Օրվա պահոցը. Հունիս 6, 2020

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ֆրանսիայի՝ հակաթուրքական դաշինք ստեղծելու նախաձեռնությունը… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս դաշինքի ստեղծման մասին հայտարարվել նշյալ երկրների արտաքին գործերի նախարարների՝ մայիսի 11-ին կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ։ Նախարարները նախ եւ առաջ անդրադարձել են Լիբիայում եւ Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին համատեղ դիմակայելու հարցին: Հնգակողմ դաշինքը հայտնել է նաեւ, որ կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու վրա, ինչպեսեւ Հունաստանի օդային տարածքի խախտումնեին:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը դիմում են Հայաստանի ներկայիս իշխանություններին՝ միանալ այս հակաթուրքական դաշինքին եւ զուգահեռ տանել նաեւ հակաադրբեջանական դաշինքի ձեւավորման աշխատանքներ…

Դաշինքը քննադատել է նաև Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» եւ Թուրքիայի միջեւ 2019թ. վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» եւ «Անվտանգության ու ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։   Շարունակել կարդալ