Ուխտագնացություններ Սևակի ու Նժդեհի շիրիմներին …

Ինչպես փրկենք Մինասին

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց, որ Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում» (15 թվական) եւ «Խաչքարի մոտ» որմնանկարներն ամրացնելու, ՀՀ կառավարական թիվ 1 շենք տեղափոխելու եւ վերականգնելու ծախսերն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին, որպես նվիրաբերություն, կտրամադրի 20 մլն դրամ (կառավարության պահուստային ֆոնդի հաշվին):
Ինչպես տեղեկացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որոշումը պայմանավորված է «Հանդիպում (15 թվական)» (5,5/3,5մ) եւ «Խաչքարի մոտ» (5,5/3,5մ) որմնանկարներն ամրացնելու, կառավարական շենք տեղափոխելու եւ վերականգնելու, դրանով իսկ այն հետագա անդառնալի ոչնչացումից փրկելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնված «Հայէլեկտրակոնդենսատոր» արտադրական միավորման էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի կիսաքանդ շենքի հարավային պատի վրա գտնվող Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» (5,5/3մ) որմնանկարը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի «Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (Ջաջուռ)» մասնաճյուղ տեղափոխելը արժեցավ 14 մլն դրամ:
Հաշվի առնելով, որ «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում (15 թվական)» որմնանկարներն իրենց չափերով ավելի քան երկու անգամ մեծ են նախորդից, վերականգնման եւ տեղափոխման աշխատանքների կատարման համար նախահաշիվը, ինչպես  ասացինք, կազմել է շուրջ 20 մլն դրամ:
 
Սեփ. լրատվություն

… Ու իրապես հարգենք մեծերին
(Ուխտագնացություններ)

Հունիսի 17-ին, ինչպես նախկինում տեղի է ունենում երկու ուխտագնացություն: Հաճախ ուխտավորները մեկտեղում են դրանք՝ երկու վայրերն էլ հերթականությամբ այցելելով` Արարատի եւ Վայոց Ձորի մարզեր:
Նրանք նախ այցելում են Պարույր Սեւակի ավտովթարի վայր. հուշաքարի մոտ գլուխ են խոնարհում մեծ բանաստեղծի ու մտածողի հոգու առջեւ: Հետո այցելում են Սեւակավան՝ նրա տուն, որի բակում էլ անվանի հայորդու շիրմաքարն է դրված:
Ուխտագնացներն այնուհետ շարունակում են իրենց ճանապարհը` դեպի Եղեգնաձորի Սպիտակավոր վանք, որի բակում դեռ խորհրդային տարիներին Վլադիմիրի գերեզմանատնից բերվել եւ գաղտնի թաղվել են Գարեգին Նժդեհի ոսկորները:
Մեծ հայորդու, զորավարի եւ պետական գործչի, ազգային գաղափարախոսի եւ իմաստասերի աճյունի մոտ մի քանի տասնամյակ է ինչ հավաքվում են հայորդիները: Եվ իրենց հարգանքի տուրքը տալով մեծն Նժդեհին՝ փառաբանում են նրան եւ նրա գործը:
Ուխտագնացությանը մասնակցել են նաեւ Հայ Արիական միաբանության անդամները:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 23 (154), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։