Արմեն Ավետիսյանի դատավարությանը վերաբերվող նյութեր…

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում 2005թ. հունվարի 24-ին կալանավորվել և 2005թ. մարտի 17-18-ին դատապարտվել է «Հայաստանի Հայ-Արիական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ «ազգամիջյան թշնամանք հրահրելու» մեղադրանքով՝ քր. դատ. օր. 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում 2005թ. հունվարի 24-ին կալանավորվել և 2005թ. մարտի 17-18-ին դատապարտվել է «Հայաստանի Հայ-Արիական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ «ազգամիջյան թշնամանք հրահրելու» մեղադրանքով՝ քր. դատ. օր. 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

* * *

Արմեն Ավետիսյանի կալանավորման ժամանակ

ԽԱԽՏՎԵ՛Լ է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի ա) ենթակետը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետը. մեղադրանքի էությունը պարզ չէ և անհասկանալի է:

ԽԱԽՏՎԵ՛Լ Է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետը, քանի որ կալանավորման պահին առկա չի եղել Արմեն Ավետիսյանի կողմից իրավախախտում կատարած լինելու մասին հիմնավոր կասկած: 22.01.05.-ին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, որի պահանջը նա չի խախտել և 24.01.05.-ին ներկայացել է նախաքննությունն իրականացնող մարմնի պահանջով: Հիմնավոր չի՛ եղել նաև Արմեն Ավետիսյանի կողմից նոր հանցագործության կատարումը կանխելու կամ փախուստը կանխելու նպատակով նրան ազատությունից զրկելու անհրաժեշտությունը:

ԽԱԽՏՎԵ՛Լ Է ՀՀ քր. դատ. օր. 202 հոդվածի 3-րդ կետը, ըստ որի կալանքի որոշման մեջ պետք է հստակ նշվեր «մեղադրանքի ձևակերպումը՝ նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի հանգամանքներում»:

ԽԱԽՏՎԵ՛Լ Է ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք: Այդ իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և սահմաններից անկախ: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանափակում է այս ազատությունների իրականացումը: Սահմանափակումը պետք է լինի օրենքով նախատեսված, անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու նպատակով և պետք է լինի սուր սոցիալական կարիք: Բայց արդյո՞ք կար սուր սոցիալական կարիք Արմեն Ավետիսյանի խոսքի ազատությունը սահմանափակելու և ազատությունից զրկելու համար: Իհարկե չկար, հատկապես, երբ Արմեն Ավետիսյանը հրապարակումներում օգտագործել է արդեն իսկ հրապարակած գաղափարներ: Հատկապես, երբ նա այդ հրապարակումներում արել էր համապատասխան հղումներ աղբյուրներին:

* * *

Արմեն Ավետիսյանի շահերի պաշտպան փաստաբան Մելանյա Առուստամյանի պաշտպանական ճառը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում

Ավարտվեց դատաքննությունը՝ ըստ մեղադրանքի Արմեն Ավետիսյանի ՀՀ քր. օր.-ի 226 հոդվ. 2-րդ մասի: Ըստ իս, մեղադրողի ճառում բերված փաստարկները անհիմն են:

Իմ պաշտպանյալ Արմեն Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ 2003-2005 թվականների ընթացքում, հրապարակայնորեն և լրատվության միջոցներ օգտագործելով, հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, մամուլի ասուլիսների միջոցով, թերթերում հոդվածներ հրապարակելով, թերթերով և հեռուստատեսությամբ հարցազրույցներ տալով, իր գաղափարներով ու կարծիքներով հարուցել է ազգային թշնամանք հրեա և քուրդ ազգերի և ՀՀ-ում բնակվող քրդերի ու հրեական համայնքների նկատմամբ: Կարծում եմ, որ իմ պաշտպանյալի արարքում բացակայում է հանցակազմը, և Արմեն Ավետիսյանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ, այն պարզ պատճառով, որ մեղադրանքը դատաքննության ընթացքում չհիմնավորվեց:

Դատաքննության ընթացքում հարցաքննված վկաներից և ո’չ մեկը հստակ չհայտնեց դատարանին, որ Արմեն Ավետիսյանը ազգային թշնամանք է հրահրել հրեա ազգի նկատմամբ:

Վկա Ա. Բաբաջանյանը դատարանին հայտնեց, որ նախաքննության ընթացքում իր ցուցմունքը տվել է առանց իր հոդվածները մեկ անգամ ևս վերհիշելու, և դրանով է պայմանավորված, որ իր նախաքննական ցուցմունքը հակասում է դատաքնության ընթացքում տրված ցուցմունքին: Նախաքննական մարմնին ցուցմունք տալուց հետո վերանայել է իր հոդվածները և հիմա պնդում է, որ նախաքննական ցուցմունքում արտահայտած այն միտքը, թե Արմեն Ավետիսյանը հրեա ազգի նկատմամբ թշնամանք է սերմանել, եղել է ընդամենը ի’ր կարծիքը, տեսակետը, որը նա փոխել է: Բացի այդ, նա հայտնեց, թե Ա. Ավետիսյանը ոչ թե հրեա ազգի, այլ նրա որոշ ներկայացուցիչների մասին է խոսել տրված հարցազրույցներում և ասուլիսներում, այսինքն՝ Ա. Ավետիսյանը որոշակիորեն հրեա ազգի մասին չի խոսել, այլ խոսել է գաղտնի կազմակերպության, կառույցի մասին, որն անվանել է «ջհուդամասոններ»: Արմեն Ավետիսյանը հարցազրույցներում խոսել է ջհուդամասոնականության մասին, ոչ թե հրեա ազգի. «Ոմանք ջհուդամասոնականություն ասելով հասկանում են հրեաներ, բայց ես այդպես չեմ համարում», և համեմատություն անելով ավելացրեց՝ «Հայ Դատի գրասենյակ» ասելով՝ չենք հասկանում հայ ազգ: Վկան հայտնեց նաև, որ ընթերցողի տեսակետը ինքը չի կարող արտահայել, բացի այդ, նախաքննական մարմնին տված ցուցմունքներում որոշ ձևակերպումներ արվել են քննիչի կողմից: Վկան պնդեց, որ ճիշտ է դատարանում տրված ցուցմունքը, իսկ մեղադրողի հարցին միանշանակ պատասխանեց, որ Ա. Ավետիսյանի արտահայտությունները վերաբերել են ջհուդամասոններին և սիոնիստներին:

Վկան հայտնեց, որ ինքն ընդհանրապես չի հետաքրքրվել սիոնիստական և մասոնական գաղափարախոսությամբ և չի էլ հետաքրքրվելու: Այստեղից հետևություն, որ վկան խառնել է գաղափարախոսությունը՝ ազգի հետ, չնայած, որ դատարանում վկան հստակ հայտնեց, թե բոլոր հրեաները չէ, որ մասոններ կամ սիոնիստներ են, որ բոլոր մասոններն ու սիոնիստները չէ, որ հրեաներ են: Վկան հայտնեց նաև, որ Ա. Ավետիսյանից լսել է, թե մասոններ և սիոնիստներ կան նաև հայերի մեջ: Նա հայտնեց նաև, որ Ա. Ավետիսյանը հրեա ազգի նկատմամբ որևէ գործողության կոչ չի արել, չի ասել՝ հրեաներին պետք է վտարել, պետք է նրանց լցնել «գազովի կամերաներ»: Չնայած մեղադրողի բազմաթիվ ջանքերին, վկան ժխտեց, որ մամուլի ասուլիսներում և հարցազրույցներում Արմեն Ավետիսյանն ազգային թշնամանք է սերմանել: Միաժամանակ հայտնեց, որ եթե Ա. Ավետիսյանի տված հարցազրույցները հանցագործության տարրեր պարունակեին, ապա այդ դեպքում Ա. Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է իրականացված լիներ վաղուց, քանի որ այդ հրապարակումները եղել են 2003թ-ից: Կարծում եմ, վկան իր ցուցմունքով միանշանակ հերքեց մեղադրանքը:

Վկա Փ. Մելիքսեթյանը ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ տրված ցուցմունքներում նշել է, որ Ա. Ավետիսյանը հրեա ազգի նկատմամբ արտահայտվել է հավուր պատշաճի՝ հարգանքով, Ա. Ավետիսանը կրկնել է գիտնականների և ակադեմիկների տեսակետները, համաձայն որի՝ հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ դեր են ունեցել նաև հրեաները: Նա հայտնեց, որ Ա. Ավետիսյանը, հրեական վտանգի մասին խոսելիս, նկատի է ունեցել 1915թ. իրականացված ցեղասպանությունը, ուղղակի նա կրճատել է Ա. Ավետիսյանի խոսքը: Այն հարցին, թե որ երկրի հրեական համայնքին է նկատի ունեցել Ա. Ավետիսյանը, վկան պատասխանեց, որ համենայն դեպս ՀՀ-ում հրեական համայնք չկա: Վկան իր ցուցմունքում, ինչպես նաև հոդվածում չի նշում, թե ովքեր պետք է հեռանան ՀՀ–ից, այլ միայն ասվում է, որ պետք է հեռանան նրանք, ովքեր քանդում են Հայոց պետությունը: Այսինքն՝ առկա են չփարատված կասկածներ, որոնք չեն մեկնաբանվել ի վնաս ամբաստանյալի: Այս ցուցմունքը ևս զուրկ է որևէ մեղադրական հիմնավորումից:

Վկա Ա. Պեպանյանը նույնպես որևէ լուրջ փաստարկ չհայտնեց դատարանին: Նա ևս հայտնեց, որ Արմեն Ավետիսյանը հրեա ազգի նկատմամբ թշնամանք չի սերմանել: Վկան ընդհանրապես գաղափար չուներ ջհուդամասոնության և սիոնիզմի մասին: Վկայի համար ջհուդը և հրեան նույնանում են: Այս ցուցմունքը ևս որևէ կերպ չի հիմնավորում, որ Ա. Ավետիսյանն արտահայտվել է հրեա ազգի դեմ:

Հաջորդ վկան ազգությամբ եզդի Ա. Թամոյանն էր, ով հայտնեց, որ ՀՀ-ում քուրդ ազգ գոյություն չունի, որ քրդերը 1988-89թ.թ. հեռացել են ՀՀ-ից, որ մի քանի եզդիներ կան սարերում, ովքեր իրենց քուրդ են համարում: Վկան դատարանին հայտնեց, որ ինքը և ամբաստանյալը եղբայրներ են, բայց բարեկամներ չեն, որ ինքը մինչև «Առավոտ» թերթի հոդվածը կարդալը, ցանկացել է հանդես գալ պատասխանով, քանի որ իրեն 2 եզդի դիմել են այդ հարցով: Սակայն հոդվածը կարդալուց հետո որևէ վատ բան չի տեսել այդ հոդվածում, այդ պատճառով պատասխան հոդված չի գրել, բացի այդ, հեռախոսազրույց է ունեցել Ա. Ավետիսյանի հետ և ինքն էլ համաձայն է նրա հետ, որ ՀՀ-ից պետք է հեռանան նրանք, ովքեր խարխլում են ազգային պետականության հիմքերը: Ինչ վերաբերում է այն բանին, թե եզդիները ՀՀ–ի նկատմամբ տարածքային պահանջներ ունեն, ապա իրականում իրեն հայտնի է մի քարտեզ, որտեղ քրդերն են Հայաստանը ներառել իրենց պատմական հայրենիքի կազմում, իսկ ներկա Արագած լեռան տարածաշրջանը ուզում էին դարձնել Քրդական պետության վարչական տարածք: Ինքն այդ առումով մտահոգություն է ունեցել և անձամբ հանդիպել է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վկան մեկ անգամ ևս հավաստեց, որ այո, ՀՀ-ից պետք է հեռանան նրանք, ովքեր խարխլում են ազգային պետականության հիմքերը: Վկան հայտնեց, որ նախաքննական ցուցմունքը իր ձեռքով չի գրել, իսկ ինչ վերաբերում է, որ գրել ու կարդացել է ցուցմունքը, ապա չի կարդացել, քանի որ ակնոց չի ունեցել և վստահել է քննիչին ու ստորագրել: Ճիշտ է դատարանում տրված ցուցմունքը: Նա հայտնեց, որ «Առավոտի» հոդվածը որևէ կերպ չի ազդել հայ և եզդի ազգերի դարավոր բարեկամությանը, Ա. Ավետիսյանը եզդի ազգի նկատմամբ թշնամանք չի հրահրել, հայ ազգի կողմից որևէ թշնամանք չի դրսևորվել: Վկան ավելացրեց նաև, որ երբ մարդը անհիմն կալանավորվել և մեղադրվում է, ապա սա’ կարող է դառնալ ազգային թշնամանք սերմանելու հիմք:

Այսպիսով՝ հարցաքննվել է ազգությամբ եզդի վկա, ըստ որի, ՀՀ–ում քուրդ ազգ չի ապրում, հարց է ծագում. ո՞ր երկրում ապրող քրդերի նկատմամբ է Ա. Ավետիսյանը թշնամանք հրահրել: Այսինքն՝ չկա ազգ ՀՀ-ում, չկա և մեղադրանք:

Ինչ վերաբերում է Ա. Իսրայելյանի և Ռ. Վարժապետյանի ցուցմունքների հրապարակմանը, ապա այդ ցուցմունքները չունեն ապացուցողական նշանակություն և չեն կարող դիտվել որպես ապացույց, այն պարզ պատճառաբանությամբ, որ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվ.-ի քրեական հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին: Վերոհիշյալ 2 վկան Արմեն Ավետիսյանի նկատմամբ մեղադրական ցուցմունքներ են տվել, որոնց Ա. Ավետիսյանը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու ոչ նախաքննության և ոչ էլ դատաքննության ընթացքում:

Ռ. Վարժապետյանի դատարան չներկայնալու փաստն արդեն իսկ վկայում է, որ նա խուսափում է ցուցմունք տալուց, որովհետև նրա նախաքննական ցուցմունքը հերյուրանք է, մասնավորապես այն պարզ պատճառաբանությամբ, որ գործում չկա հրեա ազգի նկատմամբ թշնամանք դրսևորելու վերաբերյալ որևէ դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին և իրավապահ մարմիններին:

Արմեն Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել ո՛չ որպես կասկածյալ, և ո՛չ էլ որպես մեղադրյալ, ոչ էլ՝ ամբաստանյալ հարցաքննվելիս: Նա իր ցուցմունքներում նշել է, որ ինքը հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, մամուլի ասուլիսների միջոցով, թերթերում հոդվածներ հրապարակելով, թերթերով և հեռուստատեսությամբ հարցազրույցներ տալով, իր գաղափարներով ու կարծիքներով նպատակ չի ունեցել հարուցելու ազգային թշնամանք հրեա և քուրդ ազգերի նկատմամբ: Նրա արարքում բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ ուղղակի դիտավորությունը: Ա. Ավետիսյանի կողմից որևէ կոչ, որևէ առաջարկություն ուղղված հայ ազգին, այդ ազգերի նկատմամբ որևէ գործողություն կատարելու վերաբերյալ չի՛ հնչել: Արմեն Ավետիսյանը մեղադրվում է 2003-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում կատարած հրապարակումների համար, մինչդեռ ՀՀ տարածքում որևէ հակահրեական և հակաքրդական ակցիա այդ ժամանակահատվածում չի արձանագրվել: Չի արձանագրվել որևէ թշնամանք կամ բռնություն: Որևէ հիմնավոր կասկած չկա, որ այդ ելույթների պահին կամ դրանից առաջ հակահրեական և հակաքրդական տրամադրություն է տիրել ՀՀ-ում: Իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը կրում է ձևական բնույթ, այնքանով, որքանով իմ պաշտպանյալն արտահայտել է իր սեփական կարծիքը: ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածում սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք: Այդ իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և սահմաններից անկախ: Նույն հոդվածի երկրորդ մասը սահմանափակում է այս ազատությունների իրականացումը: Սահմանափակումը պետք է լինի օրենքով նախատեսված, անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում, ի շահ պետական անվտանգության, հասարակական անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու նպատակով և լինի սուր սոցիալական կարիք: Բայց արդյո՞ք կա սուր սոցիալական կարիք Արմեն Ավետիսյանի խոսքի ազատությունը սահմանափակելու համար: Իհարկե չկար, հատկապես, երբ Արմեն Ավետիսյանը իր հրապարակումներում օգտագործել է արդեն իսկ հրապարակած գաղափարներ: Ա. Ավետիսյանի հրապարակումները հայտնագործություն չէին: Հատկապես, երբ նա այդ հրապարակումներում արել էր համապատասխան հղումներ աղբյուրներին: ՄԻԵԴ-ը իր նախադեպերում արձանագրել է, որ արդեն իսկ հրապարակված նյութերի հրապարակումները չեն կարող դիտվել որպես այլոց իրավունքների և հեղինակության դեմ ուղղված գործողություն: Արմեն Ավետիսյանի կողմից կատարված հղումները եղել են հանրության համար մատչելի գրականությունից:

Քրեական գործի նյութերից ակնհայտ է, որ Արմեն Ավետիսյանի հրապարակումներում առկա կարծիքներն ու գաղափարները ոչ թե ուղղված են հրեա կամ քուրդ ազգի, այլ՝ սիոնիզմի, մասոնականության գաղափարախոսության դեմ (ոչ բոլոր սիոնիստներն են հրեա և ոչ բոլոր հրեաներն են սիոնիստ, ոչ բոլոր մասոններն են հրեա և ոչ բոլոր հրեաներն են մասոն): Այստեղից հետևություն, որ բացակայում է նաև հանցագործության օբյեկտը, այսինքն՝ ազգային թշնամանք հարուցելու մասին խոսք լինել չի կարող:

Ինչ վերաբերում է մեղադրողի կողմից վկայակոչված հոդվածներում առկա ազգային թշնամանք հարուցելու փաստին, ապա հարկ եմ համարում նշել, որ Ա. Ավետիսյանի կողմից տրված ասուլիսներում և հարցազրույցներում խոսվել է ջհուդամասոնականության և սիոնիզմի մասին: Ա. Ավետիսյանը հրապարակել է արդեն իսկ հրապարակած տվյալներ և կարծիքներ: ՀՀ քր. օր.-ի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորություն, մեղադրանքի կողմը չներկայացրեց որևէ ապացույց, որով ապացուցեր իմ պաշտպանյալի արարքում առկա ուղղակի դիտավորությունը:

Ելնելով վերոգրյալից՝ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ եմ դատարանին կայացնել արդարացման դատավճիռ և Արմեն Ավետիսյանին ազատ արձակել դատարանի դահլիճից:

Մելանյա Առուստամյան

Արմեն Ավետիսյանի պաշտպանական խոսքը 2005թ. մարտի 18-ի դատավարությանը՝

Կենտրոն և Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանում

Այսօր փորձ է արվում ինձ մեղադրել հրապարակայնորեն և մամուլի միջոցներով ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ, այս պարագայում՝ հրեաների և քրդերի նկատմամբ: Նախապես ասեմ, որ այս տրամաբանությամբ ինձ կարելի է մեղադրել նաև թուրքերի, ադրբեջանցիների, վրացիների, պարսիկների, ռուսների, ամերիկացիների, եվրոպական ամենատարբեր ազգերի ու՝ աշխարհի այլ ազգերի նկատմամբ ևս թշնամանք հրահրելու մեջ, որովհետև պատմա-քաղաքական վերլուծություններ արվել են նաև նրանց նկատմամբ, որը, չգիտես ինչու, այս դեպքում մեղադրանքում նշված չէ: Ինչևէ, անցնենք բուն նյութին: Որպես թշնամանք հրահրելու ապացույցներ բերված են մամուլի միջոցներում իմ տված հարցազրույցներն ու հոդվածները, որոնք, կրկնում եմ, պատմա-քաղաքական վերլուծություններ են՝ հենված պատմա-գիտական փաստարկների, եղելությունների վրա: Իմ մտքերն արտահայտում են հիմնականում վաղուց ու պարբերաբար տպագրված գիտական աշխատությունների կամ պատմական փաստերի վրա հիմնված նյութերի տեսակետները, և գրեթե կրկնություններ են տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ առաջ արտահայտած նման մտքերի: Այդ մտքերն ու դրանք արտահայտողները որևէ ժամանակաշրջանում չեն պատժվել, միգուցե քննադատվել են, սակայն նույնկերպ՝ հրապարակայնորեն, բայց երբեք չեն կալանավորվել, ու հիմա ավելի քան տարօրինակ է, որ նման մտքեր արտահայտելու կամ կրկնելու համար տեղի է ունենում այս դատավարությունը:

Ինձ մեղադրող կողմի ներկայացրած նյութերում և որպես վկա քննված լրագրողների վկայություններում ես հիմնականում մեղադրվում եմ հակահրեականության քարոզի, հրեա ազգի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, «ջհուդներ» և «զավթիչներ», «բնատուր խարդախներ» կամ «ջհուդա-մասոններ» տերմիններ օգտագործելու մեջ:

Նախ, միանգամից մերժում եմ մեղադրանքի ձևի ու բովանդակության այս տեսակետը, որովհետև ես նպատակ ու խնդիր չունեմ որևէ ազգի նկատմամբ թշնամանք հրահրելու առումով, այն, ինչ անում ենք ես և հայ ազգայնականների մեծամասնությունը և՛ այսօր, և՛ նախկինում, հայությանը զգոն և սթափ պահելու, իր դարավոր պատմության հատկապես դառը փորձից դասեր քաղելու նպատակով է, որպեսզի կրկին ու կրկին անգամ չսխալվենք և չկորցնենք մեր պետությունն ու ազգային նկարագիրը: Սա զուտ ինքնապաշտպանական քաղաքականություն է, վկա՝ բազմաթիվ պատգամավորների, մտավորականների ու գիտնականների հասարակական ու քաղաքական ուժերի, մամուլի շատ միջոցների ու, պարզապես, հայ քաղաքացիների աջակցությունն ինձ: Այս մարդկանցից շատերը ոչ միայն համաձայն են իմ տեսակետներին, այլև իրենք էլ են արտահայտում սեփական նման տեսակետները, ավելին՝ շատերն ինձանից ավելի շուտ են արտահայտել իմ այսօրվա մտքերը:

Հիմա անցնենք մեղադրանքին վերաբերող մասին: Նախ անդրադառնամ վկաների ցուցմունքներին: Այստեղ «Առավոտ» թերթի լրագրող Աննա Իսրայելյանը, «Ար» հեռուստաընկերության նախկին լրագրող Արծրուն Պեպանյանը, «Հայկական Ժամանակ» թերթի լրագրող Ավետիս Բաբաջանյանը և ՀՀ-ում հրեական համայնքի (թեև այն գրանցված է իբրև հասարակական կազմակերպություն,ուստի չկա նման համայնք) ղեկավար Ռիմա Վարժապետյանը փորձում են հիմնավորել կամ տեսակետ են հայտնում, թե ես արտահայտել եմ հակահրեական մտքեր, որոնք, իբր, վտանգ են ներկայացնում: Նրանց տեսակետներին համաձայն չեն, կամ այդպես չեն մտածում «Առավոտ» թերթի լրագրող Նելլի Գրիգորյանը, «Իրավունք» թերթի լրագրող Փիրուզա Մելիքսեթյանը, Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը և «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Չարքյազ Ռաշ Մստոյանը («Հայոց Աշխարհ», 23.02.2005թ. և «Իրավունք», մարտի 10-16. 2005թ.):

Աննա Իսրայելյանը օրինակ է բերում մամուլի ազգային ակումբում ՌԴ նախագահ Վ. Պուտինին ուղղված իմ կոչը, որում ես իմ տեսակետն եմ հայտնել, որ ՌԴ նախագահը փորձում է դիմագրավել համաշխարհային գաղտնի կառավարության, այսինքն՝ միջազգային կապիտալին տիրող ուժերի կամ ինչպես տասնամյակներ ընդունված է ասել՝ ջհուդա-մասոնական ուժերի ազդեցությանը: Այդ ժամանակ և հիմա էլ Վ. Պուտինը պայքարում էր դրսի ուժերի կողմից ֆինանսավորվող, այսպես կոչված, օլիգարխների կլանի դեմ և սա արձանագրված փաստ է, այդ օլիգարխները հիմնականում հրեաներ են՝ Բերեզովսկի, Գուսինսկի, Խոդորկովսկի… և այլք: Մենք նրան հայտնել ենք մեր աջակցությունը: Այստեղ վիրավորականը համարվում է ջհուդա-մասոնական տերմինը: Թե ինչ է մասոնությունը, որպես գաղտնի կազմակերպություն, տոննաներով գրականություն կա հատկապես Ռուսաստանում և Արևմուտքում տպագրված, և այստեղ այդ մասին ծավալվելու հարկ չկա: Իսկ թե ինչ է ջհուդությունը, ապա այստեղ պարզաբանելու խնդիր կա, քանի որ այս եզրը՝ տերմինը, քիչ է մեկնաբանված մեզանում: Իրենք՝ հրեաները նույնպես չեն ընդունում և նույնիսկ վիրավորական են համարում այս արտահայտությունը, և ճիշտ էլ անում են, քանի որ սա վերաբերում է սիոնիստներին, և սրան համարժեք տերմին է: Այսինքն, ջհուդա-մասոնական ասելով պետք է հասկանալ սիոնիստա-մասոնական: Այո՝, սիոնիստները հրեաներ են, բայց դա հրեական ժողովուրդը չէ և պետք չէ շփոթել, չնայած հաճախ շփոթը ակամա է առաջանում: Այն, որ սիոնիզմը հրեական ռասիստական գաղափարախոսություն է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, չնայած սրա համար ոչ մի հրեա չի դատապարտվել: Աշխարհին է հայտնի սիոնիզմի այլամերժությունն ու ցեղամոլությունը, որը երկար ժամանակ միջազգային կյանքում արգելված գաղափարախոսություն էր: Եվ այն հրեաները, ովքեր ապրում և ծառայում են այդ այլամերժական, աշխարհակուլ գաղափարախոսությանը, նրանք էլ դարեր շարունակ կոչվում են ջհուդներ: Այս տերմինը ես չեմ հնարել, սա տասնամյակներ շարունակ օգտագործվում է բոլոր երկրներում՝ ամենատարբեր մեկնաբանություններով: Եվ այստեղ խոսքը հրեա ժողովրդի մասին չէ, այլ նրա այն ներկայացուցիչների, ովքեր կրողն են այս ռասիստական-ցեղամոլական գաղափարախոսության: Եվ սա չպետք է ընդունել վիրավորանք կամ ազգամիջյան թշնամանքի հրահրում: Խոսքն այդ գաղափարախոսության և այն կրողների մասին է:

Նույնն առկա է նաև Արծրուն Պեպանյանի ցուցմունքում: Նա ևս չի ըմբռնել ջհուդա-մասոնական տերմինի իմաստը և դա համարել է հակահրեականություն, որովհետև որևէ լուրջ փաստարկ չունի այլևս: Նա նշում է, որ հաղորդումից առաջ ինձ ասել է, որ չանեմ հակահրեական արտահայտություններ, սակայն, ես ցանկացած նման հարցադրման պատասխանում եմ. մի’ հարցրեք՝ չպատասխանեմ, որովհետև, եթե տրված է հարց, ապա պահանջվում է պատասխան: Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ նա ջհուդա-մասոնական և սիոնիստական հասկացութունները, որոնք արդեն նշեցի, պարզապես գաղափարախոսություններ են, խառնում է հրեա էթնոսի հետ, դա առավել քան ակնհայտ է:

Գրեթե նույնն է Ավետիս Բաբաջանյանի ցուցմունքում առկա մեկնաբանությունը: Այստեղ էլ նույն տերմինների խառնաշփոթն է ու չիմանալու պարագան: Եվ ես այս մասին անհատապես ասել եմ նրան: Այն, որ ես երիտթուրքերի ղեկավարների մի մասին վերագրել եմ հրեական ծագում և տվել այդ ժամանակաշրջանի պատմա-քաղաքական վերլուծությունը, դա արդեն հիմնավորված է հայտնի պատմաբան Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առջև» երկհատորյակում, նաև հայ և օտարերկրյա գիտնականների տարբեր աշխատություններում (դատարանին եմ հանձնում «Թուրքիան, սիոնիզմը, մասոնները և Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը): Եվ առկա փաստերի հիմամբ ես Հայոց ցեղասպանության մեջ մեղադրում եմ նաև սիոնիստ հրեաներին, քանի որ չկար դեռևս Իսրայել պետությունը, որ մեղադրեի պետական իշխանություններին, ինչպես մեղադրում եմ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների կառավարություններին, որոնք չմիջամտեցին՝ կանխելու, ուրիշներն էլ գաղտնի օժանդակեցին՝ կազմակերպելու Հայոց ցեղասպանությունը: Հենց այդ ժամանակ էլ սիոնիստական կուսակցության պարագլուխները սկիզբ դրեցին այն ժամանակվա Հայաստանում բնակվող հրեա ժողովրդի մի հատվածի ռասիստական հակումների առաջացմանը, այսինքն՝ սիոնիզմի գաղափարախոսությամբ ապրելուն ու առաջնորդվելուն: Հայտնի է, որ սիոնիզմը քարոզում է հրեա ազգի ընտրյալությունը, մյուս ազգերի ստորադասությունը հրեա ազգի նկատմամբ և ահա այս վտանգի մասին եմ ես ահազանգում և՛ հայությանը, և՛ համայն մարդկությանը, նաև՝ հենց հրեությանը: Այս առումով հակահրեական տերմինն ավելի շատ շահարկում են որոշ լրագրողներ կամ օտար պատվիրատուներ, և նման երևույթ, իմ կարծիքով, չկա Հայաստանում, և սա կամ չհասկացվածության հետևանք է կամ, կրկնում եմ, ինչ-որ ուժերի պատվեր ու թելադրանք: Ինչպես ես կամ Հայ Արիական Միաբանության անդամները, այնպես էլ բոլոր նորմալ մարդիկ չեն ցանկանում լինել ստրուկ որևէ օտար գաղափարախոսության, ասենք՝ սիոնիզմի կամ պանթուրքիզմի, կամ որևէ ազգի ստրուկ՝ դիցուկ՝ հրեաների, որոնց ընտրյալությունը և գերակայությունը ամրագրված է սիոնիստական գաղափարախոսության մեջ:

Նույն մեկնաբանություններն են նաև Ռիմա Վարժապետյանի ցուցմունքների մեջ: Սակայն նա նշում է, թե իբր ես կոչ եմ արել հրեաներին վտարել Հայաստանից: Սա կեղծ տեղեկատվություն է: Այս տեսակետն առաջացել է «Առավոտ» թերթում տպագրված «Ո՞րն է Հայաստանի սահմանը» հոդվածից՝Նելլի Գրիգորյանի հետ իմ հարցազրույցից: Այստեղ թղթակիցը նշել է. «…ազգային փոքրամասնություններին, որոնք իրենց գոյությամբ կվտանգեն հայոց պետականությունը՝ պիտի հեռանան մեր հայրենիքից», սակայն տեքստում բաց է թողնվել մի կարևոր բառ՝ «ներկայացուցիչներին», որ, կարծում եմ, սայթաքում է, և պիտի գրվեր «փոքրամասնությունների ներկայացուցիչներին»: Այս բացթողմանը, ցավոք, ուշադրություն չեմ դարձրել, և հետագայում էլ այն կրկնվել է մամուլում: Այնուհետև Ռիմա Վարժապետյանը նշում է, թե Հայաստանի հրեաները, հատկապես երիտասարդությունը ահ ու սարսափի մեջ են: Սակայն, այդ ահ ու սարսափը որևէ կերպ չի երևում: Իսկ այն, որ հրեաներ են հեռանում Հայաստանից, ապա ի՞նչ է, հայեր, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ կամ այլ ազգերի ներկայացուցիչներ չե՞ն հեռանում, ի՞նչ է, այս բոլորի պատճառը ե՞ս եմ կամ Հայ Արիական Միաբանությո՞ւնը: Իհարկե՝ ո՛չ: Պատճառներն ամենատարբեր են, չկա նաև որևէ դեպք կամ փաստ, որ Հայաստանում վիրավորել են որևէ հրեայի կամ ավելին՝ վնասել: Եվ հրեական համայնքի ղեկավարի, այսպես կոչված, փաստարկները որևէ հիմք չունեն: Հայ և հրեա ազգերի մեջ մեզանում թշնամանք չի հրահրվում, իսկ իմ վերը նշած պատմական փաստերի վերլուծությունը, որը ինչպես հրեաներին, այնպես էլ բազմաթիվ այլ ազգերի ու պետությունների է վերաբերում և կոչ է հայությանը՝ այսօր էլ զգոն մնալու՝ հաշվի առնելով պատմական դառը փորձը, երբեք չի կարող թշնամանքի հրահրում համարվել: Այլապես շատ գիտնականներ, մտավորականներ, լրագրողներ հետմահու կամ հիմա էլ պիտի կանգնեն նման դատավարությունների առջև, որը այլ հարթություն կմղի այս հարցը: Ի՞նչ եք կարծում, եթե հրեաները, ենթարկված լինելով ցեղասպանության, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ավելին՝ շատ երկրներում լոբբինգով խանգարում են ճանաչմանն ու դատապարտմանը, դրանով կամա թե ակամա հերքելով ցեղասպանության փաստը, և այսպիսով աջակցում են թուրքերին, մենք իրավունք ունե՞նք մտածելու, որ նրանք վիրավորում են մեր պատիվն ու արժանապատվությունը: Ռիմա Վարժապետյանի և ուրիշների տրամաբանությամբ՝ այո՛ ունենք, և ինչ է՝ առաջնորդվե՞նք այդ տրամաբանությամբ: Իսկ այս մասին խոսելը հակահրեականությո՞ւն է: Իհարկե՝ ոչ: Վերը նշված ցուցմունքներում առկա է նաև հետևյալ մեջբերումը, թե՝ «վտանգված է այն երկրի ապագան, ուր կա հրեական համայնք»: Սա այն մեխն է, որից կառչում են և՛ վկաները, և՛ ինձ պաշտոնապես մեղադրողները: Սակայն, իմ ասածը ունի հետևյալ պարզ իմաստը.

1. Հրեական սիոնիստական գաղափարախոսությունը, առաջնորդվելով հրեա ազգի ընտրյալության մեկնությամբ, լրջորեն վտանգում է ցանկացած ազգի և պետության գոյությունը՝ ապագան: Որտեղ հրեաները դավանում են այս գաղափարախոսությունը՝ բացահայտ կամ թաքնված կերպով, այնտեղ էլ առկա է այդ վտանգը: Իսկ մենք չենք բացառում, որ հրեական համայնքներում կարող են լինել սիոնիստներ: Իրավունք կա՞ կարծելու… Իհարկե՝ այո:

2. Հրեական Թալմուդի օրենքներում նույնպես առկա է, մեղմ ասած, այլամերժության գաղափարը՝ այլ ազգերին և նրանց դավանանքները ստորադասելու յուրօրինակ մեկնաբանությամբ:

Սա էլ հավատամքային վտանգ է:

(Մի քանի մեջբերումներ Թալմուդից. ա) քրիստոնյայի սպանությունը ընդունված բան է, և քրիստոնյայի հետ կնքված համաձայնության ապահովումը պարտադիր չէ հրեայի համար: բ) Քրիստոսը ապօրինի զավակ է, որով նրա մայրը հղիացել է՝ երբ գտնվել է դաշտանի ժամանակ շնություն գործելով: գ) քրիստոնյաները սատանայի որդիներ են, իսկ եկեղեցին՝ սատանայի ու աղտեղության տուն, սրբերը որձեվէգ են, քարոզիչները՝ հաչող շներ, սրբուհիները՝ պոռնիկներ, Ավետարանները՝ չարի և սատանու գրքեր ու ստեր, որոնք պետք է ոչնչացնել, քրիստոնեական տոները ոչնչության և հրեաների բնաջնջման տոներ են, կիրակի օրը աղետի օր է: դ) Հրեային հալալ է տիրել ոչ հրեաների ունեցվածքին, փողին և ֆիզիկական ուժին: ե) Ով իսրայելցի է անպատվում՝ անպատվում է ամենասուրբ Աստծո դեմքը: զ) Աստված ոչ-հրեաներին ստեղծել է մարդկային կերպարանքով՝ հրեաներին ծառայելու համար, նրանք անասուններից տարբերվում են ըստ ձևի միայն…)

3. Նախկինում Աստվածաշնչում, այսօր էլ եկեղեցական էկումենիստական փաստաթղթում առանց հիմնավորումների կրկնվում է հրեական ընտրյալության թեզը, որը դարձել է կրոնական պարտադրանք, հատկապես քրիստոնյաների համար:

(Մեջբերում «էկումենիկ ուղեգծի» 10-րդ կետից. «Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական ուխտ է կնքել: Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն «Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետև Աստուծո պարգևներն ու կոչումն անդառնալի են» (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն «որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից և՝ ըստ մարմնի Քրիստոս (Հռովմ. Թ 4-5): Մենք պախարակում ենք և դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն»»: Իսկ հրեական հակահայկականության համար ո՞վ պիտի ներողամտություն հայցի…)

Այս ամենը հաշվի առնելով՝ վտանգ եմ տեսնում ինչպես մեր աշխարհիկ կյանքում, այնպես էլ՝ հոգևոր, և երկու դեպքում էլ ես ոչ թե հրեա ժողովրդին հալածելու կոչ եմ անում, այլ՝ զգուշացնում եմ հայությանը, որ սիոնիստական, այն է՝ ջհուդական և մասոնական գաղափարախոսությամբ վտանգվում է մեր աշխարհիկ կյանքը, իսկ էկումենիստական կոչված պարտավորությամբ՝ հայության հոգևոր կյանքը, և երկու դեպքում էլ մենք և մյուս ազգերը ստորադասվում ենք հրեա ժողովրդին, ինչը ես և շատ-շատերը, աշխարհի բազմաթիվ մտավորականներ համարում ենք վտանգավոր, նվաստացուցիչ և կործանարար երևույթ: Ուստի, իմ ասածը, թե՝ որտեղ կա հրեական համայնք՝ վտանգվում է այդ երկրի ապագան, այս տեսակետից է բխում, որ նրանք կարող են դավանել սիոնիզմ, առաջնորդվել Թալմուդով կամ էկումենիստական փաստաթղթով, որը հղի կլինի վտանգներով (իսկ հրեա ռաբինները գոնե հաստատ առաջնորդվում են Թալմուդով): Եթե խոսքս այս տեսանկյունից ծայրահեղ է հնչում, ցավում եմ, բայց իսկապես դիտավորություն չեմ ունեցել մի ամբողջ ազգի վիրավորել, և դրա կարիքը երբեք չկա, այլ՝ փորձել եմ զգուշացնել հայությանը՝ թվարկածս վտանգների մասին: Պատկերացնենք մի պահ, որ ՀՀ-ում ներկայումս բնակվում են թուրքեր և ադրբեջանցիներ, ու ես զգուշացնում եմ հայությանը, որ այս համայնքներից զգույշ եղեք, որովհետև նրանց առկայությամբ վտանգվում է մեր երկրի ապագան, որովհետև նրանք մեզ ցեղասպանության են ենթարկել, ասենք՝ 1915թ. ցեղասպանությունը կամ Սումգայիթյան ոճիրը հաշվի առնելով, ու նաև հայրենիքի կորուստ ենք ունեցել, երբ նրանց տեղ ենք տվել կամ էլ նրանք բռնությամբ են ներխուժել մեր պատմական հայրենիք, ասենք՝ Արևմտյան Հայաստան կամ Արցախ և ապա կոտորել են մեզ պարբերաբար կամ ձուլել: Ի՞նչ է սա, թշնամանքի հրահրո՞ւմ է, թե՞ պատմական դառը փորձին հենված զգոնության, սթափության կոչ: Ի՞նչ է, հայության ավելի քան 90%-ը պիտի դատապարտվի՞ նման մտածողության համար: Իհարկե՝ ո՛չ: Եթե սիոնիստա-մասոնական վտանգների հարցում հայության 90%-ը տեղյակ չէ դեռևս, ի՞նչ է, ուրեմն պիտի լինի՞ նման դատավարություն: Իհարկե՝ ոչ: Ինչ մնում է «Հայոց ցեղասպանության կազմակերպիչները սիոնիստներն են՝ հրեաները», ապա դա արդեն նշեցի՝ երիտթուրքերի մի մասի հրեական ծագման, և սիոնիստների՝ Թուրքիան հեռահար (Իսրայել ստեղծելու) նպատակներով կազմալուծելու պատմական փաստերին է առնչվում: «Բնատուր խարդախներ» տերմինը նույնպես սիոնիզմի քարոզիչներին է վերաբերում, որոնք հրեա ժողովրդի մեջ խարդախությամբ սերմանում են իրենց չհիմնավորված ընտրյալության գաղափարները: Հետաքրքիր է, որ հիմնականում երեք ազգեր են խոսում ընտրյալության մասին՝ հայերը, հրեաները և ճապոնացիները: Եթե վերջին երկուսը իրենք են իրենց մասին այդպես ասում, ապա հայերի մասին ասում են հարևան հնագույն ժողովուրդները, հատկապես շումերները՝ իրենց դյուցազներգություններում, պատմություններում, իսկ Արարատյան կամ Հայկական լեռնաշխարհը հենց արարչության, փրկության օրրան է ի սկզբանե և հին ազգերը այն կոչել են Մարդու և Աստծո Հավիտենական Ուխտի Երկիր, Սուրբ Օրենքների Երկիր և այլն: Ահա, այստեղից էլ բխում է այն մեջբերումը, որն արված է մեղադրանքի մեջ, թե «Հրեաները ցանկանում են հայերին հեռացնել Հայկական լեռնաշխարհից», «ցանկանում են զավթել Հայոց Բնօրրանը, տեղահանել և ոչնչացնել բնիկ հայերին և տեղը լցնել ուրիշներով»: Այս մեջբերումներն արված են ամերիկահայ մտավորական Ռոզա Արվահիի մի հոդվածից, և այս ամենը նա ընդամենը կրկնել է՝ մեջբերելով հատվածներ հայտնի բրիտանական հետախույզ, ազգությամբ հրեա Լոուրենս Արաբացու հարցազրույցից, որը մի քանի անգամ տասնամյակների ընթացքում վերահրատարակվել է «Այդ անտանելի հայերը» վերնագրով: Ըստ նրա, Հայաստանը պիտի բաժանվի տարբեր ազգերի միջև, իսկ հայերին պիտի սփռել աշխահով մեկ ու Հայաստանը լցնել օտարներով: Սա բազմիցս փորձել ու փորձում են իրականացնել: Ռոզա Արվահին իր հոդվածում նշում է նաև, որ Իսրայելի նախկին վարչապետ Բեգինը, երբ պաշտոնում էր, հայտարարել է, թե հրեաների հայր Աբրահամը 40 տարի ոչ թե Սինայի անապատներում է թափառել, այլ՝ Արցախի լեռներում, և սա իրավացիորեն համարել էր ոտնձգություն հայոց Արցախի, հայկական պատմական հողերը, այսպես ասած, «պատմականորեն» զավթելու առումով: Այս ամենը և էլի բազմաթիվ նման հանգամանքներ հաշվի առնելով՝ կարող ենք հետագայում թվարկել… Եթե կարիք լինի, մենք հայտարարել ենք, որ «ջհուդա-հրեության (այսինքն՝ սիոնիստ հրեաների) աշխարհակործան տիրապետությանը կարող է վերջ տալ միայն Արարչածին ամենահնագույն ազգը՝ հայ ազգը և սա քաջ հայտնի է հուդազուններին, ուստի սրանք հազարամյակներ շարունակ իրենց բնատուր խարդախությամբ դավեր են նյութում Հայաստանի դեմ»: Այո՛, կրկնում եմ, բոլորին է հայտնի, որ Արարատյան լեռնաշխարհը մարդկության ծագման, փրկության օրրանն է և բնիկները՝ հայերը միայն, կարող են պատմական փաստերի հիմամբ հիմնավորել սիոնիստ հրեաների կեղծ ընտրյալության սիոնիստական գաղափարախոսությունը ու վերջ տալ այդ բնատուր, այսինքն, ի սկզբանե խարդախների ծավալմանը, որը վտանգում է ոչ միայն հայության ապագան: Այո՛, դարեր շարունակ ընթանում է այս պայքարը, անկախ այն բանից, թե ինչ անունով են հանդես եկել ներկայիս սիոնիստները և նրանց նախորդները: Այս ամենը պատմա-գիտական լուրջ բանավեճ է և կան բազմաթիվ հրապարակված նյութեր, ու այսօր մենք դրանք կիրառում ենք հայ ազգայնական քաղաքականության մեջ ոչ թե այս կամ այն ազգին վարկաբեկելու համար, այլ՝ ինքներս մեզ և մեր հայրենիքին տեր լինելու, ազատ, առանց օտարի աշխարհիկ գաղափարական կամ հոգևոր իմաստով կախման մեջ ապրելու: Այլ մտադրություններ, ես էլ չեմ ունեցել ու չունեմ և սույն մեղադրանքը, մեղմ ասած, չափազանցված է ու անհիմն: Այսքանից հետո մեջբերում եմ ամերիկյան անկախության կերտիչներից Բենիամին Ֆրանկլինի ելույթից հատված, որն ասվել է Ամերիկայի ազգային համագումարում 1789թ. «ԱՄՆ-ին սպառնացող ահավոր վտանգ կա. դա հրեաներն են: Այն բոլոր երկրներում, ուր հայտնվել են հրեաները, աշխատել են քանդել նրանց բարոյական հիմքերը, սրանց նպատակն է տիրել տնտեսական շարժին՝ ինչ արեցին Իսպանիայում և Պորտուգալիայում: Նրանք 1700 տարուց ի վեր լացում են իրենց վատ բախտը ու հավակնում են ասել, թե վտարվել են իրենց հայրենիքից: Նրանք տզրուկներ են: Եթե մենք չկարողանանք նրանց սահմանադրորեն դուրս դնել մեր երկրից, նրանք հոսելու են մեր երկիրը՝ տիրելու նրան, քանդելու մեր հաստատությունները՝ մինչև մեր երեխաները նրանց երեխաների ծառաները դառնան»:

Ինչ մնում է Փիրուզա Մելիքսեթյանի և Ազիզ Թամոյանի ցուցմունքներին, ապա այո՛, նրանք իրականում հասկացել են այս ամենը և «Իրավունք» թերթի լրագրողը նույնիսկ համամիտ է իմ մտահոգություններին և ճիշտ է մեկնաբանում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի վերջերս հրապարակած զեկույցը՝ հակասեմականության մասին: Իմիջիայլոց, սեմական ծագում ունեն նաև արաբները, ասորիները և այլք, սակայն, չգիտես ինչու, հակասեմական և հակահրեական տերմինները նույնացված են, և սա ևս խտրականության դրսևորում է, որը սակայն այլ թեմա է:

Ազիզ Թամոյանի հետ մենք վաղուց ենք պարզաբանումներ արել, և նա էլ է համաձայն իմ այն տեսակետին, թե ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչները, ովքեր վտանգում են Հայոց պետականությունը, անկախ այն բանից եզդի են, քուրդ, թե այլ ազգի, անգամ՝ հայ, պիտի լքեն կամ վտարվեն Հայաստանից: Սա տեսակետ է Հայաստանը վտանգողների հետագայի նկատմամբ, և ոչ թե ազգերի նկատմամբ թշնամանքի հրահրում, որը հաստատում է նաև Ազիզ Թամոյանը (հատկապես՝ մամուլի հրապարակումներով):

Ինչ վերաբերում է քրդերի նկատմամբ թշնամանքի հրահրմանը, որն ավելացավ իմ քր. գործի կեսից, ապա ասեմ, որ սա էլ է հիմնված «Ո՞րն է Հայաստանի սահմանը» հոդվածում նշված սխալ այն ձևակերպմանը, որում բաց էր թողնված «փոքրամասնությունների ներկայացուցիչներին» մասը: Ասեմ նաև, որ մենք բողոքել ենք մեր պետական համապատասխան մարմիններին, որ Մոսկվայում հրատարակվող քրդական ռուսալեզու «Դրուժբա» ամսագրի մի համարում տպագրվել է քարտեզ՝ «Քուրդիստան» անվանումով, որում ներգրավված են տարածքներ ինչպես ներկայիս ՀՀ-ից, այնպես էլ՝ պատմական Հայաստանից, նաև տարածքներ Իրանից, Սիրիայից և Իրաքից, ու այս քարտեզը տարածվել է ՀՀ-ում: Այսօր մեզ մոտ տպագրվող քրդական հայալեզու «Միջագետք» թերթի էջերում պարբերաբար տեղադրվում է այդ քարտեզը: Մենք սա նույնպես վտանգ ենք համարում մեր պետականության և ազգի համար ու այս մասին խոսելով և քննադատելով ոչ թե թշնամանք ենք սերմանում քրդերի նկատմամբ, այլ՝ պահանջում ենք տարրական հարգանք մեր ազգի ու պատմության նկատմամբ, և որպեսզի այլևս չխեղաթյուրվեն պատմական փաստերը: Առավել ևս, որ նրանք այսօր ապրում են ՀՀ-ում և ոչ ոք նրանց չի նեղացնում: Ելնելով այս ամենից՝ ես ՀՀ-ում բնակվող բոլոր ազգային փոքրամասնություններին կոչ եմ արել աչք չտնկել մեր պատմական հայրենիքի որևէ հատվածի վրա, հարգել մեր ավանդույթներն ու հավատամքը, և մենք պատրաստ ենք հաշտ ու համերաշխ ապրել բոլորի հետ անխտիր, կողք-կողքի: Ես նաև ասել եմ, որ Հայաստանը նրանց ծննդավայրն է կամ պետությունը, որի հավասարազոր քաղաքացիներն են իրենք սահմանադրորեն, սակայն Հայաստանը միայն հայերի հայրենիքն է և սա վիրավորական չէ: Ոչ մի սփյուռքահայ իր հայրենիքը չի համարում իր բնակության վայրը, նրա հայրենիքը Հայաստանն է: Այստեղ նույնպես նվաստացուցիչ հանգամանք չկա և չի կարող լինել. հայրենիքը մեկն է, ինչպես՝ մայրը: Ես կարծում եմ, ճիշտ չէ, երբ արգելափակման են տանում հատկապես այն խոսքը, միտքը, տեսակետը, որը հենված է պատմական իրողությունների վրա: Ժողովրդավարական համարվող այս պայմաններում, երբ ով ինչ ուզում խոսում -գրում է, և ինչպես ուզում իրեն դրսևորում է կյանքի ամենատարբեր ոլորտներում, ճիշտ չեմ համարում ինձ կամ հայ ազգայնականությանը խոսքի, կարծիքի, գործելու իրավունքից զրկելու մղումը, ավելին՝ դա համարում եմ, մեղմ ասած՝ վնասակար մեր ազգի ու պետության գոյատևման ու հարատևման, հայի առաքելության իրականացման տեսանկյունից: (Մի հատված «Իրավունք» թերթի հրապարակումից. «Նկատի ունենալով Հայաստանի «Հայ-Արիական» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանի հրապարակումները և ելույթները, «Քուրդիստան» կոմիտեի նախագահն ասաց. – Երբ դրանք նայում ենք խորքի մեջ, համոզված եմ, որ Արմեն Ավետիսյանը բնավ չի ունեցել հեռահար նպատակներ՝ թշնամանք հարուցելու միտում: Մեր վերաբերյալ եթե եղել են որոշ հրապարակումներ, հայտարարություններ, ապա դրանք ունեցել են զուտ պատմագիտական բնույթ: Այդ խնդիրները, ի սեր Աստծո, մենք կարող ենք քննարկել, զրուցել միասին: Այդ հրապարակումները մեր արժանապատվությանը դիպչող, արատավորող, վարկաբեկող չեն: Ընդհակառակը՝ ես Արմեն Ավետիսյանի մեկ-երկու ձևակերպման եմ հանդիպել, որոնք քրդերի առնչությամբ դրական են. օրինակ՝ այն, որ քրդերը նույնպես արիացիներ են, արիներ են, մեր բարեկամներն են: Մենք հայկական միջավայրում հայերի, Հայ Արիական Միաբանության կամ Արմեն Ավետիսյանի հետ որևէ խնդիր չենք ունեցել, չունենք և լիովին համոզված եմ՝ չենք էլ ունենալու, որովհետև դրա հասարակական, ազգային նախադրյալները չկան):

Այս ամենը, ինչ մենք քննարկում ենք այստեղ, ամբողջությամբ պատմա-գիտական բանավեճ է, և, եթե ինչ-որ տեղ առնչվում է պատմաքաղաքականությանը, ապա ոչ երբեք՝ քրեական օրենսգրքին: Ընդհակառակը, մենք փորձում ենք մերժել մեր ազգի նկատմամբ որևէ այլ ազգի ընտրյալության, ռասիստական մոտեցումները՝ դրանք հիմնավորելով պատմական իրականության տեսանկյունից և ես, որպես քաղաքական կազմակերպության ղեկավար, ազգայնական քաղաքական գործիչ, դրանց մասին պարտավոր եմ տեղյակ պահել Հայաստանի և Սփյուռքի հայությանը, մեր հասարակությանն առհասարակ:

Հաշվի առնելով այս բացատրությունները՝ նաև այն, որ մեղադրանքում նշված 2003-2005թթ. ընթացքում որևէ միջադեպ կամ միջոցառում տեղի չի ունեցել այս թեմաներից բխող, և այս ընթացքում այն ծավալվել է մամուլի միջոցներով միայն, որպես բանավեճ կամ տեսակետի արտահայտում, որը որևէ հետևանք չի ունեցել, ուստի դիմում եմ դատարանին՝ կասեցնելու և՛ իմ կալանքի, և՛ քր.գործի մասին վճիռները, քանի որ կարծիք, տեսակետ և միտք արտահայտելը, պատմական փաստերի շուրջ վերլուծություններ ներկայացնելը հանցագործություն չէ հաստատապես:

Խոսքս ավարտեմ հետևյալ տեսակետով. եթե աշխարհում քննադատվում են ֆաշիզմն ու նացիզմը, ակնհայտ է, որ դա չի վերաբերվում գերմանացիներին և իտալացիներին, կան էլի նման օրինակներ, և եթե քննադատվում են սիոնիզմը և դրա այլամերժական դրսևորումները, այդ գաղափարը կրողները կամ հարողները, ապա սա չի նշանակում, թե հրեական ժողովուրդն է քննադատվում և, եթե իմ մեկնաբանությունների շուրջ կան տարակարծություններ, ապա դրանք հրապարակախոսական, գիտական երկկողմանի բանավեճերի կարիք ունեն և ոչ՝ դատավարությունների: Եթե կյանքի իրավունք ունի այն միտքը, որի դեմ ես խոսում եմ, ապա տրամաբանական է, որ կյանքի իրավունք ունի նաև իմ և ինձ նման մտածողների միտքը, որը պարզապես հակառակ տեսակետն է այդ արդեն կյանքի իրավունք ունեցող մտքի:

Եվս մեկ անգամ էլ կոչ եմ անում՝ չսահմանափակել ու չդատապարտել միտքը, այն էլ՝ մեր ազգային շահերը պաշտպանող, այն էլ ազատ ու անկախ հռչակված մեր Հայոց երկրում:

Արմեն Ավետիսյան

Մեղադրական եզրակացություն

Թիվ 63200105 քրեական գործով, ըստ մեղադրանքի Արմեն Վանիկի Ավետիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

«Հայ-Արիական» կուսակցության նախագահ Արմեն Վանիկի Ավետիսյանի կողմից 2003-2005 թվականների ընթացքում հրապարակայնորեն և լրատվության միջոցներ օգտագործելով՝ հեռուստատեսությամբ ելույթներ ունենալով և թերթերում հոդվածներ հրապարակելով, հրեա ազգի և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող հրեական համայնքի նկատմամբ ազգային թշնամանք հարուցելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի դատախազությունում 21. 01. 2005թ. ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 63200105 քրեական գործը:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է հետևյալը.

«Հայ-Արիական» կուսակցության նախագահ Արմեն Վանիկի Ավետիսյանը 2003-2005 թվականների ընթացքում, հրապարակայնորեն և լրատվության միջոցներ օգտագործելով՝ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, մամուլի ասուլիսների միջոցով, թերթերում հոդվածներ հրապարակելով, թերթերով և հեռուստացույցով հարցազրույցներ տալով, հրապարակային վիրավորանք հասցնելով, ազգերի պատիվը նսեմացնելով, ստորացնելով, մեկ ազգին մյուսի նկատմամբ առավելություններ տալով, արատավորող, վարկաբեկող և հեղինակազրկող արտահայտություններ կատարելով, Հայաստանի Հանրապետության տարածքում ատելություն ու թշնամանք առաջացնող գաղափարներ է տարածել հրեա և քուրդ ազգերի նկատմամբ՝ իր գաղափարներով ու կարծիքներով հարուցել է ազգային թշնամանք հրեա և քուրդ ազգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող քրդական ու հրեական համայնքների նկատմամբ:

Այսպես. Արմեն Ավետիսյանը «Հայ-Արիներ» ամսագրի 2004 թ. մայիս ամսվա թիվ 9 համարի 53-րդ էջում տպագրված «Նույն ուժերը հայահալած քաղաքականություն են տանում ամենուր» վերնագրով հոդվածում բառացիորեն գրել է. «Մենք բացահայտ հայտարարում ենք, որ ջհուդա-հրեության աշխարհակործան տիրապետությանը կարող է վերջ տալ միայն ԱՐԱՐՉԱԾԻՆ ԱՄԵՆԱՀՆԱԳՈՒՅՆ ԱԶԳԸ՝ ՀԱՅ ԱԶԳԸ և սա քաջ հայտնի է հուդազուններին, ուստի սրանք հազարամյակներ շարունակ իրենց բնատուր խարդախությամբ դավեր են նյութում հայության դեմ», այնուհետև նույն հոդվածում ավելացրել է. «Մենք ազգովի պետք է անխնա լինենք այդ մտավոր կռվում և՛ թշնամիների, և՛ դավաճանների հանդեպ, իսկ անհրաժեշտության դեպքում մեր կիրառած պատիժը կարող է լինել նաև մարմնական…» և նշված արատավորող, վարկաբեկող և հեղինակազրկող արտահայտություններով ատելություն ու թշնամանք առաջացնող կոչեր ու գաղափարներ տարածելով, Արմեն Ավետիսյանը թշնամանք է հարուցել հրեա ազգի նկատմամբ:

Բացի այդ, «Հայկական ժամանակ» օրաթերթի 02.10.2003թ. համարի 2-րդ էջում տպագրված «Վերջ տանք ջհուդամասոններին» վերնագրով հոդվածում նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ հայտարարությունները. «Հայոց ցեղասպանության կազմակերպիչները հանդիսանում են սիոնիստները՝ հրեաները: Մեր ցեղասպանության համար պատասխանատու են հրեաները», «Հրեաները ցանկանում են հայերին հեռացնել հայկական լեռնաշխարհից», «ցանկանում են զավթել հայոց բնօրրանը, տեղահանել և ոչնչացնել բնիկ հայերին և տեղը լցնել ուրիշներով», որոնք արատավորելով, վարկաբեկելով և հեղինակազրկելով հրեա ազգին, ատելություն ու թշնամանք են հարուցել նրանց նկատմամբ:

Բացի այդ, «Հայկական ժամանակ» օրաթերթի 22.07.2004թ. համարի 3-րդ էջում տպագրված «Ազգայնականները Կարապետովիչի հետ են» վերնագրով հոդվածում դարձյալ նշված են հրեա ազգի պատիվը նսեմացնող, ստորացնող, արատավորող վարկաբեկող և հեղինակազրկող՝ Արմեն Ավետիսյանի կողմից կատարված հետևյալ արտահայտությունները. «Ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի հրեական համայնք, բացի վնասից այդ երկրին այլ բան չի տվել և դա վերաբերում է նաև Հայաստանին» ու ավելացրել է. «Բայց անկախ ամեն ինչից, մենք անելու ենք ամեն ինչ՝ չարիքը բնի մեջ խեղդելու համար»:

Բացի այդ, «Առավոտ» օրաթերթի 29.07.2004թ. համարում տպագրված «Որն է Հայաստանի սահմանը» վերնագրով հոդվածում, նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ արտահայտությունները. «Ազգային փոքրամասնություններին, որոնք իրենց գոյությամբ կվտանգեն հայոց պետականությունը՝ պիտի հեռանան մեր հայրենիքից», ինչպես նաև «Մենք գիտենք, որ որոշակի միջազգային կառույցներից բողոքներ կան: Հրեական, քրդական, եզդիական և մնացած համայնքներն են այդ ակցիան ձեռնարկել», որոնք արատավորելով, վարկաբեկելով և հեղինակազրկելով հրեա, քուրդ և եզդի ազգերին, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող՝ նշած ազգային համայնքների և այդ ազգությունների անձանց նկատմամբ ատելություն ու թշնամանք են հարուցել:

Այնուհետև, «Իրավունք» շաբաթաթերթի 2005թ. հունվարի թիվ 2 համարի թերթում տպագրված հարցազրույցում Արմեն Ավետիսյանը նշել է. «Ես ասել, ու միանշանակ, կրկնում եմ. վտանգված է այն երկրի ապագան, ուր կա հրեական համայնք: Նաև կրկնում եմ, Հայաստանից պիտի վտարվեն բոլոր նրանք, ովքեր քանդում են հայոց պետությունը», որպիսի արտահայտությունները արատավորելով, վարկաբեկելով և հեղինակազրկելով հրեա ազգին, ատելություն ու թշնամանք են հարուցել հրեա ազգի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող հրեական համայնքի և այդ ազգության անձանց նկատմամբ:

«ԱՐ» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի 27. 09.2004թ. հաղորդման ընթացքում հրապարակային վիրավորանք հասցնելով, ազգերի պատիվը նսեմացնելով, ստորացնելով, մեկ ազգին մյուսի նկատմամբ առավելություններ տալով, Արմեն Ավետիսյանը հրեա ազգին կոչել է. «ջհուդներ», «պանթուրքիստական և սիոնիստական», «ջհուդամասոններ» և նմանատիպ արատավորող, վարկաբեկող և հեղինակազրկող արտահայտություններով, որով ատելություն ու թշնամանք է հարուցել հրեա ազգի նկատմամբ:

Այսպիսով, կատարած հանցավոր արարքի՝ հրապարակայնորեն և լրատվության միջոցներ օգտագործելով հրեա և քուրդ ազգերի նկատմամբ ազգային թշնամանք հարուցելու համար Արմեն Վանիկի Ավետիսյանին 12.02.2005թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: /Գ.Թ. 151-152/

Առաջադրված մեղադրանքում Արմեն Վանիկի Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ ինքը 1993թ.-ին ստեղծել է է«Հայ-Արիական» կուսակցությունը, որը 2002թ-ից թողարկում է կուսակցության «Հայ-Արիներ» ամսաթերթը: Նշված թերթում տպագրվել են հոդվածներ և նյութեր, որոնք իրենց տեսանկյունից պարզաբանել են հրեաների դեմքն ու ապրելակերպը և նրանցից սպասվող վտանգները Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Հեռուստատեսությամբ, մամուլի ասուլիսներով, թերթերում հրապարակված հոդվածներով, թերթերով և հեռուստացույցով տրված հարցազրույցներում իր կողմից հրեա ազգի վերաբերյալ արված գաղափարների, կարծիքների և արտահայտությունների մասին ամբաստանյալ Արմեն Ավետիսյանը նշել է, որ դրանք իրոք իր կողմից են արվել և դրանց վերաբերյալ նշել է, որ հրեաները, կեղծելով «Աստվածաշունչը», իրենք իրենց են համարում աստվածային ժողովուրդ՝ ընտրյալ Եհովա աստծու կողմից: Հրեաները հայերի աստվածային, ընտրյալ, մարդկության սկիզբ լինելու հանգամանքը սեփականացնելու նպատակով, ոչնչացրել են հայոց հավատքը 301թվականին, հայերին դարձրել քրիստոնյա, ոչնչացրել հայոց պատմությունն ու մատյանները և հրամցրել «Հին կտակարանը»՝ հրեության ընտրյալության սին պատմությամբ: Հրեաները բոլոր քրիստոնյաներին ստիպել են, որ Նոյին ճանաչեն որպես իրենց՝ հրեաների նախահայր և Եհովային ճանաչեն որպես իրենց բոլորի՝ քրիստոնյաների հայր աստված, հրեաներին էլ՝ ընտրյալ ժողովուրդ: Ինքն այդ պատճառով ասել է, որ միայն արարչական հնագույն ազգը՝ հայերը կարող են այս խարդախությունների դեմն առնել: Մարմնական պատիժ ասելով՝ ինքը նկատի է ունեցել, որ երբ հայության գլխին կախվի եղեռնի վտանգ՝ ապա կմարտնչեն նաև զենքով: Ինքն իրոք նշել է, որ հրեական համայնքը վտանգ է ներկայացնում այն պետությունում, որում գտնվում է, նաև՝ Հայաստանում:

Արմեն Ավետիսյանը նշել է նաև, որ հրեաներն առաջնորդվում են իրենց սուրբ գրքով՝ «Թալմուդով», որում նշվում է, որ բացի հրեաներից մնացյալ ազգերն անասուններ են և նրանց հետ պետք է վարվել ինչպես անասունների հետ: Իրոք, երիտթուրքերի ղեկավարների մի մասին ինքը վերագրել է հրեական ծագում և տվել այդ ժամանակաշրջանի պատմաքաղաքական վերլուծություն, սակայն դա արդեն հիմնավորված է հայ պատմաբանների և օտարերկրյա գիտնականների տարբեր աշխատություններում: Այդ փաստերի հիման վրա Հայոց ցեղասպանության մեջ ինքը մեղադրել է նաև սիոնիստ հրեաներին: Քանի որ սիոնիզմը քարոզում է հրեա ազգի ընտրյալությունը, մյուս ազգերի ստորադասությունը հրեա ազգի նկատմամբ, այդ իսկ պատճառով այդ վտանգի մասին ինքը ահազանգում է հայությանը, ինչպես նաև հենց հրեությանը, զգուշացնում է, որ հրեական համայնքները գործիք են սիոնիստների ձեռքում և վտանգ են ներկայացնում ցանկացած պահին: Ինքը գտնում է, որ դրանով ոչ թե թշնամանք է հարուցում հրեա ազգի նկատմամբ, այլ զգուշացնում է հայությանը հնարավոր վտանգների մասին և գտնում է նաև, որ հրեաները ցեղասպանության մեջ մեղավոր են այնքան, ինչքան թուրքերը և ցանկանում է, որ հայերը հրեաներից զգուշանան այնքան, ինչքան թուրքերից և դա ազգային թշնամանքի հրահրում չի համարում: Եթե խոսքը այս տեսանկյունից ծայրահեղ է հնչել, ապա ցավում է, քանի որ դիտավորություն չի ունեցել մի ամբողջ ազգի վիրավորելու: Ինքը հրեա ազգի նկատմամբ լուրջ զգուշավորություն ունի, իսկ մյուս ազգերի նկատմամբ թշնամանք չունի, որովհետև նրանք մեր երկրում և երկրից դուրս մեր ազգի հանդեպ դավադրություններ չեն անում, և այդ պատճառով ինքը թշնամանք ունի միայն թուրքերի և հրեաների հանդեպ: Արմեն Ավետիսյանը նշել է նաև, որ եթե իր արտահայտությունները վիրավորում են հրեա անհատների արժանապատվությունը, ապա թող հրաժարվեն Թալմուդից, ընդունեն իրենց նախնիների մեղքերը, իսկ եթե դա շարունակում է մնալ վիրավորական որոշ հրեաների համար, ապա դա իր խնդիրը չէ: Արմեն Ավետիսյանը նշել է նաև, որ ինքը որևէ թշնամանք չի սերմանել հրեա, քուրդ և եզդի համայնքների նկատմամբ: /Գ.Թ.35-40,54-55,137,154/

Մեղադրյալ Արմեն Վանիկի Ավետիսյանի պատճառաբանությունները, որ ինքը հանցագործություն չի կատարել, ազգային թշնամանք չի հարուցել, անհիմն են ու նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից, և նրա կողմից կատարված հանցանքը հիմնավորվել է ինչպես իր մասնակի ինքնախոստովանական ցուցմունքներով, այնպես էլ նախաքննությամբ ձեռք բերված հետևյալ ապացույցներով.

Վկա, Հայաստանի Հանրապետությունում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Պետրոսի Վարժապետյանի ցուցմունքով այն մասին, որ «Հայ-Արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանն, իրեն անհայտ պատճառներով, արդեն շուրջ երկու տարի է, ինչ հրապարակայնորեն, մամուլի և հեռուստատեսության միջոցով, մամուլի ասուլիսներում, հարցազրույցներում և հոդվածներում թշնամանք է հարուցում հրեա ազգի նկատմամբ, նվաստացնում է հրեա ազգի արժանապատվությունը և կոչ է անում հայերին, որպեսզի հրեաներին վտարեն Հայաստանից: Արմեն Ավետիսյանի հակահրեական քարոզչությունը շուրջ երկու տարի է՝ ինչ վախի ու սարսափի մեջ է պահում հրեական համայնքին, հատկապես վախեցած են երիտասարդները, որոնք բազմիցս դիմել են իրեն՝ որպես համայնքի ղեկավարի, որպեսզի ինքը միջոցներ ձեռք առնի Հայաստանում հակահրեական քարոզչությունը դադարեցնելու համար, հակառակ դեպքում նրանք կարող են փախչել Հայաստանից: Իր կողմից բազմիցս դիմումներ են ուղարկվել ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջիններս միջոցներ ձեռնարկեն՝ Արմեն Ավետիսյանի անհիմն հակահրեական քարոզչությունը դադարեցնելու ուղղությամբ: Ինքը մտահոգված է, որ Արմեն Ավետիսյանի հակահրեական քարոզչությունը, հնարավոր է, բացասական ազդեցություն ունենա հայ երիտասարդության վրա, որն էլ դրանից ելնելով ատելությամբ լցվի հրեա ազգի նկատմամբ: Ռիմա Վարժապետյանը նշել է նաև, որ, իր կարծիքով, Արմեն Ավետիսյանը որևէ պատճառ չունի հայ և հրեա ազգերի միջև թշնամանք հարուցելու համար, իսկ թե ինչու է վերջինս նման քայլի դիմել՝ չի կարող ասել: /Գ.Թ.61-63/

Վկա, «Հայաստանի եզդիների ազգային միության» նախագահ Ազիզ Ամարի Թամոյանի ցուցմունքով այն մասին, որ «Առավոտ» օրաթերթի 29.07.2004թ. համարում տպագրված «Որն է Հայաստանի սահմանը» վերնագրով հոդվածում Արմեն Ավետիսյանը մտքեր է արտահայտել, որ Հայաստանում պետք է բնակվեն միայն հայեր, իսկ ազգային փոքրամասնությունները պետք է հեռանան մեր հայրենիքից, քանի որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունեն և վտանգում են հայոց պետականությունը: Այդ հոդվածի կապակցությամբ իրեն՝ որպես «Հայաստանի եզդիների ազգային միության» նախագահի, դիմել են բազմաթիվ եզդիներ և խնդրել են արձագանքել այդ հոդվածին, քանի որ, հոդվածի համաձայն, եզդիներն իբր այս պետության թշնամին են: Սկզբում ինքը ցանկացել է ելույթ ունենալ այդ հոդվածի դեմ կամ որևէ հոդված տպագրել թերթում, որ եզդիները ոչ թե հայերի թշնամին են, այլ բարեկամները և եզդիները հայերի համար որևէ վտանգ չեն ներկայացնում, սակայն հետագայում որոշել է լռել և այդ հարցին ավելի սրացում չտալ ու ավելորդ չբորբոքել բոլորին եզդիների դեմ: Ինքն այդ հարցով հեռախոսազրույց է ունեցել Արմեն Ավետիսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նա է գրել այդ հոդվածը և ինչու է եզդիների դեմ նման հոդված գրել, սակայն Արմեն Ավետիսյանը պատասխանել է, որ նա ոչ թե եզդիների դեմ է հոդվածը գրել, այլ նրանց դեմ, ովքեր խարխլում են ազգային պետականության հիմքերը: /Գ.Թ. 127-129/

Վկա, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Ավետիս Սուրենի Բաբաջանյանի ցուցմունքով այն մասին, որ ինքը 2003 թվականից մինչ այժմ տպագրել է մի քանի հոդվածներ«Հայ-Արիական» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանի ելույթների, հոդվածների և մամուլի ասուլիսների վերաբերյալ, որոնք վերաբերել են վերջինիս հակահրեական քարոզչությանը: Իր հիշելով 2003 թվականից սկսվել է Արմեն Ավետիսյանի հակահրեական քարոզչությունը և գաղափարախոսությունը, ինչի մասին ինքը «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրել է մի քանի հոդվածներ, այդ թվում՝ 02.10.2003թ. համարում տպագրված «Վերջ տանք ջհուդամասոններին» վերնագրով և 22.07.2004թ. համարում տպագրված «Ազգայնականները Կարապետովիչի հետ են» վերնագրով հոդվածները: Հոդվածներում ինքը կատարել է մեջբերումներ Արմեն Ավետիսյանի ելույթներից, որոնք ունեցել են մի ուղղություն՝ հակահրեականությունը, որի ընդհանուր միտքը եղել է այն, որ հրեաները վտանգ են ներկայացնում հայ ժողովրդի համար, նրանք են կազմակերպել ցեղասպանությունը և նպատակ ունեն Հայաստանը զավթել, տեղահանել ու ոչնչացնել հայերին: Բաբաջանյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում այլ կարծիք է ունեցել Արմեն Ավետիսյանի մասին, այդ իսկ պատճառով նշել է, որ նրա ելույթները և հոդվածները կրել են հակահրեական ուղղություն՝ հրեաների մասին տարբեր նվաստացուցիչ, արատավորող, վարկաբեկող և ատելություն առաջացնող արտահայտություններով: Այն ժամանակ ինքը, լսելով Արմեն Ավետիսյանի ելույթները, հանգել է այն կարծիքին, որ նրա հակահրեական գաղափարախոսությունը թշնամանք է հարուցում հրեա ազգի նկատմամբ և վերջինիս հարցրել է, թե արդյոք չի վախենում, որ նրան կմեղադրեն հակահրեական գործունեություն իրականացնելու համար: Բացի այդ, ինքը նրան բացատրել է հրեաների դեմ ուղղված գործունեության վտանգավորությունը և վնասակարությունը հայ ազգի և պետության համար, սակայն վերջինս շարունակել է մնալ իր դիրքորոշմանը: /Գ.Թ.75-77/

Վկա, «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Ստեպկոյի Իսրայելյանի ցուցմունքով այն մասին, որ ինքը 2004թ. մարտի 18-ին Մամուլի Ազգային Ակումբի կողմից հրավիրվել է մասնակցելու մամուլի ասուլիսի, որին մասնակցել է նաև «Հայ-Արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը: Նշված ասուլիսի ժամանակ Արմեն Ավետիսյանը սովորականի պես հանդես է եկել հակահրեական արտահայտություններով, որոնք իր կողմից հրապարակվել են «Առավոտ» օրաթերթի 2004թ. մարտի 19-ի համարում, իսկ հետո արտատպվել է «Հայ-Արիներ» թերթում: Աննա Իսրայելյանը նշել է նաև, որ, ինչպես նշված մամուլի ասուլիսի ժամանակ, այնպես էլ մյուս հրապարակային ելույթներում Արմեն Ավետիսյանը մշտապես հանդես է եկել հակահրեական քարոզչությամբ: /Գ.Թ. 43-44/

Վկա, «Իրավունք» թերթի լրագրող Փիրուզա Պետրոսի Մելիքսեթյանի ցուցմունքով այն մասին, որ իր նախաձեռնությամբ «Հայ-Արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանի հետ ինքը հարցազրույց է վարել, որը տպագրվել է «Իրավունք» շաբաթաթերթի 2005թ. հունվար ամսվա թիվ 2 թերթում: Հարցազրույցի ընթացքում Արմեն Ավետիսյանն ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցի վերաբերյալ իր հարցին բառացիորեն պատասխանել է. «Ես ասել ու միանշանակ կրկնում եմ՝ վտանգված է այն երկրի ապագան, ուր կա հրեական համայնք: Նաև կրկնում եմ, Հայաստանից պիտի վտարվեն բոլոր նրանք, ովքեր քանդում են հայոց պետությունը», որն էլ տպագրվել է թերթի նշված համարում:

Այստեղ բացակայում է Փ. Մելիքսեթյանի՝ 1915թ. ցեղասպանության հարցում Ա. Ավետիսյանի հետ համաձայն լինելու մասը: Իհարկե՝ միտումնավոր (խմբագրական):

Վկա, «ԱՐ» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի վարող Արծրուն Աղաբեկի Պեպանյանի ցուցմունքով այն մասին, որ ինքն առնվազն երեք անգամ իր հաղորդաշարին է հրավիրել «Հայ-Արիական» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանին, որը միշտ աչքի է ընկել իր հակահրեական և ազգայնական գաղափարներով, ինչը միշտ արտացոլվել է նաև վերջինիս հոդվածներում և հեռուստատեսային ելույթներում, որտեղ մշտապես նշել է հրեական վտանգի մասին: Վերջին անգամ ինքն Արմեն Ավետիսյանին հրավիրել է իր հաղորդաշարին 2004թ. սեպտեմբերի 27-ին, սակայն նախապես նրան զգուշացրել է, որպեսզի վերջինս հաղորդման ընթացքում չարտահայտի իր հակահրեական և ազգայնամոլական գաղափարներն ու չանդրադառնա «ջհուդամասոնական» և «հրեական վտանգի» հարցերին՝ ինչին էլ Արմեն Ավետիսյանը համաձայնել է: Չնայած իր նախազգուշացումներին, Արմեն Ավետիսյանը հաղորդման ընթացքում, ելույթներում հաճախակի անդրադարձել է այդ հարցին և արտահայտել հակահրեական գաղափարներ: /Գ.Թ. 47-49/

Իրեղեն ապացույց ճանաչված՝ «Հայ-Արիներ» ամսագրի 2004թ. մայիս ամսվա թիվ 9 համարի, «Հայկական ժամանակ» օրաթերթի 02.10.2003թ. և 22.07.2004թ. համարների, «Առավոտ» օրաթերթի 29.07.2004թ. համարի, «Իրավունք» շաբաթաթերթի 2005թ. հունվար ամսվա թիվ 2 համարի և «ԱՐ» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի 27.09.2004թ. հաղորդման տեսագրության տեսաժապավենի զննության արձանագրությամբ այն մասին, որ «Հայ-Արիներ» ամսագրի 2004թ. մայիս ամսվա թիվ 9 համարի 53-րդ թերթում տպագրված է. «Մենք բացահայտ հայտարարում ենք, որ ջհուդա-հրեության աշխարհակործան տիրապետությանը կարող է վերջ տալ միայն ԱՐԱՐՉԱԾԻՆ ԱՄԵՆԱՀՆԱԳՈՒՅՆ ԱԶԳԸ՝ ՀԱՅ ԱԶԳԸ և սա քաջ հայտնի է հուդազուններին, ուստի սրանք հազարամյակներ շարունակ իրենց բնատուր խարդախությամբ դավեր են նյութում Հայության դեմ», «Մենք ազգովի պետք է անխնա լինենք այդ մտավոր կռվում և թշնամիների և դավաճանների հանդեպ, իսկ անհրաժեշտության դեպքում մեր կիրառած պատիժը կարող է լինել նաև մարմնական…»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի 02.10.2003թ. համարի 2-րդ էջում տպագրված է «Վերջ տանք ջհուդամասոններին» վերնագրով հոդվածը, որտեղ նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ արտահայտությունները. «Հայոց ցեղասպանության կազմակերպիչները հանդիսանում են սիոնիստները՝ հրեաները: Մեր ցեղասպանության համար պատասխանատու են հրեաները», «հրեաները ցանկանում են հայերին հեռացնել հայկական լեռնաշխարհից», «ցանկանում են զավթել հայոց բնօրրանը, տեղահանել և ոչնչացնել բնիկ հայերին և տեղը լցնել ուրիշներով»:«

Հայկական ժամանակ» օրաթերթի 22.07.2004թ. համարի 3-րդ էջում տպագրված է «Ազգայնականները Կարապետովիչի հետ են» վերնագրով հոդվածը, որտեղ նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ արտահայտությունները. «Ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի հրեական համայնք, բացի վնասից այդ երկրին այլ բան չի տվել, և դա վերաբերում է նաև Հայաստանին», «Բայց անկախ ամեն ինչից, մենք անելու ենք ամեն ինչ՝ չարիքը բնի մեջ խեղդելու համար»:

«Առավոտ» օրաթերթի 29.07.2004թ. համարի 2-րդ էջում տպագրված է «Որն է Հայաստանի սահմանը» վերնագրով հոդվածը, որտեղ նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ արտահայտությունները. «Ազգային փոքրամասնություններին, որոնք իրենց գոյությամբ կվտանգեն հայոց պետականությունը՝ պիտի հեռանան մեր հայրենիքից»: «Մենք գիտենք, որ որոշակի միջազգային կառույցներից բողոքներ կան: Հրեական, քրդական, եզդիական և մնացած համայնքներն են այդ ակցիան ձեռնարկել»:«

Իրավունք» շաբաթաթերթի 2005թ. հունվար ամսի թիվ 2 համարի 4-րդ և 5-րդ էջերում տպագրված է Արմեն Ավետիսյանի հարցազրույցը, որտեղ նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ արտահայտությունները. «Վտանգված է այն երկրի ապագան, ուր կա հրեական համայնք: Նաև կրկնում եմ, Հայաստանից պիտի վտարվեն բոլոր նրանք, ովքեր քանդում են հայոց պետությունը»:

«ԱՐ» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի 27. 09.2004թ. հաղորդման տեսագրության մեջ Արմեն Ավետիսյանի կողմից կատարվել են հետևյալ արտահայտությունները. «ջհուդներ», «պանթուրքիստական և սիոնիստական», «ջհուդամասոններ»: /Գ.Թ. 1-25,146-147,148/

ՎԵՐՈԳՐՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Արմեն Վանիկի Ավետիսյանը՝

ծնված 15.01.1963թ. Ստեփանավան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին երեք երեխա, նախկինում չդատված, բնակվում է քաղաք Աբովյան, Եղբայրության փողոց, 1 շենք, բն.7, ներկայումս ՀՀ ԱՆ ՔԿՎ «Նուբարաշեն» հիմնարկության կալանավոր.

Մեղադրվում է հետևյալ հանցագործությունը կատարելու համար.

«Հայ-Արիական» կուսակցության նախագահ, ամբաստանյալ Արմեն Վանիկի Ավետիսյանը 2003-2005 թվականների ընթացքում, հրապարակայնորեն և լրատվության միջոցներ օգտագործելով՝ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, մամուլի ասուլիսների միջոցով, թերթերում հոդվածներ հրապարակելով, թերթերով և հեռուստացույցով հարցազրույցներ տալով, իր գաղափարներով ու կարծիքներով հարուցել է ազգային թշնամանք հրեա և քուրդ ազգերի և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող քրդերի ու հրեական համայնքների նկատմամբ, այն է՝ Արմեն Ավետիսյանը «Հայ-Արիներ» ամսագրի 2004 թ. մայիս ամսվա թիվ 9 համարում տպագրված «Նույն ուժերը հայահալած քաղաքականություն են տանում ամենուր» վերնագրով հոդվածում, «Հայկական ժամանակ» օրաթերթի 02.10. 2003թ. համարում տպագրված «Վերջ տանք ջհուդամասոններին» վերնագրով հոդվածում, 22.07. 2004թ. համարում տպագրված «Ազգայնականները Կարապետովիչի հետ են» վերնագրով հոդվածում, «Առավոտ» օրաթերթի 29.07.2004թ. համարում տպագրված «Որն է Հայաստանի սահմանը» վերնագրով հոդվածում, «Իրավունք» շաբաթաթերթի 2005թ. հունվար ամսի թիվ 2 համարի թերթում տպագրված հարցազրույցում և «ԱՐ» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի 27.09.2004թ. հաղորդման ընթացքում հրապարակային վիրավորանք հասցնելով, ազգերի պատիվը նսեմացնելով, ստորացնելով, մեկ ազգին մյուսի նկատմամբ առավելություններ տալով, արատավորող, վարկաբեկող և հեղինակազրկող արտահայտություններ կատարելով, այն է՝ «ջհուդներ», «զավթողներ», «բնատուր խարդախներ», «ջհուդամասոններ» արտահայտություններով, ինչպես նաև «Մենք բացահայտ հայտարարում ենք, որ ջհուդա-հրեության աշխարհակործան տիրապետությանը կարող է վերջ տալ միայն ԱՐԱՐՉԱԾԻՆ ԱՄԵՆԱՀՆԱԳՈՒՅՆ ԱԶԳԸ՝ ՀԱՅ ԱԶԳԸ և սա քաջ հայտնի է հուդազուններին, ուստի սրանք հազարամյակներ շարունակ իրենց բնատուր խարդախությամբ դավեր են նյութում Հայության դեմ», «Հայոց ցեղասպանության կազմակերպիչները հանդիսանում են սիոնիստները՝ հրեաները: Մեր ցեղասպանության համար պատասխանատու են հրեաները», «Հրեաները ցանկանում են հայերին հեռացնել հայկական լեռնաշխարհից», «ցանկանում են զավթել հայոց բնօրրանը, տեղահանել և ոչնչացնել բնիկ հայերին և տեղը լցնել ուրիշներով», «Ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի հրեական համայնք, բացի վնասից այդ երկրին այլ բան չի տվել և դա վերաբերում է նաև Հայաստանին», «վտանգված է այն երկրի ապագան, ուր կա հրեական համայնք», «ազգային փոքրամասնություններին, որոնք իրենց գոյությամբ կվտանգեն հայոց պետականությունը՝ պիտի հեռանան մեր հայրենիքից», «մենք գիտենք, որ որոշակի միջազգային կառույցներից բողոքներ կան: Հրեական, քրդական, եզդիական և մնացած համայնքներ են այդ ակցիան ձեռնարկել» և նմանատիպ կոչերով ու արտահայտություններով Հայաստանի Հանրապետության տարածքում ատելություն ու թշնամանք առաջացնող գաղափարներ է տարածել հրեա և քուրդ ազգերի նկատմամբ՝ դրանով իսկ ազգային թշնամանք հարուցելով ազգությամբ հրեա և քուրդ անձանց նկատմամբ:

Այսպիսով, «Հայ-Արիական» կուսակցության նախագահ Արմեն Վանիկի Ավետիսյանն հրապարակայնորեն և լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք է հարուցել հրեա և քուրդ ազգերի նկատմամբ, այսինքն կատարել է հանցագործություն՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Սույն քրեական գործն ընդդատյա է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին:

Մեղադրական եզրակացությունը կազմվել է 2005թ. փետրվարի 24-ին՝ Երևան քաղաքում:

Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ՝

Արամ Գրիգորյան

* * *

Այս մեղադրանքը գրեթե բառացի կրկնեց մեղադրող դատախազ Արթուր Երիցյանը, որը պահանջեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Վանիկի Ավետիսյանին ճանաչել մեղավոր ՀՀ քր.օր.-ի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամանակով: Այսինքն՝ ՀՀ քր. օր.-ի 70 հոդվածի կիրառմամբ պատիժը կիրառել պայմանականորեն և սահմանել փորձաշրջան 2 (երկու) տարի ժամանակով:

Խափանման միջոց կալանքը վերացնել և անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից:

…Դատապարտյալի վարքի նկատմամբ վերահսկողութունը թողնել բնակության վայրի ոստիկանության վրա (խմբագրական):

* * *

Դատավճիռ

Հանուն Հայաստանի Հանրապետության

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով.

Նախագահությամբ Դատավոր՝ Գ. Կարախանյանի

Քարտուղարությամբ՝ Ա. Սայադյանի

Մեղադրող՝ Ա. Երիցյան

Պաշտպան՝ Մ. Առուստամյան

2005թ. մարտի 18-ին, դռնբաց դատական նիստում, դատարանում, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արմեն Վանիկի Ավետիսյանի, ծնված 15.01.1963թ., Ստեփանավան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, «Հայ-Արիական» կուսակցության նախագահ, ամուսնացած, խնամքին երեք անչափահաս երեխա, նախկինում չդատված, բնակվում է Աբովյան քաղաքի, Եղբայրության փողոցի, 1 շենքի, 7 բնակարանում:

Մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կալանքի տակ է 24.01.05թ-ից:

Դատաքննությամբ դատարանը հաստատված համարեց,

որ «Հայ-Արիական» կուսակցության նախագահ, ամբաստանյալ Արմեն Վանիկի Ավետիսյանը 2003-2005 թվականների ընթացքում, հրապարակայնորեն և լրատվության միջոցներ օգտագործելով՝ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, մամուլի ասուլիսների միջոցով, թերթերում հոդվածներ հրապարակելով, թերթերով և հեռուստացույցով հարցազրույցներ տալով, հրապարակային վիրավորանք հասցնելով, ազգերի պատիվը նսեմացնելով, ստորացնելով, մեկ ազգին մյուսի նկատմամբ առավելություններ տալով, արատավորող, վարկաբեկող և հեղինակազրկող արտահայտություններ կատարելով, Հայաստանի Հանրապետության տարածքում ատելություն ու թշնամանք առաջացնող գաղափարներ է տարածել հրեա և քուրդ ազգերի նկատմամբ իր գաղափարներով ու կարծիքներով հարուցել է ազգային թշնամանք հրեա և քուրդ ազգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող քրդական ու հրեական համայնքների նկատմամբ:

Ամբաստանյալ Արմեն Ավետիսյանը «Հայ-Արիներ» ամսագրի 2004թ. մայիս ամսվա թիվ 9 համարի 53-րդ էջում տպագրված «Նույն ուժերը հայահալած քաղաքականություն են տանում ամենուր» վերնագրով հոդվածում բառացիորեն գրել է. «Մենք բացահայտ հայտարարում ենք, որ ջհուդա-հրեության աշխարհակործան տիրապետությանը կարող է վերջ տալ միայն ԱՐԱՐՉԱԾԻՆ ԱՄԵՆԱՀՆԱԳՈՒՅՆ ԱԶԳԸ՝ ՀԱՅ ԱԶԳԸ և սա քաջ հայտնի է հուդազուններին, ուստի սրանք հազարամյակներ շարունակ իրենց բնատուր խարդախությամբ դավեր են նյութում Հայության դեմ», այնուհետև նույն հոդվածում ավելացրել է. «Մենք ազգովի պետք է անխնա լինենք այդ մտավոր կռվում և՛ թշնամիների և՛ դավաճանների հանդեպ, իսկ անհրաժեշտության դեպքում մեր կիրառած պատիժը կարող է լինել նաև մարմնական…» և նշված արատավորող, վարկաբեկող և հեղինակազրկող արտահայտություններով, ատելություն ու թշնամանք առաջացնող կոչեր ու գաղափարներ տարածելով, Արմեն Ավետիսյանը թշնամանք է հարուցել հրեա ազգի նկատմամբ:

Բացի այդ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի 02.10.2003 թ. համարի 2-րդ էջում տպագրված «Վերջ տանք ջհուդամասոններին» վերնագրով հոդվածում նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ հայտարարությունները. «Հայոց ցեղասպանության կազմակերպիչները հանդիսանում են սիոնիստները՝ հրեաները: Մեր ցեղասպանության համար պատասխանատու են հրեաները», «Հրեաները ցանկանում են հայերին հեռացնել հայկական լեռնաշխարհից», «ցանկանում են զավթել հայոց բնօրրանը, տեղահանել և ոչնչացնել բնիկ հայերին և տեղը լցնել ուրիշներով», որոնք արատավորելով, վարկաբեկելով և հեղինակազրկելով հրեա ազգին, ատելություն ու թշնամանք են հարուցել նրանց նկատմամբ:

«Հայկական ժամանակ» օրաթերթի 22.07.2004թ. համարի 3-րդ էջում տպագրված «Ազգայնականները Կարապետովիչի հետ են» վերնագրով հոդվածում արտահայտություններ է արվել նաև ամբաստանյալի կողմից, որտեղ նշված է հրեա ազգի պատիվը նսեմացնող, ստորացնող, արատավորող, վարկաբեկող և հեղինակազրկող՝ հետևյալ արտահայտությունները. «Ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի հրեական համայնք, բացի վնասից այդ երկրին այլ բան չի տվել և դա վերաբերում է նաև Հայաստանին» ու ավելացրել է. «Բայց անկախ ամեն ինչից, մենք անելու ենք ամեն ինչ՝ չարիքը բնի մեջ խեղդելու համար»:

Բացի այդ, «Առավոտ» օրաթերթի 29.07.2004թ. համարում տպագրված «Որն է Հայաստանի սահմանը» վերնագրով հոդվածում նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ արտահայտությունները. «Ազգային փոքրամասնություններին, որոնք իրենց գոյությամբ կվտանգեն հայոց պետականությունը՝ պիտի հեռանան մեր հայրենիքից», ինչպես նաև «Մենք գիտենք, որ որոշակի միջազգային կառույցներից բողոքներ կան: Հրեական, քրդական, եզդիական և մնացած համայնքներ են այդ ակցիան ձեռնարկել», որոնք արատավորելով, վարկաբեկելով և հեղինակազրկելով հրեա, քուրդ և եզդի ազգերին, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող՝ նշված ազգային համայնքների և այդ ազգությունների անձանց նկատմամբ ատելություն ու թշնամանք են հարուցել:

Այնուհետև, «Իրավունք» շաբաթաթերթի 2005թ. հունվար ամսվա թիվ 2 համարի թերթում տպագրված հարցազրույցում Արմեն Ավետիսյանը նշել է. «Ես ասել ու միանշանակ կրկնում եմ՝ վտանգված է այն երկրի ապագան, ուր կա հրեական համայնք: Նաև կրկնում եմ, Հայաստանից պիտի վտարվեն բոլոր նրանք, ովքեր քանդում են հայոց պետությունը», այս արտահայտությունները նույնպես արատավորելով, վարկաբեկելով և հեղինակազրկելով հրեա ազգին, ատելություն ու թշնամանք են հարուցել հրեա ազգի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող հրեական համայնքի և այդ ազգության անձանց նկատմամբ:

«ԱՐ» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի 27. 09.2004թ. հաղորդման ընթացքում հրապարակային վիրավորանք հասցնելով, ազգերի պատիվը նսեմացնելով, ստորացնելով, մեկ ազգին մյուսի նկատմամբ առավելություններ տալով, Արմեն Ավետիսյանը հրեա ազգին կոչել է. «ջհուդներ», «պանթուրքիստական և սիոնիստական», «ջհուդամասոններ» և նմանատիպ արատավորող, վարկաբեկող և հեղինակազրկող արտահայտություններով, որով ատելություն ու թշնամանք է հարուցել հրեա ազգի նկատմամբ:

Ամբաստանյալ Արմեն Վանիկի Ավետիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ ինքը 1993թվականին ստեղծել է«Հայ-Արիական» կուսակցությունը, որը 2002թ-ից թողարկում է կուսակցության «Հայ-Արիներ» ամսաթերթը: Նշված թերթում տպագրվել են հոդվածներ և նյութեր, որոնք իրենց տեսանկյունից պարզաբանել են հրեաների դեմքն ու ապրելակերպը և նրանցից սպասվող վտանգները Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Հեռուստատեսությամբ, մամուլի ասուլիսներով, թերթերում հրապարակված հոդվածներով, թերթերով և հեռուստացույցով տրված հարցազրույցներում իր կողմից հրեա ազգի վերաբերյալ արված գաղափարների, կարծիքների և արտահայտությունների մասին ամբաստանյալ Արմեն Ավետիսյանը նշել է, որ դրանք իրոք իր կողմից են արվել և դրանց վերաբերյալ նշել է, որ հրեաները կեղծելով «Աստվածաշունչը» իրենք իրենց են համարում աստվածային ժողովուրդ, ընտրյալ Եհովա աստծու կողմից: Հրեաները հայերի աստվածային, ընտրյալ, մարդկության սկիզբ լինելու հանգամանքը սեփականացնելու նպատակով ոչնչացրել են հայոց հավատքը 301թվականին, հայերին դարձրել քրիստոնյա, ոչնչացրել հայոց պատմությունն ու մատյանները և հրամցրել «Հին կտակարանը» հրեության ընտրյալության սին պատմությամբ: Հրեաները բոլոր քրիստոնյաներին ստիպել են, որ Նոյին ճանաչեն որպես իրենց՝ հրեաների նախահայր և Եհովային ճանաչեն որպես իրենց բոլորի՝ քրիստոնյաների հայր աստված, հրեաներին էլ՝ ընտրյալ ժողովուրդ: Ինքն այդ պատճառով ասել է, որ միայն արարչական հնագույն ազգը՝ հայերը կարող են այս խարդախությունների դեմն առնել: Մարմնական պատիժ ասելով ինքը նկատի է ունեցել, որ երբ հայության գլխին կախվի եղեռնի վտանգ՝ ապա կմարտնչեն նաև զենքով: Ինքն իրոք նշել է, որ հրեական համայնքը վտանգ է ներկայացնում այն պետությունում, որում գտնվում է, նաև՝ Հայաստանում:

Արմեն Ավետիսյանը նշել է նաև, որ հրեաներն առաջնորդվում են իրենց սուրբ գրքով՝ «Թալմուդով», որում նշվում է, որ բացի հրեաներից մնացյալ ազգերն անասուններ են և նրանց հետ պետք է վարվել ինչպես անասունների հետ: Իրոք երիտթուրքերի ղեկավարների մի մասին ինքը վերագրել է հրեական ծագում և տվել այդ ժամանակաշրջանի պատմաքաղաքական վերլուծություն, սակայն դա արդեն հիմնավորված է հայ պատմաբանների և օտարերկրյա գիտնականների տարբեր աշխատություններում: Այդ փաստերի հիման վրա Հայոց ցեղասպանության մեջ ինքը մեղադրել է նաև սիոնիստ հրեաներին: Քանի որ սիոնիզմը քարոզում է հրեա ազգի ընտրյալությունը, մյուս ազգերի ստորադասությունը հրեա ազգի նկատմամբ, այդ իսկ պատճառով այդ վտանգի մասին ինքը ահազանգում է հայությանը, ինչպես նաև հենց հրեությանը, զգուշացնում է, որ հրեական համայնքները գործիք են սիոնիստների ձեռքում և վտանգ են ներկայացնում ցանկացած պահին: Ինքը գտնում է, որ դրանով ոչ թե թշնամանք է հարուցում հրեա ազգի նկատմամբ, այլ զգուշացնում է հայությանը հնարավոր վտանգների մասին և գտնում է նաև, որ հրեաները ցեղասպանության մեջ մեղավոր են այնքան, ինչքան թուրքերը և ցանկանում է, որ հայերը հրեաներից զգուշանան այնքան, ինչքան թուրքերից և դա ազգային թշնամանքի հրահրում չի համարում: Եթե խոսքը այս տեսանկյունից ծայրահեղ է հնչել, ապա ցավում է, քանի որ դիտավորություն չի ունեցել մի ամբողջ ազգի վիրավորել: Ինքը հրեա ազգի նկատմամբ լուրջ զգուշավորություն ունի, իսկ մյուս ազգերի նկատմամբ թշնամանք չունի, որովհետև նրանք մեր երկրում և երկրից դուրս մեր ազգի հանդեպ դավադրություններ չեն անում, և այդ պատճառով ինքը թշնամանք ունի միայն թուրքերի և հրեաների հանդեպ: Արմեն Ավետիսյանը նշել է նաև, որ եթե իր արտահայտությունները վիրավորում են հրեա անհատների արժանապատվությունը, ապա թող հրաժարվեն Թալմուդից, ընդունեն իրենց նախնիների մեղքերը, իսկ եթե դա շարունակում է մնալ վիրավորական որոշ հրեաների համար, ապա դա իր խնդիրը չէ: Նշել է նաև, որ քրդերը Մոսկվայում հրապարակվող ռուսալեզու «Դրուժբա» ամսագրի մի համարում տպագրել են քարտեզ՝ «Քուրդիստան» անվանումով, որում ներգրավված են տարածքներ, ինչպես ներկայիս Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ՝ պատմական Հայաստանից, այդ քարտեզը տպագրում են նաև Հայաստանում քրդական հայալեզու «Միջագետք» թերթի էջերում: Այս հանգամանքը ինքը նույնպես վտանգավոր է համարում մեր պետականության և հայ ազգի համար և դրանով ոչ թե թշնամանք է սերմանում քրդերի նկատմամբ, այլ պահանջում է հարգանք մեր ազգի ու պատմության նկատմամբ: Արմեն Ավետիսյանը նշել է նաև, որ ինքը որևէ թշնամանք չի սերմանել հրեա, քուրդ և եզդի համայնքների նկատմամբ:

Ամբաստանյալ Արմեն Վանիկի Ավետիսյանի պատճառաբանությունները, որ ինքը հանցագործություն չի կատարել, ազգային թշնամանք չի հարուցել, որ իր արտահայտություններն ամբողջությամբ պատմագիտական բանավեճ է, որ ինքը ուղղակի դիտավորություն չի ունեցել, անհիմն են ու նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից, դրանք հերքվեցին, իսկ նրա կողմից կատարված հանցանքը հիմնավորվեց ինչպես իր մասնակի ինքնախոստովանական ցուցմունքներով, որ ընդունում է իր կողմից հրապարակված վերը նշված հոդվածներն ու հարցազրույցները, այնպես էլ դատաքննությամբ ձեռք բերված հետևյալ ապացույցներով.

Վկա, Հայաստանի Հանրապետությունում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Պետրոսի Վարժապետյանի դատաքննությամբ հրապարակված ցուցմունքով այն մասին, որ «Հայ-Արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանն, իրեն անհայտ պատճառներով, արդեն շուրջ երկու տարի է, ինչ հրապարակայնորեն, մամուլի և հեռուստատեսության միջոցով, մամուլի ասուլիսներում, հարցազրույցներում և հոդվածներում թշնամանք է հարուցում հրեա ազգի նկատմամբ, նվաստացնում է հրեա ազգի արժանապատվությունը և կոչ է անում հայերին, որպեսզի հրեաներին վտարեն Հայաստանից: Արմեն Ավետիսյանի հակահրեական քարոզչությունը շուրջ երկու տարի է՝ ինչ վախի ու սարսափի մեջ է պահում հրեական համայնքին, հատկապես վախեցած են երիտասարդները, որոնք բազմիցս դիմել են իրեն՝ որպես համայնքի ղեկավարի, որպեսզի ինքը միջոցներ ձեռք առնի Հայաստանում հակահրեական քարոզչությունը դադարեցնելու համար, հակառակ դեպքում նրանք կարող են փախչել Հայաստանից: Իր կողմից բազմիցս դիմումներ են ուղարկվել ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջիններս միջոցներ ձեռնարկեն՝ Արմեն Ավետիսյանի անհիմն հակահրեական քարոզչությունը դադարեցնելու ուղղությամբ: Ինքը մտահոգված է, որ Արմեն Ավետիսյանի հակահրեական քարոզչությունը հնարավոր է բացասական ազդեցություն ունենա հայ երիտասարդության վրա, որն էլ դրանից ելնելով ատելությամբ լցվի հրեա ազգի նկատմամբ: Ռիմա Վարժապետյանը նշել է նաև, որ իր կարծիքով Արմեն Ավետիսյանն որևէ պատճառ չունի հայ և հրեա ազգերի միջև թշնամանք հարուցելու համար, իսկ թե ինչու է վերջինս նման քայլի դիմել՝ չի կարող ասել:

Վկա, «Հայաստանի եզդիների ազգային միության» նախագահ Ազիզ Ամարի Թամոյանի ցուցմունքով այն մասին, որ «Առավոտ» օրաթերթի 29.07.2004թ. համարում տպագրված «Որն է Հայաստանի սահմանը» վերնագրով հոդվածում, Արմեն Ավետիսյանը մտքեր է արտահայտել, որ Հայաստանում պետք է բնակվեն միայն հայեր, իսկ ազգային փոքրամասնությունները պետք է հեռանան մեր հայրենիքից, քանի որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունեն և վտանգում են հայոց պետականությունը: Այդ հոդվածի կապակցությամբ իրեն՝ որպես «Հայաստանի եզդիների ազգային միության» նախագահի, դիմել են բազմաթիվ եզդիներ և խնդրել են արձագանքել այդ հոդվածին, քանի որ հոդվածի համաձայն եզդիներն իբր այս պետության թշնամին են: Սկզբում ինքը ցանկացել է ելույթ ունենալ այդ հոդվածի դեմ կամ որևէ հոդված տպագրել թերթում, որ եզդիները ոչ թե հայերի թշնամին են, այլ բարեկամները և եզդիները հայերի համար որևէ վտանգ չեն ներկայացնում, սակայն հետագայում որոշել է լռել և այդ հարցին ավելի սրացում չտալ ու ավելորդ չբորբոքել բոլորին եզդիների դեմ: Ինքն այդ հարցով հեռախոսազրույց է ունեցել Արմեն Ավետիսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նա է գրել այդ հոդվածը և ինչու է եզդիների դեմ նման հոդված գրել, սակայն Արմեն Ավետիսյանը պատասխանել է, որ նա ոչ թե եզդիների դեմ է հոդվածը գրել, այլ նրանց դեմ, ովքեր խարխլում են ազգային պետականության հիմքերը: Ինքն էլ համոզվել է, որ ազգի հետ կապված լուրջ վտանգ չկա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ չի համարել պատասխանել հոդվածին, հատկապես որ որևէ հետևանք չի առաջացել:

Վկա, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Ավետիս Սուրենի Բաբաջանյանի ցուցմունքով այն մասին, որ ինքը 2003 թվականից մինչ այժմ տպագրել է մի քանի հոդվածներ«Հայ-Արիական» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանի ելույթների, հոդվածների և մամուլի ասուլիսների վերաբերյալ, որոնք վերաբերվել են վերջինիս հակահրեական քարոզչությանը: Իր հիշելով 2003 թվականից սկսվել է Արմեն Ավետիսյանի հակահրեական քարոզչությունը և գաղափարախոսությունը, ինչի մասին ինքը «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրել է մի քանի հոդվածներ, այդ թվում 02.10.2003թ. համարում տպագրված «Վերջ տանք ջհուդամասոններին» վերնագրով և 22.07. 2004թ. համարում տպագրված «Ազգայնականները Կարապետովիչի հետ են» վերնագրով հոդվածները: Հոդվածներում ինքը կատարել է մեջբերումներ Արմեն Ավետիսյանի ելույթներից, որոնք ունեցել են մի ուղղություն՝ հակահրեականությունը, որի ընդհանուր միտքը եղել է այն, որ հրեաները վտանգ են ներկայացնում հայ ժողովրդի համար, նրանք են կազմակերպել ցեղասպանությունը և նպատակ ունեն Հայաստանը զավթել, տեղահանել ու ոչնչացնել հայերին: Բաբաջանյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում այլ կարծիք է ունեցել Արմեն Ավետիսյանի մասին, այդ իսկ պատճառով նշել է, որ նրա ելույթները և հոդվածները կրել են հակահրեական ուղղություն՝ հրեաների մասին տարբեր նվաստացուցիչ, արատավորող, վարկաբեկող և ատելություն առաջացնող արտահայտություններով: Այն ժամանակ ինքը լսելով Արմեն Ավետիսյանի ելույթները՝ հանգել է այն կարծիքին, որ նրա հակահրեական գաղափարախոսությունը թշնամանք է հարուցում հրեա ազգի նկատմամբ և վերջինիս հարցրել է, թե արդյոք չի վախենում, որ նրան կմեղադրեն հակահրեական գործունեություն իրականացնելու համար: Բացի այդ, ինքը նրան բացատրել է հրեաների դեմ ուղղված գործունեության վտանգավորությունը և վնասակարությունը հայ ազգի և պետության համար, սակայն վերջինս շարունակել է մնալ իր դիրքորոշմանը: Այժմ ինքը ծանոթանալով Արմեն Ավետիսյանի գաղափարներին՝ փոխել է իր տեսակետը և գտնում է, որ դրանք թշնամանք առաջացնող չեն և որպես քաղաքական գործիչ նա արտահայտել է իր տեսակետը, թեև ինքը չի կիսում այն: Նշեց, որ Արմեն Ավետիսյանի արտահայտություններն, ըստ իրեն, վերաբերում են հրեական համայնքի այն մասին, որոնք հայ ժողովրդի դեմ գործողություններ են իրականացրել: Արմեն Ավետիսյանն ունի ազգայնական մտածելակերպ, ընդունում է հայ ազգի գերակայությունը մյուս ազգերի նկատմամբ:

Դատարանը գտնում է, որ վկա Ավետիս Բաբաջանյանի նման ցուցմունքները նպատակ են հետապնդում մեղմել Արմեն Ավետիսյանի կատարած հանցանքը:

Վկա, «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Ստեպկոյի Իսրայելյանի ցուցմունքով այն մասին, որ ինքը 2004թ. մարտի 18-ին Մամուլի Ազգային Ակումբի կողմից հրավիրվել է մասնակցելու մամուլի ասուլիսի, որին մասնակցել է նաև «Հայ-Արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը: Նշված ասուլիսի ժամանակ Արմեն Ավետիսյանը սովորականի պես հանդես է եկել հակահրեական արտահայտություններով, որոնք իր կողմից հրապարակվել են «Առավոտ» օրաթերթի 2004թ. մարտի 19-ի համարում, իսկ հետո արտատպվել «Հայ-Արիներ» թերթում: Աննա Իսրայելյանը նշել է նաև, որ ինչպես նշված մամուլի ասուլիսի ժամանակ, այնպես էլ մյուս հրապարակային ելույթներում Արմեն Ավետիսյանը մշտապես հանդես է եկել հակահրեական քարոզչությամբ:

Վկա, «Իրավունք» թերթի լրագրող Փիրուզա Պետրոսի Մելիքսեթյանի ցուցմունքով այն մասին, որ իր նախաձեռնությամբ «Հայ-Արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանի հետ ինքը հարցազրույց է վարել, որը տպագրվել է «Իրավունք» շաբաթաթերթի 2005թ. հունվար ամսի թիվ 2 համարի թերթում: Հարցազրույցի ընթացքում Արմեն Ավետիսյանն ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցի վերաբերյալ իր հարցին բառացիորեն պատասխանել է. «Ես ասել ու միանշանակ կրկնում եմ՝ վտանգված է այն երկրի ապագան, ուր կա հրեական համայնք: Նաև կրկնում եմ, Հայաստանից պիտի վտարվեն բոլոր նրանք, ովքեր քանդում են հայոց պետությունը», որն էլ տպագրվել է թերթի նշված համարում:

Վկա, «ԱՐ» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի վարող Արծրուն Աղաբեկի Պեպանյանի ցուցմունքով այն մասին, որ ինքն առնվազն երեք անգամ իր հաղորդաշարին է հրավիրել «Հայ-Արիական» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանին, որը միշտ աչքի է ընկել իր հակահրեական և ազգայնական գաղափարներով, ինչը միշտ արտացոլվել է նաև վերջինիս հոդվածներում և հեռուստատեսային ելույթներում, որտեղ մշտապես նշել է հրեական վտանգի մասին: Վերջին անգամ ինքն Արմեն Ավետիսյանին հրավիրել է իր հաղորդաշարին 2004թ. սեպտեմբերի 27-ին, սակայն նախապես նրան զգուշացրել է, որպեսզի վերջինս հաղորդման ընթացքում չարտահայտի իր հակահրեական և ազգայնամոլական գաղափարներն ու չանդրադառնա «ջհուդամասոնական» և «հրեական վտանգի» հարցերին՝ ինչին էլ Արմեն Ավետիսյանը համաձայնել է: Չնայած իր նախազգուշացումներին, Արմեն Ավետիսյանը հաղորդման ընթացքում, ելույթներում հաճախակի անդրադարձել է այդ հարցին և արտահայտել հակահրեական գաղափարներ:

Ամբաստանյալի հանցանքը հիմնավորվել է նաև դատաքննությամբ հետազոտված՝ իրեղեն ապացույց ճանաչված՝ «Հայ-Արիներ» ամսագրի 2004թ. մայիս ամսվա թիվ 9 համարի, «Հայկական ժամանակ» օրաթերթի 02.10.2003թ. և 22.07.2004թ. համարների, «Առավոտ» օրաթերթի 29.07.2004թ. համարի, «Իրավունք» շաբաթաթերթի 2005թ. հունվար ամսվա թիվ 2 համարի և «ԱՐ» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի 27.09. 2004թ. հաղորդման տեսագրության տեսաժապավենի զննության արձանագրությամբ այն մասին, որ «Հայ-Արիներ» Ամսագրի 2004թ. մայիս ամսվա թիվ 9 համարի 53-րդ թերթում տպագրված է. «Մենք բացահայտ հայտարարում ենք, որ ջհուդա-հրեության աշխարհակործան տիրապետությանը կարող է վերջ տալ միայն ԱՐԱՐՉԱԾԻՆ ԱՄԵՆԱՀՆԱԳՈՒՅՆ ԱԶԳԸ՝ ՀԱՅ ԱԶԳԸ և սա քաջ հայտնի է հուդազուններին, ուստի սրանք հազարամյակներ շարունակ իրենց բնատուր խարդախությամբ դավեր են նյութում Հայության դեմ», «մենք ազգովի պետք է անխնա լինենք այդ մտավոր կռվում և՛ թշնամիների, և՛ դավաճանների հանդեպ, իսկ անհրաժեշտության դեպքում մեր կիրառած պատիժը կարող է լինել նաև մարմնական…»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի 02.10.2003թ. համարի 2-րդ էջում տպագրված է «Վերջ տանք ջհուդամասոններին» վերնագրով հոդվածը, որտեղ նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ արտահայտությունները. «Հայոց ցեղասպանության կազմակերպիչները հանդիսանում են սիոնիստները՝ հրեաները: Մեր ցեղասպանության համար պատասխանատու են հրեաները», «Հրեաները ցանկանում են հայերին հեռացնել հայկական լեռնաշխարհից», «Ցանկանում են զավթել հայոց բնօրրանը, տեղահանել և ոչնչացնել բնիկ հայերին և տեղը լցնել ուրիշներով»:

Հայկական ժամանակ» օրաթերթի 22.07.2004թ. համարի 3-րդ էջում տպագրված է «Ազգայնականները Կարապետովիչի հետ են» վերնագրով հոդվածը, որտեղ նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ արտահայտությունները. «Ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի հրեական համայնք, բացի վնասից այդ երկրին այլ բան չի տվել, որ ոչ մի հրեական համայնք, բացի վնասից այդ երկրին այլ բան չի տվել և դա վերաբերում է նաև Հայաստանին», «Բայց անկախ ամեն ինչից, մենք անելու ենք ամեն ինչ՝ չարիքը բնի մեջ խեղդելու համար»:

«Առավոտ» օրաթերթի 29.07.2004թ. համարի 2-րդ էջում տպագրված է «Որն է Հայաստանի սահմանը» վերնագրով հոդվածը, որտեղ նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ արտահայտությունները. «Ազգային փոքրամասնություններին, որոնք իրենց գոյությամբ կվտանգեն հայոց պետականությունը՝ պիտի հեռանան մեր հայրենիքից», «մենք գիտենք, որ որոշակի միջազգային կառույցներից բողոքներ կան: Հրեական, քրդական, եզդիական և մնացած համայնքներն են այդ ակցիան ձեռնարկել»:«

Իրավունք» շաբաթաթերթի 2005թ. հունվար ամսվա թիվ 2 համարի 4-րդ և 5-րդ էջերում տպագրված է Արմեն Ավետիսյանի հարցազրույցը, որտեղ նշված են Արմեն Ավետիսյանի հետևյալ արտահայտությունները. «Վտանգված է այն երկրի ապագան, ուր կա հրեական համայնք: Նաև կրկնում եմ, Հայաստանից պիտի վտարվեն բոլոր նրանք, ովքեր քանդում են հայոց պետությունը»:

«ԱՐ» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի 27. 09.2004թ. հաղորդման տեսագրության մեջ Արմեն Ավետիսյանի կողմից կատարվել են հետևյալ արտահայտությունները՝ «ջհուդներ», «պանթուրքիստական և սիոնիստական», «ջհուդամասոններ»:

Այսպիսով, դատարանը գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները՝ գտնում է, որ դրանք բավարար են մեղադրանքը գնահատելու համար և ամբաստանյալ Արմեն Ավետիսյանի հանցանքը հաստատված է համարում ՀՀ քր. օր.-ի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալի նկատմամբ պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարված արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ ամբաստանյալի անձնավորությունը, այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, խնամքին ունի 3 անչափահաս երեխա, բնութագրվում է դրական, մասնակցել է Արցախյան ազատամարտին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները դրական բնութագրելով նրա անձը՝ միջնորդել են խափանման միջոց կալանքը փոխարինել մեկ այլ խափանման միջոցով, նույն միջնորդությամբ դատարան է դիմել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը հանգում է այն հետևության, որ դատապարտյալի ուղղվելը և նրա կողմից նոր հանցանքների կանխումը հնարավոր է առանց պատիժը կրելու, առանց հասարակությունից մեկուսացնելու՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով:

Դատարանը գտնում է, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված թերթերը, հոդվածները և տեսագրման ժապավենը պետք է թողնել քրեական գործին կցված:

Ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր.-ի 357-360 հոդվածներով դատարանը ՎՃՌԵՑ՝

Արմեն Վանիկի Ավետիսյանին ճանաչել մեղավոր ՀՀ քր.օր.-ի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամանակով: ՀՀ քր.օր-ի 70 հոդվածի կիրառմամբ պատիժը կիրառել պայմանականորեն և սահմանել փորձաշրջան 2 (երկու) տարի ժամանակով:

Խափանման միջոց կալանքը վերացնել և անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից:

Դատապարտյալի վարքի նկատմամբ վերահսկողութունը պետք է թողնել բնակության վայրի ոստիկանության վրա:

Իրեղեն ապացույց ճանաչված՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի 02.10.2003թ.-ի և 26.06.2004թ., «Առավոտ» 29.07. 2004 թ. և «Իրավունք» շաբաթաթերթի հունվար ամսի թիվ 2 համարի թերթերը և «Ար» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի 27.09.2004թ. հաղորդման տեսագրության տեսաժապավենը, «Հայկական ժամանակ» օրաթերթի 22.07.2004թ.-ի համարի թերթում տպագրված «Վերադարձ հին աստվածներին» հոդվածի քսերոպատճենը, «Հայ Արիներ» ամսագրի 2004թ.-ի մայիս ամսվա թիվ 9-ը համարի 53-րդ էջում գտնվող «Նույն ուժերը հայահալած քաղաքականություն են տանում ամենուր» վերնագրով հոդվածով քսերոպատճենները, «Ար» հեռուստաալիքի «Ճանապարհ» հաղորդաշարի 27.09.2004թ. հաղորդման տեսագրության վերծանումը թողնել կցված քրեական գործին:

Դատավճռի դեմ կարող է բողոք բերվել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին 15 օրվա ընթացքում:

Դատավոր՝ Գայանե Կարախանյան

* * *

Արմեն Ավետիսյանի դատավճիռը կայացնելիս

ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ՄԻԵԿ-ի 6-րդ և 10-րդ հոդվածների պահանջները, ՀՀ քր. դատ. օրի 358-րդ հոդվածի պահանջները:

Արմեն Ավետիսյանի դատավարության ժամանակ դատավճիռը կայացրել է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ՝ Գայանե Կարախանյանի:

18.03.2005 թվականին քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արմեն Ավետիսյանի ՀՀ քր. օր.-ի 226 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով կայացվեց մեղադրական դատավճիռ, որի համաձայն Ա. Ավետիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քր. օր.-ի 226 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով և դատապարտվեց 3 տարի ազատազրկման և ՀՀ քր. օր.-ի 70 հոդվածի կիրառմամբ փորձաշրջան սահմանվեց 2 տարի:

Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 18.03.05 թվականի դատավճիռը անհիմն է, անօրինական և չպատճառաբանված ու ենթակա է փոփոխման…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը որոշեց սույն դատավճիռը չբողոքարկել Վերաքննիչ դատարանում, քանզի այս ղեկավարության օրոք և’ չի վստահում արդարադատության համակարգին, և’ գոնե ներկա փուլում դա համարում է … անարժանապատիվ քայլ (խմբագրական):

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։