Խմբի 6 մարզիկներ Տաշիրում մասնակցեցին Լոռու մարզի բաց առաջնությանը եւ վաստակեցին 2 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:
Խումբն այժմ ունի 26 պատանի մարզիկներ, ովքեր չնայած իրենց տարիքին, արդեն փորձառու են:
Մարզիչը` Արմեն Պետրոսյանը, հավատավոր հեթանոս արորդի է (ՀԱՄ-ի ներկայացուցիչը Արցախում) եւ իր սաներին, բացի մարտարվեստներից, ուսուցանում է նաեւ արիադավանություն եւ նժդեհյան ցեղակրոն ազգային ուսմունք:
* * *
Աբովյանում վերջերս վերսկսել է Ու-շու արեւելյան մարտարվեստի մարզումները «Էություն» ակումբի հիմնադիր, հանրապետական կարգի մարզիչ, նաեւ մրցավար Անդրանիկ Աթոյանը: Նրա տասնյակ սաները ժամանակին լավագույնս էին հանդես գալիս ինչպես քաղաքի եւ Կոտայքի մարզի, այնպես էլ հանրապետության առաջնություններում, տարբեր մրցումներում, նաեւ միջազգային մրցաշարերում, այդ թվում՝ աշխարհի առաջնություններում:
Անդրանիկ Աթոյանը նույնպես արիադավան հայորդի է (ՀԱՄ-ի ներկայացուցիչը Ռուսաստանում (սլավոնա-արիական դաշինքում)) եւ երկար տարիներ արիականությունը ներկայացնում է եւ՛ Հայաստանում եւ՛ Ռուսաստանում:
Նա տիրապետում է հայարիական հոգեւոր ոլորտին, անցկացնում է նաեւ Յոգայի առողջարարական եւ ճանաչողական վարժանքներ, ունի համապատասխան վկայագիր եւ արտոնագիր:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 21 (152), 2010թ.