Օրվա պահոցը. Հունիս 19, 2020

Իշխանությունները չեն հասկանում ինչ են անու՞մ – սխալվու՛մ եք՝ հասկանալով էլ քանդում են մեր երկիրը…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մինչեւ իշխանության գալը արդեն ծառայում էին միջազգային ուժերին, որպես «ազգային» ընդդիմություն… եւ որպես ընդդիմություն (իհարկե տարբեր կառույցներում ընդգրկված՝, իրավապաշտպան, մարդու իրավունքների, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների, հոգե-բարոյական, դատա-իրավական, սոցիալական արդարության, լրատվական-տեղեկատվական եւ  այլ շահերով առաջնորդվող … քաղաքական, հանրային-հասարակական կամ քաղաքացիական կազմակերպություններում ու միավորումներում) մեր կյանքի բոլոր ոլորտներում ավերում են հայկական ազգային արժեհամակարգը եւ մեր պետականությունը…

Այսօր արդեն ավերվածություններն ակնհայտ են՝

Միջազգային ասպարեզում, արտաքին հարաբերություններում: Արցախի եւ տարածաշրջանային առաջնային հարցերում: Պաշտպանական-բանակային, առողջապահական, տնտեսական, սոցիալական, գիտա-կրթական, հոգեւոր-բարոյական եւ այլ, հատկապես ազգային-հայրենասիրական ոլորտներում…

Եվ երբ ասում են՝ (սորոսական-մասոնական-լգբտական…) իշխանությունները չեն հասկանում ինչ են անու՞մ, ճիշտ չէ, ամեն ինչ եւ ամեն բան հասկանալով են անում – շատ էլ «մակարդակով»…

Այլեւս դեմն առնել է պետք…

http://www.hayary.org/wph/?p=7477Կեցցե՛ այն Իշխանությունը, որը մեր Պետությանը Ազգային Դեմք է տալու… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Զարմանու՛մ եմ Հայաստանում տիրող իրավիճակից զարմացողների վրա…
Բայց դեռ վերջը չէ – Երկնային Պատիժը դեռ զարմացողներ է տեսնում – Գործը պիտի ավարտին հասցվի, որ այս դառը դասը երկար ժամանակ սերտեն ամեն ինչ ասողների համար հավաքվողներն ու ամեն բան գոռացողների հետեւից վազողները…
Պիտի գա՛ ամբոխահաճության ու ամբոխավարության վերջը – ամբոխի վերջը…
(Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ)