Օրվա պահոցը. Օգոստոս 11, 2019

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայկ Նահապետին եւ նշեցին Նավասարդը… / Եվ Հայկը հաղթեց զավթարար Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային վերստին բերեց միասնական ու ազատ կյանք…

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հերթական անգամ նշեցին Նավասարդը: Ինչպես նախորդ տարի, հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին փառաբանեցին Հայկ Նահապետին…

Մինչ այդ, առավոտ լուսո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Նավասարդի տոնական ծես կատարեցին քաղաքամայր Երեւանում, մեր փառահեղ նախնու արձանի մոտ: Մի քանի քրմեր էլ ծիսակարգ անցկացրեցին Տորք Անգեղի արձանի մոտ: Հայ արի քրմերը փառաբանեցին նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, քանզի Նրանց կամոք Հայկ Նահապետը վերադարձավ Հայոց Երկիր (հեռացել էր եւս Աստվածային Առաջադրանքի կատարման համար), որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը դավադրաբար նվաճած տիտաններից:

Եվ Հայկը հաղթեց զավթարար Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային  վերստին բերեց միասնական ու ազատ կյանք: Ապա վերակազմավորեց նախնյաց հզոր պետականությունը:   Շարունակել կարդալ