Օրվա պահոցը. Ապրիլ 2, 2020

Այլեւս բացահա՛յտ են Արցախի, ուրեմնեւ հայության ներքին ու արտաքին բարեկամ եւ չարակամ ուժերը… – Հայտարարություն  (Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում) – Արցախի Հանրապետության նախագահական եւ Ազգային ժողովի 2020թ. ընտրությունների ավարտից հետո…

…Իսկ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները մտան 2-րդ փուլ: Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը դեռ կորոշեն իրենց անելիքը, սակայն մի բան հստակ է՝ արտաքին օտար ազդեցությունը այսօր ակնհայտ է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում, ինչ կարող է նաեւ նոր քաղաքական օրակարգ թելադրել հայության ազգային ուժերին…

………………………………………………………………….

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պարբերաբար ողջունել են Արցախի Հանրապետությունում իրականացվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները՝ Արցախի հիմնախնդրի միջազգային կարգավորման ու հայության հետագա շահերով պայմանավորված:

Այդ ընտրությունները ողջունվել են առանց որեւէ քաղաքական ուժի կամ անհատի սատարման, քանի որ արցախյան միակամությունը՝ պաշտպանելու երկրի դեռ չճանաչված անկախությունը եւ ապա վերամիավորումը Հայաստանի հետ, եղել է բացառիկ ու առանց արտաքին օտար միջամտությունների (կամ դրանք աննշան ազդեցություն են ունեցել արցախահայության կեցվածքի վրա):

Եվ մինչ այս վերջին ընտրությունների անցկացումը, Արցախի Հանրապետության իշխանությունները կարողացել են հասնել բազմակողմանի հաջողությունների՝ ուրույն տեղ գրավելով տարածաշրջանում, ինչպես հայկական ներքին, այնպես էլ միջազգային արտաքին քաղաքականության մեջ, ինչը զգալիորեն բարձրացրել է ԱՀ-ԼՂՀ միջազգային վարկանիշը՝ չնայած դեռեւս միջազգայնորեն չճանաչված պետության կարգավիճակին:

Պաշտոնական Ստեփանակերտը իր դերն է ունեցել նաեւ աշխարհի չճանաչված պետությունների հետ հարաբերություններում, հիշեցնենք, որ վերջերս Արցախում անցկացվեց նաեւ չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

2020թ. նարտի 31-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ցավալիորեն տարբերվեցին նախորդներից: Մինչ այս աննշան եղած արտաքին օտար միջամտությունները ակնհայտ ազդեցություն ունեցան եւ դա կարող է ազդել ԱՀ-ԼՂՀ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կայուն քաղաքականության վրա:
Եվ սա շատ վտանգավոր է, քանի որ պատճառա-հետեւանքային կապը բերում է Հայաստանի Հանրապետություն, որտեղ եւս ակնհայտորեն մեծացել է արտաքին օտար միջամտությունների ազդեցությունը: Հատկապես՝ թուրքամետ ու հայադավ ուժերի:
Շարունակել կարդալ