Օրվա պահոցը. Օգոստոս 11, 2020

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայկ Նահապետին եւ նշեցին Նավասարդը… / …Եվ Հայկը հաղթեց զավթարար Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային վերստին բերեց միասնական ու ազատ կյանք…

Օգոստոսի 11-ին, Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հերթական անգամ նշում են Նավասարդը…

Հայ արի քրմերը փառաբանեցին Հայկ Նահապետին, Նավասարդի տոնական ծես կատարեցին, փառաբանեցին նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, քանզի Նրանց կամոք Հայկ Նահապետը վերադարձավ Հայոց Երկիր (հեռացել էր եւս Աստվածային Առաջադրանքի կատարման համար), որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը դավադրաբար նվաճած տիտաններից…

Եվ Հայկը հաղթեց զավթարար Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային վերստին բերեց միասնական ու ազատ կյանք: Ապա վերակազմավորեց Հայքը – նախնյաց հզոր պետականությունը: 

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այդ օրը գինեձոներ են հղում Հայկ Նահապետին եւ առհասարակ Հայ Տեսակին, որ Արարչի կողմից Արարվել է եւ՛ Երկրում եւ՛ Վերին Տիեզերաաշխարհներում…

Նախկինում զորախաղերից առաջ եւս փառաբանվում էին Հայ Աստվածները, հատկապես Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը … Հայկ Նահապետը (արդեն որպես Աստվածամարդ՝ Երկրային Աստված) – եւ Նավասարդյան տոնն ու խաղերն առավելապես զորախաղեր էին…   Շարունակել կարդալ