Օրվա պահոցը. Հունվար 16, 2020

2019-ի տարեվերջի եւ 2020-ի տարեսկզբի համաշխարհային աշխարհա-քաղաքական գործընթացները եւ հայկական հարցի արծարծումն ու հեռանկարները այդ զարգացումներում (Հայ Արիական Միաբանության տեղեկատվական, լրատվական կենտրոններ, Արմենուհի Մելքոնյան – Հայ Արիական Միաբանության մամուլի խոսնակ)…

2019թ.

http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191022_2&flag=am&fbclid=IwAR2z71yi5KZviE0HqvnBppK3Oy3UZ0r6HSR7aEcow1ySpTSDPjwRD_ClNGsԹյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգովԻնչ շեշտադրումներ են հնչել Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովում… – Արմենուհի Մելքոնյան   Շարունակել կարդալ

Հայկական հարցի (Հայոց ցեղասպանության) միջազգայնացումը նաեւ ներքաղաքական խնդիր կդառնա այլ երկրներում – /ՄԱԿ-ի «Նացիզմի, նեոնացիզմի եւ անհանդուրժողականության այլ ձեւերի հերոսացման դեմ պայքարը»՝ գործունեության նոր ասպարեզ – 1-ին մաս / Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Թուրքիայում սպառնում է ոչ միայն հայերի անվտանգությունը – 2-րդ մաս/…

Հայկական հարցի (Հայոց ցեղասպանության) միջազգայնացումը նաեւ ներքաղաքական խնդիր կդառնա այլ երկրներում – ՄԱԿ-ի «Նացիզմի, նեոնացիզմի եւ անհանդուրժողականության այլ ձեւերի հերոսացման դեմ պայքարը»՝ գործունեության նոր ասպարեզ…

1-ին մաս

Նախորդ տարեվերջին Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալումները որոշակի զարգացումներ ապրեցին, ինչը վստահաբար նոր ընթացք կստանա, հատկապես տարածաշրջանային հակամարտությունների վերսկսման համապատկերում: Այստեղ կկարեւորվի նաեւ Արցախի խնդիրը, եթե ԵՄ-ն հետեւելով իր տարեվերջյան կոչին՝ ճանաչի ԼՂՀ-ն եւ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ: Եվ այն տեսակետը, որ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ազդեցիկ միջոց է դարձնելու Թուրքիային վերահսկելու համար, արդեն հայտնել ենք, ինչը եւ տեղի է ունենում: Իսկ թուրքական կողմը վստահ էր, որ Կոնգրեսի որոշումը Սենատում չի քննարկվի եւ ԱՄՆ-ն դա Թուրքիայի դեմ չի գործածի: Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ ինքնավստահ հայտարարեց, թե Սենատը կմերժի այդ բանաձեւը, մտածելով, որ սենատորների հանրապետական մեծամասնությունը կհետեւի իր եւ Դոնալդ Թրամփի կարծիքներին:

Ինչեւէ. փաստ է, որ Սպիտակ տունը վճռել է պատժել Անկարային, քանի որ թուրքական խաղերը Կրեմլի հետ (նաեւ իր զինուժը տարածաշրջանում ինքնակամ գործածելը) այլեւս դուր չեն գալիս ամերիկացիներին: Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 30-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 405 բանաձեւը նաեւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշում ունի: Նույնը՝ դեկտեմբերի 12-ին Սենատի ընդունած 150 բանաձեւում է, ինչը ավելի է զայրացրել Անկարային, քանզի պատժամիջոցները, որոնք կկիրառվեն, նաեւ իրավական հիմք են ստացել:   Շարունակել կարդալ

Աննախադեպ իրավիճակ՝ Իրաքի խորհրդարանը պահանջել է ԱՄՆ-ի զինուժի դուրսբերումը երկրից – Հարաբերական անդորրի մասին խոսելն անգամ շտապողականություն կլինի – /ԱՄՆ-ԻԻՀ բախումը կնպաստի՞ տարածաշրջանի այլ հակամարտությունների վերսկսմանը – 1-ին մաս / Իրանի միջուկային ծրագրի շուրջ – 2-րդ մաս / Հայաստանը՝ ԱՄՆ-ԻԻՀ հարաբերությունների հորձանուտում – 3-րդ մաս/…

ԱՄՆ-ԻԻՀ բախումը կնպաստի՞ տարածաշրջանի այլ հակամարտությունների վերսկսմանը

1-ին մաս

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա խոսքերից հետո, շատերն են հետնահանջի մասին խոսում, սակայն դեռ հարաբերական անդորր չկա անգամ, իսկ «խաղաղություն է հաստատվում» ասողները շտապում են եւ թուլացնում անհրաժեշտ զգոնությունը, ինչը նման իրավիճակներում վտանգավոր է, կարող է նոր անսպասելի խնդիրների առաջ կանգնեցնել:

Բաղդադում Իրանի բարձրաստիճան հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի՝ ԱՄՆ կողմից սպանության հանգամանքը լուրջ ծավալումներ առաջացրեց ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Իսկ Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու փաստը պարզապես պատերազմական վիճակի հասցրեց հակամարտությունը: ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին խոսելով Իրանի տարածքից Իրաքում ԱՄՆ կողմից գլխավորված դաշինքի ուժերի ռազմաբազաների վրա հրթիռային հարձակումներից, նշել էր, որ դա դեռ նվազագույն պատասխանն է Ղասեմ Սոլեյմանիի սպանության։ Հավելել էր, որ վրեժի հետեւանքները ԱՄՆ-ն հետո է զգալու:

Եվ այստեղ կարեւոր էր, թե ինչ կպատասխանի ԱՄՆ նախագահը: Ժամեր անց նա հայտարարեց, թե «ամեն ինչ լավ է» եւ երբ Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, ոչ ոք չի տուժել, զինվորների կորուստ չի գրանցվել, ուստի այս հարձակումները կհանդարտեցնեն Իրանին: Սակայն ԻԻՀ հոգեւոր առաջնորդի եւ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքից բոլորովին այլ քայլեր են հետեւելու: Այստեղ մեկ հարց էլ կա, արդյո՞ք Դոնալդ Թրամփը չեղյալ կհամարի Իրանին «թիրախային հարվածներով» սպառնանքը՝ իրանական 52 օբյեկտի, «Թեհրանի կողմից ցանկացած հնարավոր հարձակման պարագայում»:   Շարունակել կարդալ

Լիբիայի ներքին պառակտումը կհանգեցնի՞ երկրի մասնատմանը – / Թուրքիան կարող է հայտնվել միջազգային լարվածության նոր կիզակետում 1-ին եւ 2-րդ մասեր / Թուրքիայի նավթա-գազային նկրտումները տարածաշրջանում – 3-րդ մաս/…

1-ին մաս

Մինչ մոսկովյան հանդիպումը՝ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էին արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել: Մոսկվան եւ Անկարան լիբիական կարգավորման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման են եկել, սակայն հայտնի չէ, թե դա չնչքան կմնա որպես համատեղ որոշում: Թուրքիան, վերջին ժամանակներս հատկապես, խախտել է բոլոր պայմանավորվածությունները եւ վստահելի գործընկեր չի կարող համարվել: Բայց Մոսկվան ընդդեմ Վաշինգտոնի, համաբերատար գտնվելով, փորձում է «պոկել» Թուրքիային Վաշինգտոնից…

Միեւնույն ժամանակ  երկու երկրների նախագահները կոչ են ուղղել լիբիական բոլոր կողմերին. «Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները, հայտարարեք հրադադարի մասին ՝ սկսած կեսգիշերից ՝ կիրակի, հունվարի 12-ին, ժամը 00։00-ին»: Հայտնի է, որ Լիբիայում այժմ հաստատվել է երկիշխանություն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի բնակչության 58%-ը դեմ էր Լիբիա զորք ուղարկելուն, ինչը հաստատվել է թուրքական խորհրդասրանի կողմից: Բայց դրան դեմ էին ոչ միայն լիբիական ընդդիմադիր կողմը (չնայած Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն էր ներկայացրել լիբիական մյուս կողմի հետ հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը), այլեւ այլ երկրներ, ինչպես Ռուսաստանը եւ Եգիպտոսը: Պաշտոնական Կահիրեի համաժողովում եւս դատապարտել են Թուրքիայի միջամտությունը Լիբիայի հարցին եւ նոր միայն Պուտինն ու Էրդողանը կոչ են արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել:

…Նախորդ տարվա մեր թողարկումներում անդրադարձել ենք Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրերին, ինչը կարող է միջազգային բախումների հանգեցնել տարբեր տարածաշրջաններում: Դա հնարավոր է, քանի որ թյուրքալեզու երկրներ կան ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում, հատկապես այնպիսի երկրներ, որտեղ եւս անտեսվում են Հայաստանի շահերը:   Շարունակել կարդալ