Օրվա պահոցը. Մայիս 3, 2023

Հայի համար կա՛ն մշտական թշնամիներ…

…ասում են`  չկա՛ն մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, ասո՛ւմ են, նախ դա ասել է անգլիացին֊բրիտանացին, ամենախառնակիչ տեսակն այս աշխարհում…
…ինձ համար նաեւ ամենահակահայ խառնազգը`  ոչ թուրքական ծագմամբ, ընդհակառակը` սրանց նախնիները սերում են Հայկական Լեռնաշխարհից ֊ մեր գենախեղված “հարազատն է” ֊ ինչպես հայի թուրքացած լամուկը… 
Շարունակել կարդալ

Բնախոսություն` Առավոտ Լուսո…

Երկբեւեռությունը տիեզերական եւ տիեզերածին երեւույթ է ֊ Բարի եւ Չարի Բեւեռներն են կարգավորում տիեզերական վերուվարը, յուրաքանչյուրն իր գործառույթների սահմաններում, որ ստացել է Արարչից`  ի վերուստ, երբ ԲԱՆ֊ն էր Ի Սկզբանե…
Տիեզերքում ամեն բան հստակ է ֊ Տիեզերակարգի պահանջներին համապատասխան եւ եթե Բարին ու Չարին Սպիտակն են ու Սեւը, Լույսն ու Խավարը, ապա դա մնայուն է եւ իրավիճակային փոփոխությունների չի ենթարկվում…
Տիեզերակարգը խախտողներին Սեւ Խոռոչների Դռներն են սպասում… եւ Տիեզերական Կյանքը շարունակվում է… 
Շարունակել կարդալ