Օրվա պահոցը. Օգոստոս 21, 2019

Հայ Աստվածներին Բարի՛ Վերադարձ… / Քայլի՛ր քո՛ ԱՐահետով, եթե մյուսն անգամ թագավորական ճանապարհ է: Քայլի՛ր առանց կասկածելու- շրջվելու… / Հայի Ոգուն՝ Ներքին Ձայնով… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայ Աստվածներին Բարի՛ Վերադարձ…

…………………………………………….. 

(«Բարի Վերադարձ Հայ Աստվածներին» -Երեւան-2006թ., Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը (Արի Մանը)` Արմանը կամ Արմենը
Փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, որ Սկիզբն է եւ Վերջը Ամենայնի, Ամենակարողն է ու Ամենակատարյալը, եւ Ինքը հենց Տիեզերքն է՝ Մեծ Եզերքը՝ Տիրոջ Եզերքը
Հա՜յր իմ ԱրԱրիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք,
Սիրու՛մ եմ ես Ձեզ,
Գալի՛ս եմ ես Ձեզ,
Կհասնե՛մ ես Ձեզ
Փա՜ռք Ամենակալ Տիրոջը, որ ԱրԱրիչն է նաեւ Իր Զավակների՝ Հայ Աստվածների
Օ՜ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Պահապաններ, Զորության, Սիրո եւ Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ

Օ՜ Հայր Արա, Աստվածահայր Ամենազոր, Քո Աստվածային Սերմից ենք մենք եւ կրում ենք Քո Անմահ Գենը-Ծինը

Օ՜ Մայր Անահիտ, Աստվածամայր Ամենահաս, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման եւ Պտղաբերումի, Մեծ Մայրը՝ Հայորդի-Արորդիների

Օ՜ Վահագն, Հայոց Զորության Տիրակալ, որ ոգու եւ բազկի ապավենն ես, քաջության ու մարտունակության անհասանելի ուղեցույց

Օ՜ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական դիցուհի, մարդու եւ բնության ներդաշնակ գեղանք,

Օ՜ Միհր, արդարադատ եւ արեւատենչ, որ Հայոց ոգեղեն ու անշեջ կրակն ես, ճշմարտության լույսը…

Օ՜ Նանե, սղջախոհության առանցքը հայի, որ հարատեւման ուղին ես հարթում Տիեզերական մեր Աշխարհներում…

Օ՜ Տիր, Հայոց իմաստության սնուցման աղբյուր, որ մտքի ու դպրության գանձարան ես, հայապահպանության անսպառ դպրանոց

Օ՜ Վանատուր, որ Հայոց հյուրընկալության-հյուրասիրության շտեմարանն ես, հայ օջախների հիմնասյունը, վեհ եւ նվիրաբերվելու մի անհակ օրրան

…………………………………………….. 

Օ՜ Հայկ Նահապետ, որ որդին ես Հայր Արայի եւ մեր փառահեղ նախնին՝ Երկնի ու Երկրի Երկունքից Ծնված, Աստվածամարդ ես եւ Քո գործերով վսեմ հռչակվել ես Երկրային Աստված…   Շարունակել կարդալ