Օրվա պահոցը. Օգոստոս 23, 2019

Անկախությունն ու ազատությունը բնածին են եւ մեզ համար բնատուր… Մեր երկրի անկախությունը 29 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն՝ հարյուրամյակներ-հազարամյակներ անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում… Ուրեմն՝ 29 տարի առաջ վերականգնվե՛ց հայոց դարերից եկող պետականությունը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

1990թ. ԽՍՀՄ կազմաքնդումը նպաստեց, որ ձեւավորվի Հայաստանի 2-րդ Հանրապետությունը, որի ընդունած Անկախության Հռչակագիր ավելի քան 600 տարի ընդմիջումից հետո վերահաստատեց հայկական պետականության անկախությունն ու հայության ազատությունը

Այո, անկախությունն ու ազատությունը վերահաստատեցին ո՛չ միայն 6 դար անց, այլ առհասրա՛կ, Հայաստանի անկախությունը հաստատվել-հռչակվել է հազարամյակներ առաջ… եւ ո՛չ թե ինչպես այսօր է նշվում՝ Հայաստանի անկախության 29-ամյակն է…

Հայ ազգայնականները միշտ նշել են այն տեսակետը, որ մենք՝ հայերս, իրավունք չունենք խոսելու մեր անկախության ձեռքբերման մեկ կամ մի քանի տասնյակ տարիների մասին, քանզի առնվազն անհասկանալի է նման ձեւակերպումը՝ հազարամյակների պատմություն ունեցող ազգի համար:

…Հայերն արարվեցին որպես ազգատեսակ եւ բնականորեն ապրեցին ի վերուստ տրված Արարչակնիք եւ Աստվածազարմ երկրում… Պարզ է, որ Հայկական լեռնաշխարհում ստեղծված Հայք-Հայաստանը ի սկզբանե անկախ էր եւ հայերն էլ ապրեցին որպես ազատ ազգ, ազատ մարդիկ…

Իրականում շատ քիչ ազգեր ու երկրներ կային այդ ժամանակ՝ անգամ ձեռքերի մատների վրա կարելի է հաշվել այդ բնածին ազգերին ու նրանց երկրները

…Հիմա մենք պետական ամենաբարձր մակարդակով խոսում են մեր 29-ամյա անկախության ձեռքբերման մասին… Համեմատականներ ենք անցկացնում այս կամ այն գերտերության կամ պետության անկախության տարիների եւ պատմության հետ…   Շարունակել կարդալ