Օրվա պահոցը. Փետրվար 27, 2020

Հայ ազգայնական միավորումը պետք է արմատական, ամուր եւ անխոցելի լինի… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Որեւէ միավորման ձեւավորման համար նախ եւ առաջ պետք է դիտարկել ոչ թե նպատակների ու տեսակետների նմանությունները, այլ՝ տարբերությունները: Նմանությունների համար այսպես, թե այնպես համադրելի եզրեր կգտնվեն, բայց տարբերությունները կարող են սկզբունքային լինել եւ այդպիսով կավարտվի առանցքային միավորման հնարավորությունը:

Նմանությունները կարող են դաշինքային համագործակցության առանցք դառնալ, բայց ոչ երբեք միավորման-միասնականացման, էլ չասենք՝ միաձուլման:

Սա ընդհանրական խնդիր է, այսպես է նաեւ ազգայնական քաղաքական դաշտի միավորման դեպքում:

Նման միավորման փորձեր եղել են, լինում են եւ միշտ կլինեն: Փորձերի մի մասին մասնակցել է նաեւ Հայ Արիական Միաբանությունը: Եվ փորձը ցույց է տալիս, որ ի սկզբանե պետք է որպես առանցք դիտարկել ԱԶԳ երեւույթը իր ամբողջականության մեջ: Իսկ ԱԶԳ-ն այսօր (իհարկե վաղուց) ունի բնածին եւ արհեստածին ակունքներ, որի պարագայում, եթե այլ քաղաքական միավորումների ժամանակ չունի սկզբունքային նշանակություն, ապա ազգայնական միավորման դեպքում՝ միանշանակ ունի լուրջ ազդեցություն:   Շարունակել կարդալ