Աշխարհին սպառնացող վտանգը միջուկային ահաբեկչությունն է

ԱՄՆ-ում հրապարակել են երկրի նոր միջուկային հայեցակարգը: Դա նշանակալի քայլ է լինելու երկրի ազգային անվտանգության համակարգում միջուկային սպառազինությունների դերի կրճատման առումով:
Նոր ռազմավարության հրապարակման կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել երկրի նախագահ Բարաք Օբաման, ում գնահատմամբ, դա կչեզոքացնի այն երկրներին, որոնք չեն հետեւի այդ սպառազինությունների չտարածման պարտավորություններին: «Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի համար ամենամեծ վտանգն այժմ ոչ թե միջուկային գերտերությունների հակազդության, այլ միջուկային ահաբեկչության մեջ է», – ասված է Բ. Օբամայի հայտարարությունում:


Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը միջուկային հայեցակարգի հրապարակման համատեքստում ասել է, որ նոր ռազմավորությունը չի բացառում Իրանին եւ Հյուսիսային Կորեային հարված հասցնելու հնարավորությունը` ավելացնելով, որ նման զարգացումը կարող է արդիական լինել միայն ամենածայրահեղ դեպքում: «Մենք բացառություն ենք անում այնպիսի երկրների համար, ինչպիսիք Իրանն ու Հյուսիսային Կորեան են, որոնք չեն կատարում միջուկային սպառազինությունների չտարածման պարտավորությունները: Այնպես որ, ամեն տարբերակ էլ կգործի, եթե խոսքը գնա նման կարգի երկրների մասին, կամ խաղացողների, որոնք պետություններ չեն, բայց կարող են միջուկային զենք տնօրինել»,- ասել է Ռ. Գեյթսը:

 Կարեն Բալյան

Նոր էթնիկ զտումներ Ադրբեջանում

Մի շարք ադրբեջանական զլմ-ներ տեղեկություններ են հաղորդել, որ Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան պահպանությունն ուժեղացվել է:
Հաղորդած տեղեկությունների համաձայն, պահպանության նման միջոցառումների պատճառը Ադրբեջանի հյուսիսում՝ հատուկ ծառայությունների սկսած մեծամասշտաբ գործողություններն են:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հաղորդել այն մասին, որ այդ երկրի ուժային կառույցներն իբր հատուկ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում Ադրբեջանի հյուսիսային շրջաններում:
Սակայն արդեն լուրեր կան, որ դրանք ոչ թե հակաահաբեկչական գործողություններ են, այլեւ գործողություններ են՝ ուղղված Ադրբեջանի էթնիկ փոքրամասնություններին:
Խոսքը մասնավորապես վերաբերվում է ավարներին, լեզգիներին, ցախուրներին եւ այլոց:
Մասնավորապես նյութեր են հրապարակվել, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայությունները հակաահաբեկչական գործողությունների քողի ներքո հաշվեհարդար տեսնում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Այդ լուրերի հրապարկվելուց հետո որոշ կայքեր «անհայտ» հակերների կողմից ենթարկվել են հարձակման:

Վահագն Նանյան

Իրանն առաջարկում է ի՞ր լուծման տարբերակը

«Իրանը Ղարաբաղյան հակամարտության կողմերին առաջարկել է հակամարտության լուծման իր առաջարկները, եւ հուսով ենք, որ հակամարտության լուծման ուղղությամբ կատարվող քայլերի ականատեսը կլինենք»: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին:
Պաշտոնական Թեհրանը տարիներ շարունակ վարում է հավասարակշռված քաղաքականություն Արցախ-ԼՂՀ-ի հարցով եւ նույնիսկ կարողանում է այդ հավասարակշռությունը պահպանել իսլամական տարբեր միջազգային կազմակերպություններում («Իսլամական կոնֆերանս» եւ այլք)` քննարկումների ժամանակ:
Ուստի՝ կարծում ենք այս անգամ էլ իրանական իշխանությունները կփորձեն արցախյան հարցը հեռու պահել կրոնական հակամարտության ադրբեջանական բնորոշումից եւ կառաջնորդվեն պատմա-քաղաքական արդարության վերականգնման տեսանկյունից:

Արտակ Հայոցյան

Ուրմիա լճի ադրբեջանական երազը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրես»-ի համանախագահ Սաբիր Ռուստամխանլին օրերս հայտարարել է, որ Իրանի Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատական նահանգներում գտնվող Ուրմիա լճի հարակից տարածքները ադրբեջանցիների հինավուրց բնօրրաններից մեկն է: Ադրբեջանական ստի ու կեղծիքի հերթական «նոպան» է հասունացել ըստ երեւույթին… Ս. Ռուստամխանլին քննադատել է Իրանի կառավարությանը սխալ բնապահպանական քաղաքականություն վարելու համար, որի հետեւանքով, Ուրմիա լճի մակարդակը զգալի նվազել է:
Դեռ 1917-1920թթ. 1-ին աշխարհամարտի տարիներին, երբ Անդրկովկասը դուրս էր մնացել Մոսկվայի անմիջական վերահսկողությունից, Թուրքիան ռազմական արշավանքով մտել էր այդ տարածք, գրավել Բաքուն եւ այդտեղ հիմնել նոր պետական կազմավորում` Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն, որը կոչվեց Իրանի համանուն նահանգի` Ադրբեջան անվամբ:
Դրա հիմնական նպատակն այն էր, որ օգտագործելով Իրանի Արեւմտյ
ան եւ Արեւելյան Ատրպատական նահանգների թյուրքախոս բնակչությանը, այդ տարածքներն անջատեին Իրանից: Սա սիոնիստական-պանթուրքիստական ծրագրերից մեկն է տարածաշրջանում:

Իրանի կառավարությունը բազմիցս բողոքել է այդ փաստի առիթով, սակայն` ապարդյուն: Իրանական որոշ զլմ-ներ նշել են, որ Ադրբեջանի հանրակրթական դպրոցների դասագրքերում Իրանի ոչ միայն ազերախոս, այլեւ Գիլան ու Մազանդարան նահանգները ներկայացվում են որպես Ադրբեջանի տարածքներ:
Դե ինչ, թուրք-ադրբեջանական համագործակցությունը մի նոր տեղեկատվական հարձակում է նախապատրաստում, որպեսզի հայկական եւ իրանական արդեն գրաված եւ իրենցով արած (վստահաբար` ժամանակավորապես) տարածքներից նոր գրոհ սկսի ներկայիս հայկական եւ իրանական տարածքների վրա:
Բայց կարծում ենք` ժամանակները փոխվել են, նաեւ իրավիճակն այլ է, եւ հիմա ոչ թե նոր տարածքներ ձեռք գցելու, այլ՝ արդեն ձեռք գցածները հետ տալու ժամանակներն են գալիս… Ուստի՝ հայ-իրանական ամուր կապը կարող է լուրջ հակակշիռ լինել թյուրքական քոչվորներին, որոնք տեղավորվել են մեր հայրենիքներում ու դեռ ակնկալիքներ են փայփայում՝ ծավալվելու:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 13 (144), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։