Օրվա պահոցը. Նոյեմբեր 18, 2019

Արարչի Արարչակնիք Արարումը – Հայ Տեսակի Սրարման տոնն է – Գաղտնածես՝ ուղղված Հայ Աստվածներին…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը դիմավորեցին Հայ Տեսակի Արարման տոնը նշելով: Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները արեւածագը դիմավորեցին Աբովյանում գտնվող Դարանի հնավայրում, որը հայտնի է նաեւ Էլար-Դարանի անվամբ:

Հենց արեւածագին շուրջ 3 հազարամյա պատմությամբ Էլար-Դարանի հնավայրում գտնվող բլրակի վրա վառվեց ծիսական կրակը: Մինչ այդ, 4-ական հայ արի քրմեր եւ քրմի թեկնածուներ կազմելով Ութանկյուն Աստղ՝ գաղտնածես կատարեցին Դարանիում, որը պատմական ժամանակներում եղել է Էլար բնակավայրը պաշտպանող թշնամու համար ստեղծված դարանակալ տարածք… Քրմերի եւ քրմի թեկնածուների կազմած Ութանկյուն Աստղի յուրաքանչյուր անկյուն խորհրդանշում էր Հայ Աստվածներից յուրաքանչյուրի՝ Աստվածահայր Արայի, Աստվածամայր Անահիտի, Վահագն, Միհր, Տիր եւ Վանատուր Աստվածների եւ Նանե ու Աստղիկ Աստվածուհիների ներկայությունը… Փառաբանվեցին մեր բոլոր Աստվածները եւ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները հերթով դիմեցին Նրանց՝ խնդրելով զորություն եւ կամք, իմաստություն եւ ողջախոհություն, սեր եւ օաջախների ամրություն, աւակցություն՝ հայի առաքելության իրականացման համար, որ հենց այս սերունդը իրականացնի Հողահավաքի ու Հայահավաքի ազգային նպատակները…   Շարունակել կարդալ