Օրվա պահոցը. Մարտ 1, 2020

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները երկրային գարնան առաջին օրը նշեցին Հայր Արայի տոնը…

Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Աստվածահայր Արայի Հրաշագործության օրը նշում են մարտի 1-ին:

Երկրային Գարունն իր վերազարթոնքի ուժն ավելի նպատակային ու զորավոր է փոխանցում արեւապաշտ հայերին՝ հատկապես Արեգակնային Համակարգում Տիեզերական Գարնան գալուստից հետո (2012թ.), երբ մեր մոլորակն էլ Բնակարգի համաձայն արթնացավ ձմեռային խորը նիրհից

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայր Արայի տոնն այս անգամ էլ նշեցին Արարատյան դաշտի մի հատվածում, Մայր Արաքսի ափին՝ Հայր Մասիսի կանչող հայացքի ներքո…

Հայ արի քրմերը շրջան կազմող 7 ծիսական կրակներ վառեցին Աստվածամայր Անահիտին, Նանե եւ Աստղիկ Աստվածուհիներին, Վահագն, Միհր, Տիր, Վանատուր Աստվածներին փառաբանելով, ապա կենտրոնում վառվեց Աստվածահայր Արայի փառաբանման 8-րդ ծիսական կրակը՝ նախանշելով Հայ Աստվածային Համակարգի 8 Աստվածների կանչ-վերադարձը՝ դեպի ՀԱՅ-ն ու ՀԱՅՔ-ը…   Շարունակել կարդալ