Օրվա պահոցը. Հունվար 1, 2021

․․․այլի Աստվածներին դիմելով (կապ չունի՝ ում)՝ այլոց ենք զորացնում՝ նրանց Աստվածների «կշիռը» Տիեզերքում մեծացնելով․․․ / իսկ այլի Աստվածներն ըստ Տիեզերակարգի Երկրում կարող են օգնել եւ իրականացնել միայն իրենց ազգերի-մարդկանց ցանկությունները․․․

․․․(Այսպես՝ միլիոնավոր հայերի աղոթքներն ու բոլոր կանչերը հզորացնում են Եհովային՝ հրեաների Աստծուն (ուրեմնեւ՝ հրեաներին իրենց երկրում եւ Երկիր մոլորակում առհասարակ)՝  փոխարենը, ամենամեղմը՝ ոչինչ չտալով հայությանն ու տվյալ դիմող-աղոթող անհատին)…

․․․(եւ Հայ Աստվածներն էլ, անգամ մեծագույն ցանկության դեպքում, պարզապես չեն կարող արձագանքել ոչ իրենց ուղղված կանչերին ու մտածումներին – անգամ ամենածանր պահերին՝ Արարչակարգը նաեւ հավատ ու հավատարմություն է պահանջում փոխադարձ – Արարչակարգը Արդար է՝ եւ՛ Արարիչ է եւ՛ Ավերիչ, երբ պատժում է)

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

———————-

Չինական ավանդույթի հայ հետեւորդներին մեկ անգամ եւս հորդորում ենք, որ գան մեր ազգային տարեփոխության կարգին, որը տիեզերական հաշվարկի արդյունք է եւ միայն այսպես հայերը կարող են իրենց ցանկությունները Տիեզերք՝ Հայ Աստվախներին հասցնել – ապա համապատասխան Ազդակներ ստանալ… / Միայն Բնական Ազգերն Աստվածներ ունեն, Ովքեր էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները, իրականացնել ազգային նպատակները…   Շարունակել կարդալ