Ամսվա պահոցը. Օգոստոս 2020

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայկ Նահապետին եւ նշեցին Նավասարդը… / …Եվ Հայկը հաղթեց զավթարար Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային վերստին բերեց միասնական ու ազատ կյանք…

Օգոստոսի 11-ին, Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հերթական անգամ նշում են Նավասարդը…

Հայ արի քրմերը փառաբանեցին Հայկ Նահապետին, Նավասարդի տոնական ծես կատարեցին, փառաբանեցին նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, քանզի Նրանց կամոք Հայկ Նահապետը վերադարձավ Հայոց Երկիր (հեռացել էր եւս Աստվածային Առաջադրանքի կատարման համար), որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը դավադրաբար նվաճած տիտաններից…

Եվ Հայկը հաղթեց զավթարար Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային վերստին բերեց միասնական ու ազատ կյանք: Ապա վերակազմավորեց Հայքը – նախնյաց հզոր պետականությունը: 

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այդ օրը գինեձոներ են հղում Հայկ Նահապետին եւ առհասարակ Հայ Տեսակին, որ Արարչի կողմից Արարվել է եւ՛ Երկրում եւ՛ Վերին Տիեզերաաշխարհներում…

Նախկինում զորախաղերից առաջ եւս փառաբանվում էին Հայ Աստվածները, հատկապես Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը … Հայկ Նահապետը (արդեն որպես Աստվածամարդ՝ Երկրային Աստված) – եւ Նավասարդյան տոնն ու խաղերն առավելապես զորախաղեր էին…   Շարունակել կարդալ

…անհավատը (կամ աթեիստը) վտանգավոր է բոլոր հավատների հետեւորդների համար… ինչպեսեւ գաղափարակիրների համար… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…որեւէ հավատի ճշմարիտ հետեւորդ չի՛ կարող արհամարհել կամ վատաբանել մեկ այլ հավատի Աստծո, եթե անգամ չի հավատում Նրա գոյությանը – կասկածում է այդ հավատի ճշմարտությանը, որի մասին նաեւ կարծիք է հայտնում…

…Աստված-Աստվածներ սիրող եւ պաշտող ճշմարիտ հավատավորը հարգում է այլ հավատի հետեւորդի զգացումները՝ շարունակելով մնալ իր դավանած հավատի ու Աստված-Աստվածների հետեւորդը… խոսքը Աստծ

…երբ խոսքը Աստված-Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին է վերաբերում, ամեն բան չափի մեջ է դիտարկվում…

…………………………………………….

…այսպես պետք է լինի նաեւ գաղափարի ասպարեզում՝ չափի մեջ … եւ դա կհանգեցնի տարաբնույթ գաղափարախոսություններ կրողների հանդուրժողականությանն ու հնարավոր համագործակցությանը՝ հանուն Ազգի ու Հայրենիքի, Անհատի ու Ընտանիքի…