Օրվա պահոցը. Սեպտեմբեր 9, 2020

Կրկնվող հուշեր, որ էլ պիտի չկրկնվե՛ն…- Վաղ թե ուշ ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) -…թշնամիները ծպտյալ են մտնում քո երկիր՝ ներքին թշնամիների աջակցությամբ (կամ որ նույնն է՝ ծախվածությամբ)…

…թշնամիները ծպտյալ են մտնում քո երկիր՝ ներքին թշնամիների աջակցությամբ (կամ որ նույնն է՝ ծախվածությամբ), եւ հետո են երեւում բացահայտ – պետական գրանցում ստանալով անցնում են քայքայիչ գործունեության…

… ապազգային երեւույթները վաղուց են մտել մեր երկիր, ինչը դարերի պատմություն ունի, իսկ ինչ մնում է մեր նորանկախ երկրին – վերականգնված պետականությանը, ապա հստակ տարեթվերով անգամ կարելի է արձանագրել դրանց հակահայ ընթացքը…

1990-ականներից էլ սկսած մասոն-սորոս եւ այլ գաղտնի ու կիսագաղտնի ուժերը, համասեռականներն ու լեսբիականները, հետո ԼԳԲՏ-ական կոչվող համայնքը, աղանդավորականները, հատկապես եհովայի վկաները, կյանքի խոսքականները, մորմոնները եւ մնացյալ ապազգային ու հակազգային շարժումները … մեր երկրում ծավալվեցին մեր անկախացման հետ, ավելի բացահայտ գործելով 1990-ականների վերջերին, երբ շատերը որպես հասարակական, կրոնական կամ բարեգործական կազմակերպություններ պետականորեն գրանցվեցին ՀՀ-ում… նաեւ ոչ իրենց հիմնական անունները բացահայտելով… ավելի հստակ տարեթվերը կարելի է իմանալ արդարադատության նախարարության կամ պետռեգիստրի գրանցամատյաններում…

Այսօր էլ շարունակում են հայաստանաքանդ ու հակահայ իրենց գործերը…

 * * *

Դրվագ: – Կրկնվող հուշեր, որ էլ պիտի չկրկնվե՛ն… – Վաղ թե ուշ ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես

տասնյակ տարիներ առաջ եւ շարունակ տարբեր արատավոր երեւույթների շարքում (ինչպես համասեռականություն, աղանդավորականություն, գենդերային շարժումներ եւ այլն) քննադատում էի նաեւ մասոնական (տարաբնույթ այլ գաղտնի կառույցների) դավադրության հայաստանյան եւ առհասարակ համաշխարհային վտանգավոր իրավիճակը, ինձ, ինչպես միշտ մեղադրեցին ծայրահեղականության եւ դավադրության տեսությունների առաջադրման մեջ (մեղադրողներից շատերն այսօր վերոնշյալ հարցերի եւ դավադիր տեսությունների դեմ դարձել են առաջամարտիկներ…)  
Շարունակել կարդալ

Ընկերությունը համարժեք է Վստահությանը (մի հին պատմության հետքերով)…- …ընկերություն, թե ծանոթություն… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Նախաբան.- ինչու է թվում, թեընկերության ծավալներն անսպառ են… – եւ պե՛տք է կարողանալ զատել ընկերությունը ծանոթությունից

երեւի թե 15 տարեկան էի (1970-ականների կրթական համակարգի 8-րդ դասարանի աշակերտ) եւ շատերի նման սիրում էի ընկերություն անել եւ ընկերներ ձեռք բերել` շրջապատս մեծացնել

1970-ականներին հայրենադարձության նոր ալիք եղավ եւ Աբովյանը որպես ծավալվող քաղաք, հանգրվանեց մեր հազարավոր հայրենակիցների։ Մի խոսքով` Աբովյանը հին Չիկագոյի տարբերակով բաժանվեց հակամարտ թաղերի… …տեղացիների, որ երկու մաս ունեին` էլարցիների թաղամաս (Էլար գյուղն էր, որի վրա հիմնվել էր Աբովյան քաղաքը), ապա հայաստանցիներ համարվող տեղացիների, որ եկել էին երկրի տարբեր շրջաններից (ես լոռեցի էի)… այս դեպքում տեղացիների թաղ ասվածը կղզյակների նման էին` մի շարք իրար մոտ գտնվող շենքերի ջահելների միավորմամբ կազմավորված (ձեռնակռվիխառը կռվի տարբեր հարմարանքներով զինված)…

հաճախ այդ միավորումները գտնվում էին այսպես կոչված` ախպարների (սփյուռքահայերի) թաղերի միջեւ, կային պարսկահայերի, սիրիահայերի, լիբանանահայերի ընդգծված թաղեր, քանզի ներգաղթի ընթացքում մեր ազգակիցները տեղավորվում էին իրար մոտ գտնվող շենքերում։

կային նաեւ քրդական, եզդիական եւ ասորական (որ օժանդակություն էր ստանում Աբովյանին մոտ գտնվող Արզնու ասորական մեծ համայնքից) թաղեր, որ փորձում էին ինքնահաստատվել խայտաբղետ հայկական միջավայրում…   Շարունակել կարդալ