Օրվա պահոցը. Սեպտեմբեր 27, 2020

Հայ արիների կոչը հայությանը՝ մի կողմ դնել ներքին տարաձայնությունները եւ հանդես գալ համախմբված, միակամ եւ հաղթական ոգով – վերջ դնելով թշնամու սադրանքներին… / …Հայ-ադրբեջանական սպասվելիք պատերազմի ավարտից հետ Ադրբեջանի գոյության հարց պիտի այլեւս գոյություն չունենա. – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական հերթական լայնածավալ սադրանքների ընթացքում, որը վերածվել է տեղային պատերազմական գործողության, գումարվեց Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի արտահերթ եւ արտակարգ նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցներ»-ի խորհուրդը:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում, որից հետո ՀԱՄ Գերագույն Խորհրդի անդամները վերահաստատվել է ՀՀ եւ ԼՂՀ զինուժերի կողքին լինելու եւ առաջնագծում մարտական գործողություններին մասնակցելու հայ արիների պատրաստակամությունը:

Միաժամանակ կոչ է հղվել աշխարհի տարբեր անկյուններում գործող հայ արիական կառույցների զինական գործին պատրաստ բոլոր հայորդիներին՝ հայկական պետության (ՀՀ-ԼՂՀ) առաջին իսկ կոչի դեպքում՝ մեր բանակին կողքին կազմ ու պատրաստ կանգնելու համար:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ նշել է, որ հայ արիների կոչին միացել են նաեւ Հայ Ազայնականների Համախմբումը, որը հայկական բանակի շուրջ համախմբվելու կոչը փոխանցել է իրենց սփյուռքյան կազմակերպություններին:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի արտահերթ եւ արտակարգ նիստը մեկ անգամ եւս կարեւորել է հայկական բանակի առավել զորացման կարեւորությունը՝ Համահայկական Բանակի ձեւավորմամբ, որը նույն Ազգ-Բանակի ստեղծումն է:   Շարունակել կարդալ