Օրվա պահոցը. Մայիս 25, 2020

Կեցցե՛ այն Իշխանությունը, որը մեր Պետությանը Ազգային Դեմք է տալու… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազգային համաձայնության կառավարություն կարող է ձեւավորվել բացառապես ազգային նպատակների շուրջ՝ Ազգային պետություն ստեղծելու նպատակով…
Ազգային պետություն կարող է ձեւավորվել բացառապես ազգային հեղափոխությունից հետո (ազգայնացում իմաստը կրելով)՝ Ազգային համաձայնության կառավարության առաջադրմամբ…
Ազգային պետությունը չի՛ կարող հանդուրժել ժողովրդավրական որեւէ արժեք, առավել եւս՝ միջազգային հասարակական կառույցների (քաղաքական, հանրային, մշակութային, հոգեւոր, բարոյական, լեզվա-կրթական եւ այլ ոլորտներում)  «հայկական» կրկնօրինակների կողմից «հայկականորեն»  ներկայացվող… Չի՛  կարող հանդուրժել նաեւ սին ազգային-ժողովրդավարական (կամ ժողովրդական) խառնբուրդ-հիբրիդ կազմակերպությունների ներկայությունը: Ամբոխի գոյությունը պետք է իսպառ վերացվի հայկական գիտակցությունից (որ անհատների համախումբ գիտակցություն է բնականորեն), ինչը զրոյականին կմոտեցնի ազգի տականքի ներկայությունը Ազգային պետությունում…  
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
……………………………………………
Կեցցե՛ այն Իշխանությունը, որը մեր Պետությանը Ազգային Դեմք է տալու…

…Տարիներ շարունակ ասել եմ, որ շուրջ 30 տարի հայկական քաղաքական ասպարեզը չի կայացել – ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում… Ցայսօր էլ ձեւավորման փուլում է, բայց տեսանելի իրականության մեջ փոփոխման-զարգացման-կայացման միտում չունի դեռ (ազգային համերաշխության իշխանություն ասվածը առայժմ անդեմ ու հռետորական է հնչում)…

…Շուրջ 30 տարի նույն պետա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը մեզ հասցրեց այսօրվան – իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ փոխարինելով մեկ-մեկու, չհանդուրժեցին նոր, ավելի ազգային ու կամային ուժերի մերձեցումը երկրի ղեկավարման լծակներին, ինչպեսեւ ընդդիմադիր դաշտում նրանց լիարժեք ներգրավմանը (իշխանություն-ընդդիմություն համակարգը երկկողմանի սեփականացված էր (ինչպես քավորա-սանիկական կամ ընտանեկան բիզնեսը))…

…Արդյո՞ք ինչ-որ բան փոխվելու է եւ հայկական քաղաքական ոլորտը ստանալու է իր Ազգային Դեմքը, թե՞ հերթական հերթականն է լինելու եւ … ավելի պիտի այլասերվի մեր պետա-քաղաքական ասպարեզը … Իսկ սրանից կախված է երկրի պաշտպանական, անվտանգության, իրավական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտների իրական զարգացումն ու առաջընթացը…

* * *

Օր առաջ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել Հայաստանի ու հայության ներկան, ուրեմնեւ՝ ապագան փրկելու համարՍակայն ինչպես արդեն նշել եմ, մեր անկախության այս ամբողջ ժամանակահտվածում ՀՀ քաղաքական վերնախավը՝ իշխանական եւ ընդդիմադիր, այլասերել եւ գրեթե նույնականացրել են մեր քաղաքական դաշտը, այն սին իշխանական-ընդդիմական խաղերով ապականելովԱյս 30 տարում անգամ իրենց ներսում սերնդափոխություն չկատարեցին եւ այսօր ոչ մի պատմաբան ոչ մի էական տարբերություն (հատկապես ներքին կյանքում) չի կարող գտնել հայ քաղաքական ասպարեզում այս 3 տասնամյակի ընթացքումՆախկին իշխանությունների մեջ տեղի ունեցած նախկին-ներկա իշխանություն-ընդդիմություն եսակենտրոն խաղերից բացի՝ ազգային կյանքում այլ բան հնարավոր չէ արձանագրել

Եվ ՀՀ քաղաքական կառույցները չեն կայացել.֊ Մշտական իշխանական եւ ընդդիմադիր ուժերը լրացվել են անձնակազմի փոխտեղափոխումներով եւ արհեստական ուռճացումներով. ինչի ականատեսն ենք այսօրքանակ չունեն իրականում, նվիրյալների կորիզ անգամ չկաԻսկ բառացի վտարանդի ու երկկողմանի շրջափսկված ուժերը զրկված են եղել ամուր կայանալու բոլոր լծակներից. այդ թվում՝ դրամա-տնտեսական

Եվ այսօր որեւէ ուժ ի վիճակի չէ միայնակ իշխանափոխություն իրականացնելիսկ համախմբելու համար նորովի վստահություն պիտի վաստակել եւ՛ քսղաքական դաշտի եւ՛ հանրության շրջանակներում

Ահա չկայսցած քաղաքական ոլորտի նաեւ՛ օրվա դժբախտությումը, որը կարծես շարունակվելու միտում ունի իր այսօրվա թարմացում կամ նորացում ասված դրսեւորումներում

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Շարունակել կարդալ