Օրվա պահոցը. Դեկտեմբեր 10, 2020

Ազգային Համաձայնության կառավարության նստավայրը Երեւանում պիտի դառնա  համահայկական շահերի պաշտպանության կենտրոն․․․ – Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

Հայ Արիական Միաբանությունն ի սկզբանե իր աջակցությունն է հայտնել Հայաստանի 17 քաղաքական ուժերի (արդեն թվով 22)՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության եւ քաղաքական թիմի (այդ թվում խորհրդարանական) հրաժարականի պահանջին։

Հայ Արիական Միաբանությանը միացել է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբումը, եւ հայ արներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ՀՀ տարածքում մասնակցում են վերոնշյալ հրաժարականի պահանջի նպատակով անցկացվող տարաբնույթ միջոցառումներին։

Սակայն պարտվողական եռակողմ հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ավելին՝ իր քաղաքական թիմով՝ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների ու սփյուռքի քաղաքական, հանրային, հոգեւոր-կրոնական, գիտա-կրթական, ազատամարտիկների եւ հայրենասիրական, ինչպեսեւ այլ կազմակերպությունների, նաեւ հարյուր հազարավոր հայերի ու ՀՀ քաղաքացի այլազգիների հրաժարականի պահանջը բավարար չի համարում, վկայակոչելով միայն մեկ բան՝ նախկինում ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը…   Շարունակել կարդալ