Օրվա պահոցը. Հոկտեմբեր 17, 2020

Տիր Աստծո օրը հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայ Ռազմիկներին – Հայաստան-Արցախի Սահմանապահներին…

…փա՛ռք Հայ Զորականին – փա՛ռք Հայ Տեսակին Տիեզերական Աշխարհներում – փա՛ռք Հայ Աստվածներին, որ Արարչածին Ռազմիկներ են նաեւ…
…միայն Հայակրոն Հայը կարող է ապավինել Հայոց Ռազմի ու Զորության Վահագն Աստծուն եւ միայն Տիեզերահաս Հայոց Հավատին վերադարձը կվերականգնի Հայոց Երկնային ու Երկրային Ուժը՝ Վահագն Աստծո Տիեզերական Առաջնորդությամբ (Գերագույն Հրամանատարությամբ)…
…ըստ Տիեզերակարգի Հայ Աստվածները Հայ Ազգին լիովին կարող են աջակցել, երբ Հավատի Կապը անմիջական է՝ առանց այլ աստվածների ու ազգերի միջնորդության… – Բնական Օրենք է…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
…………………………………………
…հայտնել ենք, որ Տիր Աստծու պաշտամունքը կա նաեւ Սկանդինավյան երկրներում, այն եղել է դեռ վիկինգների հզորացման ժամանակ: Այստեղ Տիրը պաշտվում է որպես Ռազմի Աստված՝ մեկ այլ գործառույթով, որը Հայոց Աստվածային Համակարգում Վահագնին է տրված… (մի շարք Հայ Աստվածների պաշտամունք կա նաեւ այլ երկրներում – ձեւախողված ու անվանափոխված…)
Բոլոր Հայ Աստվածներն էլ Արարչածին Ռազմիկներն են…
…………………………………………
Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հոկտեմբերի 17-ին նշեցին Տիր Աստծո տոնը՝ Տիրատոնը:
Այս օրը Հայ Աստվածների պաշտամունքն ունեցող հայորդիները փառաբանում են Հայոց իմաստության Տիր Աստծուն, որ համարվում է նաեւ դպրության, գիր-գրականության, արվեստ-արհեստների հովանավորը…
Հայ արի քրմերը կրակի վառման ծեսով ու գինեձոներով փառաբանում են Տիր Աստծուն, բոլոր Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:
Այս պատերազմական օրերին քրմական հատուկ ծես կատարվեց նաեւ հայ զինվորների ուժի եւ հաջողության, Հայաստանի (ներառյալ Արցախի) եւ աշխարհասփյուռ հայության հերթական հաղթանակի համար… Առանձնակի ձոներ հղվեցին Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնին, Հայոց իմաստության Աստված Տիրին եւ Հայոց ողջախոհության Աստվածուհի Նանեին՝ հայ զորականին ուժ եւ զորություն տալու, իմաստությամբ ու ողջախոհությամբ պարուրելու նպատակով…
Տիր Աստծուն նաեւ ծիսակարգ մատուցվեց՝ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապանն ուղղված, քանզի այս ամենը այսօր վտանգված են Հայաստան աշխարհում…
Ասել ենք ու կասենք, որ մեր թշնամիները լավ են ընկալել Տիր Աստծու Խորհուրդը եւ, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը քանդել են Նրա տաճարը… Հիմնահատակ ավերել ու ոչնչացրել են հայոց միտքը եւ իմաստությունը՝ արարչականության ու աստվածայինի ընկալումը … եւ ամեն տիեզերահաս հայկական երեւույթ՝ մարդկյային օրենքներում Տիեզերակարգի պահպանումը կասեցնելու համար…
Տիրատոնին հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այս ամենի խորհուրդները վերականգնելու եւ պահպանելու զորություն եւ կարողություն են խնդրում Տիր Աստծուց, որ Նա դառնա դեպի ազգը, իմաստությամբ օժտի հայորդիներին, որ Ազգը վերհառնվի ու վերագնահատի Հայոց Արժեհամակարգը – որ զգա իր Արմատի ու Արյան զորությունը, Գենետիկ-Ծինաբանական Ինքնությունն ու Էությունը:
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
17.10.2020թ. – Երեւան
http://www.hayary.org/wph/?p=3499&fbclid=IwAR236gazoJrFMa4yXrch-Cn175j7svV9Y7w94S7wiBRbIa905pN6fpKepZ8 – Տիրատո՛ն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը – Քուրմ Արամ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ)… Չարը ոչնչացնել է ուզել Ամենահզորին – Հայ Աստվածային Համակարգը… Տիր Աստծո երկրային ազդակները («Սասնա ծռե¬ր» էպոսի օր)…
– Տիրատո՛ն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը – Քուրմ Արամ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ)… Չարը ոչնչացնել է ուզել Ամենահզորին – Հայ Աստվածային Համակարգը… Տիր Աստծո երկրային ազդակները («Սասնա ծռե¬ր» էպոսի օր)…
http://www.hayary.org/wph/?p=3113 – Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել (Հայոց տառեր՝ Բոլիվիայի հնագույն գտածոներում)…
http://www.hayary.org/wph/?p=4441#more-4441 – Տիր Աստծո խորհուրդը եւ պատմության մշուշոտ էջերը – Գրիգոր խավարիչը որոշեց առաջինը ոչնչացնել Տիրի տաճարը՝ հայի իմաստությունն ու հանճարը… Հայ Քրմերը Հայ Աստվածների խոսքը փոխանցել են հայությանը…
http://www.hayary.org/wph/?p=7322#more-7322 – 1. Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերը… Մինչքրիստոնեական հայատառ արձանագրություն / 2. Մի մոռացված պատկերաքանդակի պատմություն… 3. Տիրի պաշտամունքը եւ նախամաշտոցյան գրերը… 4. Վաղ ժամանակներից մեզ են հասել մի խումբ ձեռագրեր, որոնք նույն բովանդակությունն ունեն, սակայն ոչ մեկը մյուսի ճիշտ պատճենը չէ – Յոթնագրյանքների առեղծվածը… /// Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են…
http://www.hayary.org/wph/?p=7322&fbclid=IwAR3huq6Cyw6mBRHCyAUfESF5RIrKiB5j_fxYPxpr5FrbIax3zkYdAHq80XQ – 1. Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերը… Մինչքրիստոնեական հայատառ արձանագրություն / 2. Մի մոռացված պատկերաքանդակի պատմություն… 3. Տիրի պաշտամունքը եւ նախամաշտոցյան գրերը… 4. Վաղ ժամանակներից մեզ են հասել մի խումբ ձեռագրեր, որոնք նույն բովանդակությունն ունեն, սակայն ոչ մեկը մյուսի ճիշտ պատճենը չէ – Յոթնագրյանքների առեղծվածը… /// Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են…
http://www.hayary.org/wph/?p=5864 – «Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…
http://aregnapayl.am/hy/old-faith/tir-ew-mashtots-dprowtyan-astvatse-ew-greri-steghtsoghe.html – Տիր եւ Մաշտոց. դպրության աստվածը եւ գրերի ստեղծողը …
…Մաշտոցի տեսիլը (հայոց գրերի), կարելի է ասել, համադրելի է երազին։ Հեթանոսությունից դեռեւս լրիվ չկտրված հայի պատկերացումներում երազները պիտի ուղարկվեին «երազացույց» Տիր Աստծու (ճիշտը՝ Հայոց իմաստության Աստծու) կողմից։ Եվ ո՞վ կաող էր լինել տե¬սիլի առաքողն ու հեղինակը, եթե ոչ գրչության Աստված Տիրը։ Երազացույց եւ երազահան Աստվածն իր գործը հանձնում էր իր այդ ժամանակի հաջորդին՝ քրիստոնեա-կան սրբին։ Նա պետք է ոչ միայն գրերն ուղարկեր իր երազային աշխարհից, այլեւ որպես երազահան՝ մեկնաբաներ դրանք ու հետագա կիրառության ուղի¬ներ ցույց տար՝ այն, ինչ իրականացրեց Մաշտոցը…
http://www.hayary.org/wph/?p=800 – Հայոց այբուբենը՝ աստվածային ուղերձ համայն մարդկությանը…