Օրվա պահոցը. Մարտ 28, 2020

Հայտարարություն (Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում) – Արցախի Հանրապետության նախագահական եւ Ազգային ժողովի 2020թ. ընտրությունների վերաբերյալ…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման Գերագույն Խորհուրդն ու Գործադիր Խորհուրդը 28.03.2020թ. համատեղ նիստում որոշեցին խոսք ասել արցախահայությանը՝ ս/թ. մարտի 31-ին նոր Սահմանադրությամբ առաջին անգամ անցկացվող համընդհանուր ընտրություններին ուղղված: Նախագահական եւ Ազգային ժողովի արդար ընտրությունները կարեւոր իրադարձություն կդառնան ինչպես երկրորդ հայկական հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության եւ առհասարակ աշխարհասփյուռ հայության կյանքում:

Հիշեցնենք, որ Հայ Արիական Միաբանությունը, որպես համահայկական շահերով առաջնորդվող գաղափարա-քաղաքական ուժ, ավելի քան 10 տարի առաջ ճանաչել է ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների շուրջ 30 տարի առաջ ընդունած որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի՝ Մայր-Հայաստանի վերամիավորու մասին (Արցախը ճանաչելով Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզ, նման որոշում ընդունելու կոչ ուղղելով ՀՀ-ԼՂՀ եւ Սփյուռքի քաղաքական ու հասարակական ուժերին): Սակայն հաշվի առնելով միջազգային ասպարեզում առկա ռազմա-քաղաքական բարդությունները, ամեն կերպ աջակցում է Արցախի Հանրապետության ղեկավարությանն ու ժողովրդին՝ հասնելու ՀՀ հետ վերամիավորման ԼՂՀ վաղեմի իրավական ցանկությանը, որը կվերականգնի նաեւ պատմական եւ բնական արդարությունը հայության եւ Հայաստանի նկատմամբ:

Այս ընտրություններն այդ արդարությանը հասնելու քայլերից մեկն են եւ չի կարելի հեռու մնալ՝ չնկատել, օտար հայադավ ուժերի կողմից Արցախում սադրվող միջամտությունները: Բոլոր այն ուժերը, ներքին, թե արտաքին, որոնք կնպաստեն արցախահայության պառակտմանը, Արցախի անվտանգությանը՝ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման կողմից կդիտարկվեն հայադավ եւ թուրքանպաստ ուժեր:  

* * *

16.04.2020թ. – ընտրությունների 2-րդ փուլից հետո…

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը 2020թ. Արցախի Հանրապետության նախագահի ընտրությանը պաշտպանել էին ԱՀ ԱԽ նախկին քարտուղարԱրցախի հերոսգեներալ մայոր Վիտալի Բալասանյանին, ով Արցախի «Արդարություն» կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուն էր։ Չխորանալով մանրամասների մեջ, նշենք, որ նա 3-րդն էր հավաքած ընտրաձայների քանակով…

2-րդ փուլում Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը չեզոք դիրք գրավեցին: Հաղթեց Արայհիկ Հարությունյանը: Մյուս թեկնածում ՀՀ եւ ԼՂՀ (հասկանլի է նաեւ դրսերի) սորոսականների թեկնծուն էր՝ Մասիս Մայիլյանը, ինչը հավաստեց, որ հայության մեջ սորոսական կտակերությունը որոշիչ դեր չունի … եւ սա ողջունելի է:

Ուստի՝ Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը չեն բացառում ընտրված նախագահի հետ համագործակցությունը, եթե ազգային քայլեր հետեւեն նրա պաշտոնավարման ընթացքում…

* * *

Շարունակել կարդալ