Օրվա պահոցը. Սեպտեմբեր 21, 2021

Անկախությունն ու Ազատությունը Բնածին են եւ մեզ համար Բնատուր… / Անկախությունն ու Ազատությունը վերերկրային երեւույթներ են․․․ – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մեր երկրի անկախությունը 33 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն՝ հարյուրամյակներ-հազարամյակներ … անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում… Ուրեմն՝ 33 տարի առաջ վերականգնվե՛ց հայոց դարերից եկող պետականությունը…

1990թ. ԽՍՀՄ կազմաքնդումը նպաստեց, որ ձեւավորվի Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, որի ընդունած Անկախության Հռչակագիրը (1990թ. օգոստոսի 23) ավելի քան 600 տարի ընդմիջումից հետո վերահաստատեց հայկական պետականության անկախությունն ու հայության ազատությունը…

Այո, անկախությունն ու ազատությունը վերահաստատեցին ո՛չ միայն 6 դար անց, այլ առհասրա՛կ… Հայաստանի անկախությունը հաստատվել-հռչակվել է հազարամյակներ առաջ եւ ո՛չ թե ինչպես այսօր է նշվում՝ Հայաստանի անկախության 33-ամյակն է… Վերականգնման 33֊ամյակն է… Շարունակել կարդալ