Օրվա պահոցը. Ապրիլ 8, 2020

Հայ արիները եւ հին հայկական պաշտամունքն ունեցող հայերը նշեցին Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը…

Ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները դիմավորեցին արեւածագը՝  իրենց օջախներում…

Նման ձեւով տոնակատարությունը կատարվեց առաջին անգամ, երբ արիադավան հայերը համախմբված չայցելեցին Մեծամոր կամ որեւէ ազգային սրբավայր, ինչը թելադրված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեր երկրում հաստատված սահմանափակումներով՝ ուղղված վարակի կանխմանը:

Ինչեւէ, արեւագալին բազմաթիվ տներում մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը՝  Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոներով:   Շարունակել կարդալ