Օրվա պահոցը. Մայիս 5, 2023

Համաշխարհային չարիքը ֊ Մարդկության քաղծքեղը վաղուց հարմարվել֊բնավորվել է մեր Արարչակնիք եւ Աստվածօծյալ Բնօրրան֊Հայրենքում, այն իր “պատմական հողերը” հորջորջելով… …բոլորն էլ գիտեն, որ դա կեղծիք է, իրենք էլ գիտեն, որ ստում են, կա՛ համաշխարհային պատմություն եւ կա՛ն հնագույն քարտեզներ… / բայց ստում են, որովհետեւ այս աշխարհակարգը ստի վրա է կառուցված, կառուցողներն ու սրանց կամակատարներից ամեն մեկն իր սուտ “իրականությունն” ունի… / այս աշխարհի ավելի քան 200 երկրների եւ հարյուրավոր “ազգերի” 95%֊ից ավելին արհեստածին ու արհեստական են, սրանց աստվածները եւս… սրանք Տիեզերքում չունեն իրենց Սերմը` Արարչածին չեն… Եվ արհեստածինների ու ԲՆԱԾԻՆՆԵՐԻ պայքարը նոր չէ որ ընթանում է, հարյուրամյակներ չէ, այլ հազարամյակներ շարունակ, որ ռազմա֊քաղաքական, հոգեւոր֊կրթամշակութային եւ նյութա֊տնտեսական պատերազմների է մղել` իրապես դարձել ԲԱրիների ու ՉԱրիների հակամարտություն… / եւ Տիեզերական (Արեգակնային Համակարգի) Ձմռան ընթացքում (3 ամիս` 2160×3=6480 երկրային տարի), երբ ԲԱրիները` Արեւապաշտները տկարացան (ի հակառակ Լուսնապաշտների), հատկապես որ շեղվեցին Տիեզերակարգից եւ մասնատվեց վերջին Համաարիական Հանադաշնությունը եւս` Հայաստան֊Պարսկաստան֊Մարաստան, մասնատվեց ու ձեւխեղվեց նաեւ Արիադավանությունը (վերջնականապես` վերջին 3000 տարում եւ հիմնովին` շուրջ 2000 տարի առաջ)… եւ հետզհետե ՉԱրիների Երկնա֊Երկրային դաշինքը ամրապնդվեց ու արհեստածինները տիրեցին ԲՆԱԾԻՆՆԵՐԻՆ… Բայց արդեն (կարծես 2012֊ից) Տիեզերական (Արեգակնային Համակարգի) Գարունն է ընթացքի մեջ (3 ամիս` 2160×3=6480 երկնային տարի, ապա նույնքան էլ Ամառ եւ Աշուն) եւ մինչեւ մյուս Ձմեռ (2160×9=19440 երկրային տարի) ԲԱրիները, հատկապես մենք` ՀԱՅերս, կարող ենք Սնվել Տիեզերական Գարնան Ազդակներից եւ ամեն բան վերադարձնել Ի Շրջանս Յուր… Կարո՛ղ ենք, բայց պետք է հետեւենք Վերազարթոնքի Ընթացքին ու Պահանջներին… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)