Օրվա պահոցը. Նոյեմբեր 27, 2019

Մինչեւ 2021թ. երկարաձգվեց քաղացիների իրավունքը՝ ստանալու առանց ստրկական չիպի՝ 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը… – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բաց նամակը լրացուցիչ հետգրություններով…

Նախաբան-Հետգրություն 

Ինչպես հայտնի է, 2016թ. բազմաթիվ բողոքների ազդեցության արդյունքում կառավարությունը վերականգնեց մինչեւ 2019թ. քաղաքացիների իրավունքը՝ ստանալու սովորական, առանց ստրկական չիպի 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը:     

Այսպիսով, խնդիրը մնացել էր: Եվ դրա համար դեռ 2018թ. իշխանությունները մշակել էին նախագիծ, համաձայն որի քաղաքացիների իրավունքը՝ ստանալու առանց ստրկական չիպի 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը, երկարաձգվեց մինչեւ 2021թ.: Սակայն կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի լոբբինգի պատճառով նախագծում 2021թ. փոխարինվեց 2020թ.-ով: Սակայն հետո ուժեղ բողոքների ճնշման տակ կառավարությունը նախագծում նորից վերականգնեց 2021թ.-ն եւ այս տեսքով օրենքների լրացումները ընդունվեցին, եւ հիմա քաղաքացիները կարող են ստանալ մինչեւ 2021թ. առանց ստրկական չիպի 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը՝ խուսափելով բիոմետրիկ փաստաթղթերից: Նշենք, որ ոստիկանությունը (որին ՀՀ վարչապետը տվեց մեր Բաց նամակին պատասխանելու հանձնարարական) իր 19.04.2019թ. N 24/463 պատասխանում խուսափել էր պատասխանել մեր բոլոր N 1-7 հարցերին, տեղեկացնելով, որ քաղաքացիների վերոհիշյալ իրավունքը երկարաձգվել է մինչեւ 2021թ.:

Նշենք, որ նման նամակներ ուղարկված էին նաեւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, ԱԺ-ի նախագահին եւ պատգամավորներին:     

Մենք շարունակելու ենք պայքարը, որպեսզի քաղաքացիներն ընդմիշտ ունենան առանց ստրկական չիպի՝ 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը ստանալու իրավունք:   Շարունակել կարդալ