Օրվա պահոցը. Օգոստոս 7, 2019

1. Ստորագրում եմ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ), որովհետեւ ինձ Արարչի Արարած Հայ Մարդու Ժառանգ եմ զգում … Հայ Աստվածների հետեւորդն եմ … եւ Հայոց Ազգային Հավիտենարժեք Սկզբունքների, Ավանդույթների ու Սովորույթների կրողն ու շարունակողն եմ… / 2. Հայ Արիական Միաբանությունը պահանջում է, որ մեր երկրում մեր ազգային արժեքներն ու օրենքները գերակա լինե՛ն, ո՛չ թե միջազգային հորջորջվող արժեքներն ու օրենքները, որոնք հիմնականում ազգամերժ են ու հակամարդ-անմարդկային, ավելին՝ հակաստվածային…

http://nostambul.am/?referer=4164#contribute – Ստորագրում եմ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
………………………………………………….
Հարգելի հայրենակիցներ, ստորեւ նշված կայքի միջոցով կրկին նախաձեռնել ենք ստորագրահավաք ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը մերժելու մասին: Եթե դեմ եք ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ապա խնդրում եմ սեղմել հղման վրա, լրացնել անհրաժեշտ տվյալները եւ սեղմել ստորագրման կոճակը:
Հիշեցնենք, որ change.org-ի կողմից նախորդ ստորագրահավաքի հայտարարությունն անհիմն եւ զարմանալի կերպով ջնջվել էր ատելության խոսքի եւ սեռական կողմնորոշման խտրականության պատճառաբանությամբ:
#Ոչ_ստամբուլյան_կոնվենցիային   Շարունակել կարդալ

Ինչու՞ եք զարմանում – Անբարոյականությունը Անգլիայի ստեղծման հիմքն է եղել… – Անգլիան երբե՛ք հայամետ քաղաքականություն չի վարել – թուրքամետությունն ու ադրբեջանամետությունն էլ այս դավադիր երկրի հիմքում է տեղադրվել… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… / Դավադիր խա՞ղ, թե՞ … դավադիր մեղայական…

…Բաքվի նավթը էլ ավելի ուժգնորեն է նպաստել Մեծ Բրիտանիայի անբարոյականացմանը (BBC-ն էլ իր քայլը պիտի աներ Հայաստանի դեմ, ինչպես «Ազատություն» ռ/կ-ն է արել իր քայլը՝ Միացյալ Նահանգների պատվերով)… Սրանք վաղուց անցյալում թողած «Հայաստանցի-Ղարաբաղցի» պառակտիչ խաղն են փորձում կրկին վեր հանել

Մեր երկրում անբարոյականության ամենաեռանդուն քարոզիչներից մեկը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է (այնքան անբարոյական, որ անգամ սրբապղծության գնաց՝ Հայոց Ցեղասպանության իրողության դեմ է խոսել բրիտանացի դեսպաններից մեկը)…
………………………………………….
Անբարոյականությունը այսօրվա ազգամերժ եւ հակամարդ աշխարհի սնունդն է… 
Անբարոյականությունը այլեւս սնում է համաշխարհային չարի տիրապետության տակ տառապող միջազգային հանրություն կոչվածի եւ՛ սրտի (մարմնական), եւ՛ ուղեղի (մտավոր) եւ՛ հոգու (հոգեւոր) սնուցարանները, միջազգային հանրություն կոչվածին դարձնելով զոմբիացված միջազգային մի հոծ զանգված-խառնամբոխ, որը պատրաստ է հոշոտել ամեն բան եւ ամեն ինչ, որը դուրս է այդ տգետ ու տխմար ամբոխի շրջանակներից…  
Անբարոյականությունը նաեւ որպես զենք է կիրառվում՝ բնածին ազգերի մարմնական ու բարոյա-հոգեբանական այլասերումը եւ ազգային պետությունների կազմաքանդումը ավարտին հասցնելու համար… 
Անբարոյականության դեմ միա՛յն բարոյական սկզբունքներին հենված կարելի է պայքարել եւ ցայսօր հայությանը դա հաջողվել է
Այժմ կրկին համակարգված հարձակում է սկսվել Հայաստանի բնակչության անբարոյականացմանն ուղղված -Եվ նորի՛ց պիտի հաղթական հակահարվածենք աշխարհի գաղտնի տերերի արտաքին ու ներքին խամաճիկներին՝ աշխարհի չարին, մեր եւ բարի ուժերի միջազգային հանրության մարդ մնացած հատվածի հետ միասնաբար
Բարոյականությունը արարչաստեղծ հայի հոգե-մարմնական գծերից մեկն է եւ անփոփո՛խ գծերից մեկը
Մեր առաքելությունը խարսխված է մեր առաքինություններին, ուստի ո՛չ մի նահանջ չի հանդուրժվելու…   Շարունակել կարդալ

Աշխարհի գաղտնի տերերի արտաքին ու ներքին խամաճիկները հայության անբարոյականացմամբ, հատկապես թուլացնելով ար-ական սեռի արի-ական ոգին, փորձում են ապառազմականացնել եւ ոչնչացնել մեզ հիմնովին… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Խեղելով ար-ական սեռի արի-ական մարմին-միտք-հոգին, փորձում են անբարոյականացնելով ապառազմականացնել ազգը

Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններիցկառավարությունից ու խորհրդարանից պահանջում է մեր երկրի տարածքը զերծ պահել բարոյա-հոգեբանական խեղաթյուրումներից, հայությանը հեռու պահել սեռախեղ եւ հոգեխեղ այլասերումներից, առհասարակ հայոց ազգային արժեհամակարգը չստորադասել միջազգային անարժեք, ապազգային, անդեմ ու արհեստածին տարաբնույթ համակարգերի առաջ

Հայ Արիական Միաբանությունը պահանջում է, որ մեր երկրում մեր ազգային արժեքներն ու օրենքները գերակա լինե՛ն, ո՛չ թե միջազգային հորջորջվող արժեքներն ու օրենքները, որոնք հիմնականում ազգամերժ են ու հակամարդ-անմարդկային, ավելին՝ հակաստվածային…- www.hayary.org 

 * * *

Ինչու՞ եք զարմանում – Անբարոյականությունը Անգլիայի ստեղծման հիմքն է եղել…

Անգլիան երբե՛ք հայամետ քաղաքականություն չի վարել – թուրքամետությունն ու ադրբեջանամետությունն էլ այս դավադիր երկրի հիմքում է տեղադրվել…   Շարունակել կարդալ

Արդյո՞ք այս ահաբեկչական նկրտումների համար նոր տերեր են հայտնվել… – Թուրքիան իր ամերիկյան եւ ռուսաստանյան խաղերով կարող է լուրջ խնդիրներ եւ բախումներ հրահրել տարածաշրջանում, ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում, երկու դեպքում էլ ունենալով տարածքների զավթման նպատակներ… Այստեղ առկա է նաեւ Արցախի խնդրի սրման վտանգը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայտնի ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները, ասել է. «Սցենարը հետեւյալն է՝ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում 3-5 շրջան, եւ Ռուսաստանը զորքեր է մտցնում Ղարաբաղ, որպեսզի երաշխավորի անվտանգությունը: Սակայն այս սցենարը դեռ չի աշխատում»,- նկատել է ադրբեջանական Վեստի կայք, նրա հետ զրույցում…

Աշխուժացել են նաեւ քրդերը, Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում բախում  է տեղի ունեցել անվտանգության ուժերի եւ այդ երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների միջեւ: կան զոհեր ու վիրավորներ:

Իսկ ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով, Թուրքիան հավակնություններ ունի Սիրիայի հողերի նկատմամբ Պենտագոնի նախկին պաշտոնյան վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ անդառանում է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության իրական նպատակների մասին…

Հայաստանի արտաքին քաղաքականության դանդաղկոտությունը նորից առաջ քաշեց Ադրբեջան-Վրաստան Թուրքիա ինչպես տնտեսական, այնպես էլ՝ ռազմա-քաղաքական համագործակցության ընդլայնումը, նույնը՝ Թուրքիա-Իրան-Ադրբեջան պարագայում է նկատվում… Իսկ ահա, Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակի գոյությունը մնաց օդում կախված…

Ավելին, եթե Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը տարածաշրւանային խաղերի մեջ է մտել հայաստանի թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ապա Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրք դեսպանների համաժողովի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին եւ ասել. «Մինչեւ վերջ կանգնելու ենք Ադրբեջանի կողքին»…   Շարունակել կարդալ