Օրվա պահոցը. Դեկտեմբեր 8, 2019

Թուրքիայում հայերը միակ ազգային փոքրամասնությունն են, որ որպես ազգ չեն ճանաչվել թուրքական իշխանությունների կողմից… Հայերը Թուրքիայում համարվում են կրոնական փոքրամասնություն, քրիստոնեական փոքրամասնություններից մեկը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պոլսի պատրիարքի խնդրահարույց ընտրությունները…

Հայության Հայրենիքի վրա իրենց արհեստածին պետությունը հիմնած թուրքերն ի սկզբանե վախ են ունեցել, որ հայն իր ազգային ինքնությունը ճանաչելով անպայման  հաջորդ քայլն է անելու՝ իր ազգային իրավունքների մասին է բարձրաձայնելու… Իսկ դա Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ապա հատուցման եւ պահանջատիրության հարցերն է առաջ քաշելու…

Ավելին՝ հայը Թուրքիայում ոչ միայն ազգ չի ճանաչվել, այլեւ կոդավորվել է, թուրքական անվտանգության մարմինների պահոցներում հայի թիվը 3-ն է, կոդավորված մյուս երկու ազգերից հետո՝ հույների (թիվ 1) եւ հրեաների (թիվ 2)… Բայց վերջիններս գոնե ազգային փոքրամասնության կարգավիճակ ունեն…

Ինչեւէ, ցայսօր էլ Հայոց Հայրենիքը դեռ թաց է Հայոց Արյամբ…

Եվ մեզ՝ հայ արիականներիս համար, անկարեւոր չէ այն ամենը, ինչը կապված է Թուրքիայի հայ համայնքի (շատ ծպտյալ հայեր եւս հետեւում են համայնքի անցուդարձին), Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարքարանի եւ վերջին տարիներին այստեղ ծավալված ընտրությունների հետ: Քանի որ, ինչպես նշեցի՝ հայերը կրոնական փոքրամասնոթւյուն են Թուրքիայում եւ թուրքական իշխանությունների ոտնձգությունները Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի դեմ՝ հայ համայնքի դեմ է նշանակում…   Շարունակել կարդալ