Օրվա պահոցը. Մարտ 29, 2020

Համաշխարհային գաղտնի կառավարության նոր տեսլակա՞նը… – Մեծ Բրիտանիայում առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն․ 1987թ. Ռեյմոնդ Կուրցվեյլը սա կանխատեսել էր… Հետեւել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «մարդկային միասնական ընտանիքի անդամ» դառնալու կոչը՝ ուղղված մարդկությանը (մեկ ազգ – մեկ պետության նախերգա՞նքը)…

* Հիմա ինչից էլ մարդ մեռնի, համաճարակի տարածմանը զուգընթաց, ու՞մ կարող ես համոզել, որ կորոնավիրուսից չի մահացել… Այնպիսի տպավորություն է, որ էլ ուրիշ հիվանդություն չկա, միայն կորոնավիրուսն է… Եվ սա համատարած խորհրդավորություն առաջացնելու մտածված նենգ քայլ է – միտում, որ ամենուր է…

* * *

27-03-2020թ. – Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի գնահատմամբ, կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է ձեռնարկվեն համակարգված գլոբալ միջոցներ։ Նա կոչ է արել ստեղծել համաշխարհային կառավարություն` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է The Guardian-ը:

Գորդոն Բրաունի կարծիքով, աշխարհի առաջնորդները պետք է ստեղծեն գլոբալ կառավարման ժամանակավոր ձեւ՝ առողջապահության բնագավառի փորձագետների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ՝ Կովիդ -19 համաճարակի հետեւանքով առաջացած երկակի՝ բժշկական և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի համար:

Հինգշաբթի օրը տեղի կունենա զարգացած եւ զարգացող երկրների G20 խմբի վիրտուալ ժողովը, որը  կգլխավորի Սաուդյան ԱրաբիանՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետը նշել է, որ գերադասելի կլինի այդ կազմի մեջ ներառել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:   Շարունակել կարդալ