Օրվա պահոցը. Նոյեմբեր 10, 2019

Ազգային ու պետական հարցերում մանրունքներ չե՛ն լինում.- Նոյեմբերի 10-ը ՀՀ-ում տեղական ինքնակառավարման (ՏԻՄ – տեղական ինքնակառավարման մարմինների) օրն է – Պետությունը միայն իր մայրաքաղաքը ի ցույց դնելով չի՛ ապրի… Ավելին՝ միայն սպասարկող մայրաքաղաք-երկիր լինելով էլ երկար չի՛ ձգի… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Լրացավ Հայաստանում տեղական ինքնակառավարման 23-ամյակը

Պետությունը միայն իր մայրաքաղաքը ի ցույց դնելով չի՛ ապրի… Ավելին՝ միայն սպասարկող մայրաքաղաք-երկիր լինելով էլ երկար չի ձգի (եւ շատերն անգամ իրենց հարց չեն տալիս, թե ինչու՞  են օտար վարկերն ու այլ փողերը Հայաստանին տրվում միայն սպասարկման ոլորտը զարգացնելու համար… ի՞ նչ արտադրություն,  ավելին՝ ի՞ նչ արդյունաբերություն… ո՛չ մի հզոր տնտեսոթւյուն, ագնամ՝ հազոր գյուղատնտեսություն… Մենք միայն մեր երկիրը կերած-մսխածներին եւ նրանց օտար տերերին սպասարկող երկիր պիտի մնանք)…

Սա իհարկե մեր-նրանցականների եւ նրանց-օտարականների ցանկությունն է – Մի օր դա կանգնեցնելու՛ ենք եւ ԱԶԳ-ը տոհմական պատասխաններ է պահանջելու… ՏՈՀՄԱԿԱՆ՝ որովհետեւ մեռած-գնացածներից եւս պահանջվելու է… – Ոչինչ չի՛ մոռացվելու, ոչ ոք չի՛ մոռացվելու, ոչ մի հակազգային ու հայրենադավ ինչուբան սառույցին չի՛ գրվելու… Եթե ժողովրդի հիշողությունը կարճ է, իսկ դա այդպես է – Ազգինը՝ անջնջե՛լի է…   Շարունակել կարդալ