Անարեւություն

5 տարի առաջ, Սլավոնա-Արիական համաժողովում, ռուս ինգլինգների Գերագույն Քուրմը՝ Պատեր Դի Ալեքսանդրը իր ելույթում հպանցիկ անդրադարձավ հայերի հետ ունեցած մի զրույցի եւ ասաց, որ հայերը իրենք իրենց մասին ասում են, որ «իսկական հայերը կապուտաչ եւ կարմրամազ (ՐօՋՌռ) են»: Նիստից հետո մոտեցա նրան, եւ բացատրեցի, որ, կիսագրագետների խոսքը հիմք ընդունելով հնարավոր չէ Բացարձակ Ճշմարտության հասնել:
Մեր զրույցը տեւեց մոտ 5 րոպե, եւ ավարտվեց ջերմ ձեռքսեղմումով, սակայն դրանից «խարտյաշ» բառի ռուսերեն նշանակությունը չիմացող հայերի թիվը չկրճատվեց:
Սակայն, հիմնական խնդիրը բառի չիմանալը չէ, այլ` խոսքում ներդրված միտքը:


Ո՞րն է նպատակը այդ եւ նման մտքերի: Ավելի «բարձրորակների» մոտ պատշաճ ընդունելություն գտնե՞լը, թե՞ նման հատկանիշներից զուրկ լինելու ափսոսանքը:
Այս ի՞նչ բարդույթներ են համակել Հայի միտքը:
Միթե՞ գործիքները գործից կարեւոր են:
Ի դեպ, ռուս (եւ ոչ միայն ռուս) ծայրա- հեղականներն (ոչ միայն մաշկագլուխ) էլ են իրենց մաշկային «սպիտակության» վրա հիմնված զառանցագին գաղափարներ ծննդաբերում եւ փորձում կյանքի կոչել: Ասում են, թե կանաչ եւ գորշ աչքերը կատարյալների աչքերի գույնն է, իսկ կապույտն ու դարչնագույնը՝ սպասարկողների:
Նման տեսությունների հեղինակները չեն էլ ուզում ենթադրել, որ իրենց բնորոշած «կատարյալ» աչքերը իրականում կապույտ եւ դարչնագույն աչքերով մարդկանց խաչասերումից առաջացած, միջանկյալ ակնագույներ են: Անձամբ ճանաչում եմ մարդկանց, ում աչքերը մանուկ հասակում կապույտ են եղել, այնուհետեւ ապրել են գորշ եւ կանաչ «անցումային շրջաններ», եւ հիմա դարչնագույն են (արհեստական ոսպնյակների հետ երբեք գործ չեն ունեցել):
«Ժառանգաբանություն» կոչված գիտությամբ ապացուցված փաստ է, որ դարչնագույն աչքերը առավել «կենսունակ» են: Այսինքն, եթե հոր գեներում երբեք կապույտ աչքերով նախնիներ եղած չլինեն, ապա կապուտաչ երեխա չի ծնվի:
Այդպիսի տեսաբանները նմանապես խուսափում են այն մտքից, որ դալուկն ու սպիտակը տարբեր բաներ են: Իսկ մարդկային դալկությունը ունենում է միայն մեկ պատճառ՝ Արեւազրկություն:
Ռուսների եւ մնացած հյուսիսային ժողովուրդների պարագայում Արեւազրկությունը Բնական պատճառներ ունի: Այլ է մեր պարագան, որ ի ցավ սրտի, նույնիսկ հակաբնական է:
Այսինքն` մեր ազգի բավականին ստվար մաս «տուն» հասկացությունը ընկալում է ոչ որպես գիշերը հարմար անցկացնելու տեղ, այլ` առհասարակ Բնությունից թաքնվելու վայր:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Բավ է Արարչի Ստեղծագործությունը քո հանդեպ ուղղված վտանգ համարես եւ պատսպարվես:
Չէ՞ որ Բնությունն է զգայարաններով ընկալվող միակ ապացույցը Ամենայնի Ստեղծիչի գոյության:
Բավ է վախենաս քո իսկ Զորության միակ Աղբյուրից:
Չէ՞ որ Բնությունն է Արարման Սկզբունքը եւ Պայմանը:
Չէ՞ որ Բնությունն է Արարչի Ուժի, Ճշմարտության եւ Սիրո արտահայտությունը:
Բա՛վ է ատես քեզ Սիրողներին:
Բնությունը անկիսելի միասնական ամբողջություն է:
Նրան հնարավոր է սպանել, բայց ոչ երբեք՝ տիրել:
Բնության սպանությունը ամեն սպանության մեջ է:
Ամեն սպանություն՝ ինքնասպանություն է:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Դու այն տեսակից չես, որ ապրում եւ պայքարում է Բնությունը սպանելու իրավունքի համար:
Զորացիր Բնությունով եւ պաշտպանիր Բնությունը:
Եվ քո պաշտպանությամբ մեծացող Բնությունը կվերականգնի Հայրենիքիդ տարածությունը:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնությու, Կրասնոդար

«Լուսանցք» թիվ 42 (128), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։