Օրվա պահոցը. Դեկտեմբեր 22, 2020

Ձմեռային Արեւադարձ է – Հայոց արդարադատության Միհր Աստծո օրն է – Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները փառաբանում են Հային ու Հայաստանը, Հայ Նահատակներին – Հայ Զինվորականին ու Թիկունքը Պահողներին․․․ / Հայ Արիներն ու Հեթանոս Ազգայնականները նշեցին նաեւ Հայ Տեսակի Արարման տոնը․․․

Այսօր Արեւագալի օրվա Արեւածագը՝ Ձմեռային Արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ին սկասվում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված օրերը:

Այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց արդարադատության Աստծու վերածնունդը նշեցին փառաբանելով Հային ու Հայաստանը, որ Տիեզերական Արդարադատությունն իջնի Եկիր եւ Երկնքի աջակցությունը բերի մեր Ազգին ու Հայրենիքին, միաժամանակ Երկնային Պատիժ բերելով հայության թշնամիներին․․․

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները միշտ՝ նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը դիմավորում էին Հայ Տեսակի Արարման տոնը, սակայն այս դաժան ու դժվարին օրերին տոնը չնշվեց ։ Բայց այսօր Ձմեռային Արեւեգալի օրը հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները արեւածագին փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայ ՏիեզերաՏեսակ ստեղծելու եւ Արարչակնիք շնորհներով ու Տիեզերահաս Հավատով օժտելու համար:

Արարչից խնդրեցին աջակցել Հայ Ազգի, Հայոց Հայրենիքի ու Պետականության զորացմանն ու առաջընթացին, Երկրի միավորմանն ու Հայության միասնականությանը․․․

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն / 22.12.2020թ. Երեւան