Օրվա պահոցը. Սեպտեմբեր 23, 2019

Հայ արիները նշեցին Նախնյաց հիշատակի տոնը … Մասիս եւ Սիս սրբազան լեռների խրոխտ հայացքների ներքո… / Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն իրենց մեջ նորոգում են հայի անցյալի, ներկայի ու ապագայի կապը…

Այս տարի եւս սեպտեմբերի 23-ին, աշնանային գիշերահավասարին, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետեւորդները նշեցին Նախնյաց տոնը, որը սրբազան հիշատակի օր է հայ արիադավանների համար:

Հիշելով նախնիներին՝ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները իրենց մեջ նորոգում են հայի անցյալի, ներկայի ու ապագայի կապը, որն ինչպես երկրային, այնպես էլ երկնային  առաքելություն ունի եւ հայի երկրային հայրենիք-բնօրրանից ձգվում է դեպի տիեզերական հոգե-ոգեղեն հայկական տիեզերաաշխարհները

Հայ արիների Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման գործերի պատասխանատու-կազմակերպիչ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատի մարզում՝ Մասիս եւ Սիս սրբազան լեռների խրոխտ հայացքների ներքո, կատարել են արիադավան-հեթանոսական ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց:   Շարունակել կարդալ