Ամառային Արևադարձը Գառնիում

Ամառային Արեւադարձը՝ Գառնիում

Հունիսի 21-ի ուշ գիշերը՝ լույս 22-ի առավոտյան, Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) ու Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամներն այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճարի տարածք՝ դիմավորելու Ամառային Արեւադարձը:
Բնության այդ ծեսի մասնակիցների մեջ էին նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը, վերջերս «Հայ Արի ասպետ»-ի կոչում ստացած Աշոտ Օհանյանն ու Ռուզաննա Նահապետյանը, ովքեր էլ նախաձեռնեցին օրվա խորհրդին հարիր երգերի ու ձոների կատարումները:
Հետո արիների մի մասը, մտնելով հինավուրց տաճար, փառաբանեց Հայ Աստվածներին ու Հայոց Հավատը:
Գառնո տաճարի տարածքում տեղ-տեղ արորդիների վրաններն էին երեւակվում անձայն մթության մեջ, ինչը կարծես ցրվեց, երբ արորդիները հայկական ուտեստներով ու ավանդական գինեձոներով լցրեցին գիշերային լռությունը… Նրանք պատրաստվում էին դիմավորելու արեւածագը…
Ներկաները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին, մեծ ու արժանապատիվ նախնիներին…
Նաեւ Արիական միասնական ու հզոր Հայաստանը վերակերտելու մաղթանք հղեցին հայությանը:
Այդ ուշ ժամին, փոքր խմբերով տաճար էին այցելում գառնեցիներ ու այլ հայորդիներ:
 
Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 24 (155), 2010թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։