Օրվա պահոցը. Հոկտեմբեր 24, 2019

Ովքե՞ր են այն նույնասեռական պաշտոնյաները, ում սպառնաց Նիկոլ Փաշինյանը… – …ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում…

21/11/2018թ. – Երեկ՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼԳԲՏ թեմայի շահարկման մասին:

(Նիկոլ Փաշինյանը 3, թե 4 ասուլիսում այս թեման արծարծեց, եւ միշտ շոշափվում էր Հայ Արիական Միաբանության առաջնորդի անունը, ըստ ամենայնի Արմեն Ավետիսյանին «լսեցնելու» եւ «խոսեցնելու» «հրավերով»…- ՀԱՄ)

«Մինչեւ մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել: 2000-ական թթ., երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց. «Մենք թույլ չենք տա՝ որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզում մինչեւ վե՞րջ, կբացենք ճշմարտությունը միչեւ վերջ, եւ այդ 90%-դ քարուքանդ կլինեք»:   Շարունակել կարդալ