Օրվա պահոցը. Ապրիլ 24, 2020

Չներելը բարդույթը չէ, Ցավն է ու Նպատակը – Արմենուհի Մելքոնյան

24.04.2020թ. – Ամեն ապրիլքսանչորսից առաջ ինձ համար երկու բառ այլ իմաստ են ստանում՝ բարդույթ ու ներում։ Որովհետեւ ամեն ապրիլքսանչորսյան օրերին ուղեղումս ցավոտ հնչում են անիմաստ, շատերի համար ընդունելի արտահայտություններ՝ զոհի բարդույթ չունենալու, թշնամուն ներելու, սպիները մոռանալու մասին։

Ի՜նչ է նշանակում «զոհի բարդույթ»։ Ես զոհի ժառանգ եմ՝ հայրենիքի մեծ մասը կորցրած, ցեղասպանված, ջլատված, ստորացված, բռնաբարված ու խոշտանգված։ Չեմ մոռանա, չեմ ների, քանի դեռ վրեժս չեմ առել։ Այո, ես զոհ եմ, բայց սա զոհի բարդույթ չէ, ցավ է։ Ցավն է ու հիշողությունը։ Ցավն է ու հակընդդեմ քայլերի ծրագիրը։ Ցավն է ու նպատակը։
Բայց չէ՜, անունը դրել են բարդույթ, որ հոգեբանական դրոշմ դնեն վրան ու ներշնչեն, թե պետք է ազատվել հոգեբանական խնդրից։
Կամ՝ ի՜նչ է նշանակում՝ ներել թշնամուն։ Շատ հակիրճ, ամենամեղմ գծերով նկարեմ այդ թշնամու դեմքը, որ պատկերացնեմ՝ ում եմ ներելու։ Ներելու եմ մորը խոշտանգելով բռնաբարածի՞ն, հոր աչքի առջեւ զավակին ստորացրածի՞ն, հղի կնոջ որովայնից պտղին հանած ու մոր աչքի առջեւ սրախողխող արածի՞ն, տատ ու պապին թոնրում ողջ-ողջ խորովածի՞ն…

Շարունակել կարդալ

Հայոց Մեծ Եղեռն – 1893-1923թթ. / Հայոց Մեծ Ցեղասպանության 30-ամյա դաժան ժամանակաշրջանը (սուլթան համիդից – երիտթուրքեր)… / Վրե՛ժ եւ Հայրենատիրությու՛ն.- Փա՛ռք Հայքին ու Հային… Փա՛ռք Հոգիներին Նախնյաց… – …Իսկ պատիժը ե՛ւ Երկրային է լինելու ե՛ւ՝ Երկնային… Ժամանակը եկել է՝ արդե՛ն ընթացքի մեջ է… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի պատճառով հանրապետությունում հաստատված պարետային կարգավիճակը, երկրում առկա նախազգուշական կեցակարգը, այս ապրիլի 24-ին չայցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը տեղում մատուցելու Հայոց ցեղասպանության ավելի քան 3,5 միլիոն զոհերի անմար հիշատակին:

Համաշխարհային այս վարակի դեմ աշխարհի երկրների հետ միասնաբար պայքարող մեր պետության կաոմից հաստատված կարգի համաձայն՝ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները իրենց տներում կստեղծեն հիշատակի անկյուններ եւ օրվա ընթացքում կհարգեն միլիոնավոր զոհերի հիշատակը…

Հայ արիների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների նոր անդամները «Ոգու պահապաններ» կառույցի գլխավորությամբ, նույնպես տնային պայմաններում կիրականացնեն տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը հոգու պարտք կծառայի երիտասարդ արորդիներին՝ ապրելու եւ գործելու հանուն արդար վրեժի, վասն Հայք-Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման: Երդումը կավարտվի հողահավաքի եւ ազգահավաքի նվիրական գործը հաղթության հասցնելու պատասխանատվության ստանձմամբ

24.04.2020թ.

Ապրիլի 24 – Հայոց արյունն ու հայրենիքը շահարկման ենթակա չեն.- ասում են հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները… 

Հայոց Մեծ Եղեռն – 1893-1923թթ. / Հայոց Մեծ Ցեղասպանության 30-ամյա դաժան ժամանակաշրջանը (սուլթան համիդիցերիտթուրքեր)…

Շարունակել կարդալ