Օրվա պահոցը. Հունիս 2, 2020

Լեզվա-մտածողությունից բարոյա-հոգեբանական միջավայր է ձեւավորվում… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս օրերին մի բանավեճ եւս ընթացավ, թե ինչու ենք ցայսօր գործածում «պացիենտ» ձեւակերպումը, ինչ է դա նշանակում: Ինչու չենք մի հասարակ բառ կարողանում հայերեն բացատրել – հատկապես եթե գիտենք, որ կորոնավիրուսը թագավարակն է հայերեն…

Տեղեկացա, որ մի առիթով գործածված թագավարակով «հիվանդ» ձեւակերպումը նեռվայնացրելա (ոչ թե նյարդայնացրել է) առողջապահության նախարարության ոմանց… եւ պնդել են, թե պետք է «պացիենտ» գործածել, ինը նաեւ միջազգային ինչ-որ պահանջ է, քանի որ դա «հիվանդ» ասվածը չէ…

Իսկ թե ինչ է դա հայերեն նշանակում, գոնե մոտավորապես, չգիտեն, բայց նշել են, որ ընկալվում է որպես «հաճախորդ»… Անգամ դեմ են եղել «այցելու» ձեւակերպմանը,- հո խանութի, վարսավիրանոցի կամ բանկի մասին չէ խոսքը,- նեղվել են…

Իսի ի՞նչ է` թագավարակով վարակվածները հասարակաց տների՞ «հաճախորդ» են – սպասարկող «պուտանկա՞» են… Ասում են չէ, «պացիենտ» են:

Դե ուրեմն հայերեն բացատրեք, թեկուզ երկու բառով, որ հասկանանք «պացիենտ» ասվածը կապ ունի՞ ասենք` ԼԳԲՏ համայնքի հետ, թե չէ` այլ «հաճախորդ» է…   Շարունակել կարդալ