Օրվա պահոցը. Մարտ 5, 2020

Թուրքիան շարունակում է փորձել տարածաշրջանում իրականացնել նորօսմանականության էրդողանյան զավթողական ծրագիրը… / Մեծթուրանականության բարբաջանքը կարելի է ձախողված համարել, բայց… / Անպատժելիությունը չարիք կսփռի տարածաշրջանում… – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Սիրիական Իդլիբի շուրջ զարգացող իրավիճակների համապատկերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունցել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հետ։

Երբ Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանի Դաշնությունը սկսում են մի ապակին սպիտակ, իսկ մյուսը՝ սեւ ակնոցներով խաղալ Թուրքիայի (ըստ այդմ՝ նաեւ Ադրբեջանի) հետ, ապա պետք է մեկ անգամ էլ արագ վերանայել պատմության դասերը՝ Հայաստանին ու հայությանն առնչվող

Պետք է զգուշանալ մեկ այլ խաղից եւս, որը մանուկ ժամանակ կոչում էինք՝ «փչացած հեռախոս» (հատկապես՝ ռուս-թուրքական եւ թուրք-(անգլո)ամերիկյան հարցերում)…

…………………………….

Թուրքիան շարունակում է փորձել տարածաշրջանում իրականացնել նորօսմանականության էրդողանյան զավթողական ծրագիրը… 

Եթե մեծթուրանականության բարբաջանքը կարելի է ձախողված համարել (ոչ մի գերտերություն (էլ չասենք համաշխարհային գաղտնի իշխանության մասին) թույլ չի տա «Մեծ Թուրան» աշխարհակալ գերտերության հայտնվելը), սակայն օսմանականության նորովի ի հայտ գալը կարող է տեղի ունենալ, եթե Մոսկվան Անկարայի հետ խաղերում տանուլ տա  հայ-ռուսական եւ ռուս-սիրիական ու ռուս-իրանական գործընկերային հարաբերությունները

Այդժամ ամերիկա-իսրայելական հակասիրիական եւ հակաիրանկան նպատակները կամա, թե ակամա կաջակցեն Անկարայի ինչպես հակասիրիական եւ հակաիրանկան, այնպես էլ հակահայկական եւ հակահունական (հակակիպրական) քաղաքականությանը (որոնց վաղուց նաեւ Բաքուն է միացել)…

Այսօր Սիրիայի Իդլիբ նահանգում որոշվում է ոչ միայն Սիրիայի, այլեւ՝ Թուրքիային եւ Ադրբեջանին սահմանակից երկրների ապագանԱյդ երկրները, իհարկե պատրաստվել են պատերազմի, սակայն այն դեռ օդում կախված է, իսկ Սիրիայի մասնատումը պատերազմի հետագա ծավալումը կդարձնի անուսափելին:

Անպատժելիությունը չարիք կսփռի տարածաշրջանում:   Շարունակել կարդալ