Օրվա պահոցը. Սեպտեմբեր 2, 2019

Երեւան – Էրեբունի՞, թե՞ Երեւան – Թել Ավիվ… – Երեւանը միա՛յն Հայաստանի մայրաքաղաքն է… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Փաստորեն, Երեւան-Էրեբունի – 2800-ամյակի տոնի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի կողմից ծրագիր է մշակվել Հայաստանի մայրաքաղաքը հռչակել նաեւ Իսրայելի մայրաքաղաք… / Դե, եթե վերջերս Թել-Ավիվից Երուսաղեմ են տեղափոխել Իսրայելի մայրաքաղաքը, նշանակում է կարելի է մեկ այլ առաջարկ էլ անել, Հայաստանի մայրաքաղաքը կոչել Երեւան – Թել Ավիվ, իսկ Իսրայելինը՝ Թել Ավիվ – Երեւան՝ այսպես պահպանելով Թել Ավիվի բարի անունը՝ Երուսաղեմին էլ իր հանգստի մեջ թողնելով…

Փաստորեն, Երեւան-Էրեբունի – 2800-ամյակի տոնի ընթացքում մայրաքաղաքի ճանապարհներով երթեւեկել են տրոլեյբուսներ՝ Իսրայելի պետական 6-աթեւ աստղը (ինչպես իրենք են ասում՝ Դավիթի աստղը) իրենց վրա պատկերված… Սա երեւի թե առաջին քայլն է, որպեսզի երեւանցիներրն ու իսրայելցի հյուրերը Երեւանում իրենց միաժամանակ Թել Ավիվում զգան…

………………………………………….

Մի խումբ կազմակերպություններով դիմեցինք Երեւանի քաղաքապետին, որպեսզի Երեւան-Էրեբունի – 2800-ամյակի տոնի «ամենակարեւոր» խորհրդանշանները վերջապես հանվեն երեւանյան տրոլեյբուսնեևրի վրայից… Սակայն, օրերս զանգահարում են քաղաքապետարանի ճանապարհատրանսպորտային վարչությունից: Այնքան անկարեւոր ու միապաղաղ զրույց եղավ, որ չկարեւորեցի ու չեմ էլ հիշում անգամ զանգահարող պաշտոնյայի անուն-ազգանունը,,,

Նա նշեց, որ այդ խորհրդանշանները, որի 2 նկարները հրապարակված են ստորեւ (ասում են 3-ն է եղել, սակայն դեկտեմբերից մեկը էլ չի նկատվել), իրենք չեն որոշել եւ դա մրցույթով է որոշվել (չնայած մի քանի վարորդներ հավաստում էին, որ քաղաքապետի որոշմամբ է դա եղել…): Բայց այդ հարցը անկարեւոր համարելով, զանգահարող պաշտոնյան սկսեց ինձ պատմա-քաղաքական դասեր տալ, թե այդ 6-աթեւ աստղը 13-րդ դարում մեր զարդաքանդակների վրա էլ կա, իսկ Իսրայելը միայն 1948 թվականին է ընդունել այն որպես պետական խորհրդանշան (նկատի ուներ, որ ՄԱԿ-ը այդ թվականին է ճամաչել Իսրայել պետությանը արաբական աշխարհի մեջ)…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=216800362635622&id=100029169784366ԵրեւանԷրեբունի՞, թե՞ ԵրեւանԹել Ավիվ…   Շարունակել կարդալ