Օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է. Հայկը նետահարեց Բելին.


Նավասարդյան ուրախություններ` հեթանոսաբար ու լիառատ

Օգոստոսի 11-ին Հայոց Նավասարդի տոնն էր: Ցավոք, այս անգամ էլ այն չնշվեց պետականորեն: Հայ արիները, ազգայնականները եւ մի շարք գիտա-մտավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ դեռ տարիներ առաջ առաջարկել էին այդ օրը ԱԺ կողմից հաստատել որպես Հայոց Ինքնության օր: Սակայն ցայսօր հարցը դրական լուծում չի ստացել: Ինչպես միշտ Հայ առաքելական եկեղեցին եւ որոշ քրիստոնյա հայեր ընդվզեցին, քանզի Ազգային Ինքնության օրը չէր առնչվում քրիստոնեությանը (հետաքրքիր է` ինչու՞ պիտի առնչվեր, ե-թե հայության տարիքը տասնյակ հազարամյակներ է հաշվվում, իսկ քրիստոնեականը շուրջ 2 հազարամյակ… ընդամենը):

Հայ արիներն ու ազգայնականները, այնուամենայնիվ, շարունակելու են պայքարը Հայոց Ինքնության տոնի հաստատման համար եւ ամեն տարի պարտադիր տոնում են Նավասարդը, հաճախ կազմակերպում նաեւ նավասարդյան խաղեր: Փա՜ռք տալով Նավասարդին եւ Հայկ Նահապետին` Հայ Ա-րիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) ներկայացուցիչները նշում են, որ շուրջ 4502 տարի առաջ Հայկ Նահապետը մեծ հայրենական հերոսամարտում իր եռաժանի նետով նետահարեց տիտանյան Բելին եւ Հայոց Աշխարհին խաղաղություն ու վերազարթոնք պարգեւեց…
ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները օգոստոսի 10-ի երեկոյան այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Հայ Աստվածներին, Հայկ Նահապետին եւ Նավասարդյան տոնը, որը Հայկյան տոմարով (Հին տոմարով) միառժամանակ նշվել է նաեւ որպես Ամանոր (բայց վաղուց Հայոց Ա-մանորը նշվում է գարնան վերազարթոնքին՝ մարտի 21-ին, Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի վերածննդի օրը): Այդ օրը Գառնո տա-ճարը երեկոյան գունագեղ լուսավառության մեջ էր, եւ հայ արիները, ազգայնականները այդ գունագեղ միջավայրում գինեձոներով փառաբա-նեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայկ Նահապետին:
Իսկ օգոստոսի 11-ին հայ արիները, ազգայնականները քաղաքամայր Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ծիսական եւ տոնական արարո-ղություն կազմակերպեցին՝ նվիրված Հայկ նախնու փառահեղ հաղթանակին… Ծիսական մասն անցկացրին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան, ԵՊՀ դասախոս, փիլիսոփա) եւ ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը (Ազգային ար-ժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ): Ծիսական արարողությանը մասնակցեցին նաեւ ՀԱՀ խորհրդի անդամներ Գեւորգ Յազըճ-յանը (սփյուռքահայ հայրենաբնակ պատմաբան, լրագրող) եւ Արմենուհի Մելքոնյանը («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր):
Այնուհետեւ ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները Հայ Արիական միաբանության կենտրոնական գրասենյակում մասնակցեցին Նավասարդյան տոնական միջոցառ-մանը, որի ընթացքում կատարվեց արորդիների օծման ծիսակարգ եւ արարողություն՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ Արցախի արիադավան-հեթանոսական համայնքի պատասխանատու, ՀԱՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի կնքահայրությամբ:

*  *  *
Օգոստոսի 11-ին «Սերունդ» նախաձեռնող խումբն էլ ուխտագնացություն կազմակերպեց դեպի Արցախի Տիգրանակերտ: Ուխտագնացությունը նվիրված էր Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակին: Օգոստոսի 11-ի (որը նաեւ Հայոց Բուն Տոմարի օրն է) առավոտյան Երեւանի Նոր Նորք համայնքում տեղադրված Հայկ Նահապետի արձանի մոտից ուխտագնացները շարժվեցին Արցախ:
«Մտադիր ենք նշել Տիգրան Մեծի ծննդյան օրը, Սեւրի պայմանագրի 90-ամյակը, որը լրանում է օգոստոսի 10-ին եւ Հայոց Բուն տոմարի 4502 թվականը»,- նշել է պատմաբան Արտակ Մովսիսյանը:
«Սերունդ» նախաձեռնող խմբի անդամները օգոստոսի 12-ին միջոցառումներ անցկացրին Արցախի Տիգրանակերտում, Ստեփանակերտում, Շու-շիում եւ Բերձորում: Նրանք պարզաբանեցին, թե ինչու են ընտրել Տիգրանակերտը ուխտագնացության համար. «Դա Հայոց մեծ արքայի հիմնադրած քաղաքն է, որ հայտնաբերվել է հայ պատմաբանների կողմից, Արցախի հողում»:

*  *  *
Վաղնջական ժամանակներից հայերը Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, ինչը պատահական չէր: Խոր-հուրդն այն է, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին, եւ այդ օրն էլ հայ մարդը տոնել է որպես Նոր տարվա սկիզբ: Այս տոնը հայերը նշել են մեծ տոնակատարություններով, փառաբանելով բնության զարթոնքը՝ դիմել Հայ Աստվածներին, որպեսզի տարին բերքառատ լինի (այսօր էլ արիական այլ ժողովուրդներ՝ պարսիկները, աֆղանները եւ այլք, իբրեւ տարեսկիզբ՝ ընդունում են մարտի 21-ը):
Հայկական 2-րդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ ավանդույթի, Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնա-կալ Բելին՝ ազատություն պարգեւելով իր տոհմին ու հետնորդներին: Այդ հաղթությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է Նոր տարի:
Եվ միայն 18-րդ դարում՝ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը (համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ), թեեւ մինչեւ 19-րդ դարի կեսերը հայկական շատ գավառներում (Սյունիք, Արցախ, Ուտիք) Նոր տարին շարունակում էր տոնվել օգոստոսին: Միայն 20-րդ դարասկզբից հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ տոնելը հա-մընդհանուր դարձավ:
…Նոր տարվա սեղանի պարտադիր խմորեղենն էր նաեւ գաթան, որի երեսը զարդարում էին կենդանիների պատկերներով կամ տաճարների նկարնե-րով` հաճախ մատով փոսիկներ անելով: Գաթայից ու «Տարի»-ից բացի Նոր տարվա համար թխում էին զանազան ձեւավոր հացեր՝ «Ասիլ-Բասիլնե-ր», որոնք մարդակերպ էին եւ խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող Աստվածներին՝ Նարին, Արա Գեղեցիկին, ապա նաեւ՝ բերքի ու բարիքի հովանավոր Աստվածներին: Դրանցով կատարում էին բազմապիսի գուշակություններ: Երբեմն տղամարդուն նվիրված ծի-սահացը քսակի ձեւով էին պատրաստում, եթե այն ուռչում էր, գուշակում էին հարստություն, եթե սմքում էր՝ հակառակը: Նույն ձեւով պատրաստում էին «ցորենի հորեր», «հյուսքեր», «սմբակներ», «կկոց», «սղոց», «խոփ», «մատնոց», «կողպեք» եւ այլն:
Ձեւավոր հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլեւ շնորհավորում էին միմյանց տոնը եւ դրանցով «կաղնդում» ջուրը, նոր տարվա նախորդ գիշերը ամբողջ Հայաստանում լայնորեն տարածված էր ջուրը կաղնդելու սովորությունը: Կեսգիշերին կանայք եւ երիտա-սարդ տղամարդիկ իջնում էին գյուղի աղբյուրը եւ այն կաղնդում՝ շաղ տալով նրա մեջ սերմեր, պտուղներ կամ թրջելով ծիսահացերը: Հա-վատում էին, որ ճիշտ կեսգիշերին ջրի տեղ աղբյուրից ոսկի է հոսում (մի պահ ընդամենը) եւ աշխատում էին հենց այդ պահին աղբ-յուրից ջուր բերել:
Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում քաջ հայտնի էր «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը, որն Արեւելյան Հայաստանում հայտնի էր նաեւ «ճլոլանք» անվամբ: Այս սովորույթի էությունն այն էր, որ երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոք-րիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ ուսած շրջում էին երդիկից երդիկ եւ դրանք չվանով երդիկից ցած իջեցնելով՝ բարեմաղ-թանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը պարտավոր էր լցնել տոպրակը մրգով, չիր ու չամիչով, գաթայով: Ի տարբերություն Հայաստանի մյուս շրջանների, Արցախում եւ Սյունիքում գոտեկախի սովորույթը հայտնի էր հակառակ տարբերակով: Այս-տեղ ընդունված էր ընկույզի, չոր մրգերի ու եփած հավերի շարան պատրաստել, կոչվում էր «ճլոլունք» եւ հարազատների, ավելի հաճախ՝ խնամիների երդիկներից ցած էր իջեցվում: Նշանված աղջիկներն իրենց հերթին «ճլոլանք» էին իջեցնում նշանածի տան երդիկից եւ փախչում, եթե տնեցիներից որեւէ մեկին հաջողվում էր բռնել հարսնացուին, ապա նա պարտավորվում էր մտնել փեսացուի տունը, հյուրասիրվել եւ նոր գնալ:
Հետաքրքիր է, որ Պոնտոսի շրջանում տանտերը մի ձիթենու ճյուղ էր բերում տուն, այն, իբրեւ Կաղանդի ծառ, զարդարում կաղիններով ու ընկույզներով, իսկ առավոտյան տանում էր տաճար, հետո արդեն եկեղեցի՝ քահանային օրհնել տալու: Կաղանդի ծառի այս օրինակը տոնածառի հայկական տարբերակը չէ՞ արդյոք, մանավանդ, որ հայերը ունեին ծառով տունը զարդարելու սովորույթը (ծառզարդար-ծաղկազարդ): Կամ հայոց Կա-ղանդ պապը աղերսներ չունի՞ եվրոպական Ձմեռ պապի հետ, լինելով նրա ավելի վաղ օրինակը (մասնավորապես հիշենք բարեկենդանյան դիմա-կավորված, զվարճացնող անձերին կամ «Մեծ պապուկ»-ին):
Ընդհանրապես, Նոր տարվա սեղանին պարտադիր էին 7 տեսակ միրգը եւ 7 ճաշատեսակները:
Ամանորյա սովորույթների մի մասն անմիջականորեն կապվում է կրակի, ծառերի, ջրի պաշտամունքների հետ: Հայաստանի որոշ շրջաննե-րում ընդունված էր Կաղանդի իրիկունը տան կրակարանը կամ օջախը կաղնդելու սովորությունը: Գերանը, որը վառում էին Նոր տարվա նախորդ իրիկունը, կոչվում էր «Տարեմտի քյոթուկ» (Լոռիում), որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում, որպեսզի ապահովեին բերքի առատությունը եւ կանխեին կորուստը: Ավանդական սովորության համաձայն, Կաղանդի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում` «տան խերն ու պէրէքէթը չփախչելու համար»:
Սակայն իրականում Հայոց Ամանորը նշվել եւ պետք է նշվի ոչ թե հունվարի 1-ին եւ կամ էլ նավասարդի 11-ին, այլեւ մարտի 21-ին՝ Երկ-րային Գարնան 1-ին օրը՝ բնության վերազարթոնքին եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի օրը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 29 (160), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։