Օրվա պահոցը. Հուլիս 13, 2020

Հազարամյակմերի Ձայնը – Ազգային Պետությանը սպասելիս… / …պատական կարգի եւ ազգային օրենքների փորձի պակաս հայը չունի… – Պարբերաբար խոսք է հնչում այն Պետա-Իրավական Համակարգի մասին, որը պետք է համահունչ լինի հայի մտածելակերպին ու կենսակերպին, որը պետք է Հայկական Համակարգ ընկալվի բոլոր առումներով… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Կյանքեր՝ կյանքերի վրա…

…այն ճանապարհը, որով քայլում ես քո ամենօրյա գործերով…

…այն տարածքը, որտեղ կառուցել ես քո տունը, արտադրությունը, զվարճանքի վայրը…

…այն ստորգետնյա պահեստարանը, որտեղ պաշար ես հավաքում կամ մեկ այլ բան…

…այն… … …

- հայտնվել են տարբեր՝ միմյանց ծածկող շերտերի վրա, որոնցից յուրաքանչյուրը …կյանքեր, քաղաքակրթություններ, մարդկային, կենդանական ու բուսական աշխարհներ է թաքցնում, որ քեզ կարող են տանել հազարավոր, միլիոնավոր, հարյուր միլիոնավոր … տարիներ հետ … դեպի Մոլորակի եւ Մարդու Սկիզբը…

..Խորհրդավոր Գաղտնիքների Բացման Բանալին կարելի է գտնել նաեւ այդ շերտեր մարմնապես չմտնելով – այլ՝ Գենետիկ-Ծինաբանական Հիշողությանը դիմելով … որին ընդունակ է միայն Եռահամակարգ Մարդ Արարածը (Մարմնով-Մտքով-Հոգով ներդաշնակ գործող)…

………………………………………

/…Ավագների ժողովին զուգահեռ գործել են նաեւ Ժողովրդական Ժողովները, որոնք ընտրում էին իշխանավորներին, եւ այդ ընտրությունները համարվում էին Աստծո կամքը (ՙՁայն բազմաց՝ ձայն Աստծո՚)…/

/…Ավագների ու Ժողովրդական Ժողովների նմանությամբ գործում էին Աշխարհաժողովները, Իշխանաց Ժողովները, ինչպես նաեւ՝ քաղաքային ինքնավարությունները (տեղական ինքնակառավառում)…/

/…Կիրառվել է նաեւ արքաների ընտրության ձեւը, որն ունեցել է հստակ ընտրակարգ…/

/…Յուրօրինակ կառավարում եւ օրենքներ են կիրառվել Նաիրյան «երկրների» դաշինքների ժամանակաշրջանում, երբ գործում էր հոգեւոր համադաշնությունը…/

…………………………………………………

Պարբերաբար խոսք է հնչում այն Պետա-Իրավական Համակարգի մասին, որը պետք է համահունչ լինի հայի մտածելակերպին ու կենսակերպին, որը պետք է Հայկական Համակարգ ընկալվի բոլոր առումներով…

Բայց շատ կարեւոր է, որ Հայկական Համակարգը պաշտպանված լինի մինչեւ իր կյանքի կոչելը, ամրագրված լինի Պետության Գլխավոր Օրենսգրքով՝ Սահմանադրությամբ, այսինքն այդ ընթացքում պետք է իրավական հիմնավորումներ ու դրանք պաշտպանող օրենքների ընդարձակ փաթեթ նախապատրաստվի…

Սակայն, մինչ այդ էլ՝ ինքնապաշտպանության, ավելին՝ անվտանգության նախապատրաստական գործընթացներ պիտի հասնեն ավարտին, որից հետո Հայկական Համակարգը, Պետության Գլխավոր Օրենսգիրք-Սահմանադրությունը կյանքի կկոչվի արդեն կյանքի իրավունք ունենալով…   Շարունակել կարդալ