Հայկական խոհանոց եւ – Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)

Կոտեմով ապուր

Բաղադրությունը
սոխ – 50 գրամ
կարագ – 25 գրամ
4 ձվի դեղնուց
կոտեմ – 200 գրամ
հավի կամ հորթի արգանակ – 0.5լ
լիմոն – 1 հատ
ալյուր – 1 թեյի գդալ

աղ, սեւ պղպեղ

Պատրաստման եղանակը
Սոխը, կարագը պատրաստել սոխառած: Սոխը կարմրելուց հետո ավելացնել ալյուրը, սա էլ լցնել եռացրած արգանակի վրա:
Այնուհետեւ արգանակին ավելացնել աղացած կոտեմը:
Ձվի դեղնուցը հարել լիմոնի հետ, դա էլ ավելացնել եռացող զանգվածին եւ համեմել աղով ու պղպեղով:
Այս ապուրը դյուրամարս լինելուց զատ շատ համեղ է: Ու նաեւ տաքացնող՝ ցուրտ այս օրերին: Բավականին էլ արագ է պատրաստվում: Անակնկալ հյուրեր ունենալիս կարելի է զարմացնել նրանց ու հաճելի պահեր պարգեւել:
Անուշ վայելեք:

* * *

Օսմանցի հայուհին

1-ին «Միսս Թուրքիա»-ն ազգությամբ հայ է եղել: Թուրքական «Hurriyet Daily News» թերթը գրում է, որ 1925թ. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կազմակերպված 1-ին գեղեցկության մրցույթի հաղթողը հայազգի Արաքսի Չեթինյանն էր:
Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանությունից ընդամենը 1 տասնամյակ անց հայազգի գեղեցկուհին ոչ միայն կարողացավ նվաճել «Միսս Թուրքիա» տիտղոսը, այլեւ կոտրեց Թուրքիայում տիրող այն կարծրատիպը, թե կինն իրավունք չունի ցուցադրել իրեն հասարակական վայրե-րում:
Թուրք վերլուծաբան Ֆեզա Քյուրչուօղլուն նշում է, որ այդ ժամանակ մեծ տարածում ուներ «օսմանիզմի» գաղափարախոսությունը, համա-ձայն որի՝ մարդու ազգությունը որոշվում էր Օսմանյան (Թուրքիա) պետության հպատակությամբ, երկրորդական պլան էին մղվում կրոնական եւ ազգային պատկանելությունը: Ըստ նրա, հայազգի Ա. Չեթինյանին թույլ տվեցին մասնակցել այդ մրցույթին եւ նույնիսկ հաղթել՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջինս Օսմանյան Թուրքիայի քաղաքացի է, հետեւաբար՝ համաձայն օսմանացման գաղափարի՝ օսմանցի:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Հատկացումներ՝ սպորտի զարգացմանը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, նախա-րարությանը 2011թ. նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 4 մլրդ. 105 մլն. 546 հազ. 900 դրամ: 2010թ. բյուջեն կազմել է 3 մլրդ. 855 մլն. 788 հազ. 200 դրամ: Ընդհանուր առմամբ՝ բոլոր ծրագրերի գծով 2011թ. ցուցանիշը 2010թ. համեմատությամբ աճել է 6,5%-ով: Նախարարությունը 2011թ. ընթացքում իր գործունեությունն իրականացնելու է 29 ծրագրերի ուղղությամբ:
1. Բարձրագույն նվաճումների սպորտ բնագավառին 2011թ. հատկացվել է 1 մլրդ. 326 մլն. 391 հազ. 100 դրամ՝ 2010թ. 1 մլրդ. 276 մլն. 833 հազ.-ի փոխարեն: Աճն այս ուղղությամբ կազմել է 3,9%: 2011թ. ընթացքում նախարարությունը բարձրագույն նվաճումների սպորտի քաղաքականությունն իրականացնելու է՝ ներառելով նաեւ հաշմանդամային սպորտի զարգացման, հակադոպինգային հսկողության, եվրոպական եւ միջազգային կառույցների հետ համատեղ միջազգային մարզական միջոցառումներին մասնակցության ծրագրերը:
2. Մասսայական սպորտի բնագավառին հատկացվել է 90 մլն. 960 հազ. դրամ՝ 2010թ. 37 մլն. 960 հազ.-ի փոխարեն: Նշված ուղղությամբ ֆինան-սավորման աճն ակնհայտ է: 2011թ. նախարարությունը զանգվածային սպորտի բնագավառում զարգացում ապահովելու համար իրականացնելու է մաս-սայական եւ մանկապատանեկան միջոցառումներ, հանրապետական մարզական փառատոներ, մրցույթներ, որոնք կհանգեցնեն բնակչության մեջ առողջ ապրելակերպի արմատավորմանը եւ ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացմանը:
3. Կրթության բնագավառին հատկացվել է 2 մլրդ. 132 մլն. 615 հազ. 600 դրամ՝ 2010թ. 2 մլրդ. 3 մլն. 274 հազ. 400 դրամի փոխարեն: Իրակա-նացվելու են միջին մասնագիտական կրթության եւ արտադպրոցական դաստիարակության ծրագրեր:
4. Երիտասարդական ծրագրերի բնագավառին հատկացվել է 288 մլն. 722 հազ. 500 դրամ՝ 2010թ. 284 մլն. 395 հազ. 500 դրամի փոխարեն: Այս ուղ-ղությամբ ֆինանսավորումն ավելացել է 1,5%-ով:
5. Պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսվել է 195 մլն. 446 հազ. 100 դրամ՝ 2010թ. 187 մլն. 73 հազ. 600 դրամի փոխարեն (աճը՝ 4,5%):

Սպորտային տուրիզմը՝ ուշադրության կենտրոնում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը նոյեմբերի 1-3-ը Լոնդոնում մասնակցել է «Գլոբալ սպորտա-յին արդյունաբերություն» անվանումը կրող համաժողովին: Մասնակիցների թվում են եղել նաեւ սպորտային արդյունաբերության մի շարք առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաեւ միջազգային ու ազգային օլիմպիական կոմիտեների, մարզական ֆեդերա-ցիաների, միջազգային մրցումների կազմկոմիտեների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակներում քննարկվել են 2012թ. Լոնդո-նում եւ 2014թ. Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին, մասնակից երկրների սպորտային արդյունաբերության զարգացմանը, ֆիզի-կական կուլտուրայի մասսայականացմանը, սպորտային տուրիզմին, նոր շուկաներում ռիսկերի կառավարմանը վերաբերող ծրագրերին առնչվող հարցեր:

* * *
Առաջիկա օրերին ԱՊՀ եւ Բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեները Երեւանում կանցկացնեն համաժողով: Այդ մասին տեղեկաց-նում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի մամուլի ծառայությունը: Այն նվիրված կլինի «Լոնդոն-2012» ամառային եւ «Սոչի-2014» ձմեռային օլիմպիական խաղերի շնորհանդեսներին եւ դրանց նախապատրաստությանը առնչվող հարցերին: Զեկուցումներով հանդես կգան տարբեր երկրների ԱՕԿ-ների եւ տարբեր մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Կլինեն նաեւ ելույթներ բարձրակարգ մարզիկների բժշկական վերահսկողության, ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի եւ այլ հարցերի մասին:
Բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Նոյեմբերի 13-ին պատվավոր հյուրե-րին կհյուրընկալի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ երեկոյան նրանք կմասնակցեն ՀԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:
 
Վերջին խաղից առաջ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 27-րդ փուլի վերջին խաղում Երեւանի «Փյունիկ»-ը այսօր սեփական դաշտում հաղթեց Կապանի «Գանձասար»-ին՝ 3:0, եւ կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Առաջնության ավարտից մեկ խաղ առաջ՝ 27 խաղից հետո, մրցաշարային աղ-յուսակն այսպիսի տեսք ունի. 1. «Փյունիկ»՝ 62 միավոր, 2. «Բանանց»՝ 61, 3. «Ուլիս»՝ 52, 4. «Միկա»՝ 46, 5. «Իմպուլս»՝ 37, 6. «Գանձա-սար»՝ 24, 7. «Կիլիկիա»՝ 15 եւ 8. «Շիրակ»՝ 10 միավոր:
Ռմբարկուներն են՝ Գեւորգ Ղազարյանը («Փյունիկ»)-16 գնդակ, Մարկոս Պինեյրո Պիզելին («Փյունիկ»)-15, Էդուարդո դո Սանթոսը («Բա-նանց»)-11 եւ Էդնեյ դե Օլիվեյրան («Միկա»)-10 գնդակ:

«Արարատ»-ը վերադարձավ
Տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի 1-ին խմբի նախավերջին 26-րդ փուլի հանդիպումները: 1-ին տեղին հավակնող «Բանանց-2»-ը հյու-րընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Միկա-2»-ին եւ առաջնության ավարտից 1 խաղ առաջ մրցաշարի հաղթող դարձավ Երեւանի «Արարատ»-ը, որը 52 միավորով անհասանելի դարձավ իր մրցակիցների համար: Մեր ֆուտբոլի նախկին դրոշակակիրը 1 տարի անց կրկին վերադարձավ բարձրագույն խումբ: 2-րդ տեղի համար կպայքարեն «Բանանց-2»-ն ու «Փյունիկ-2»-ը, որոնք վաստակել են 47-ական միավոր:

* * *
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության հարցման արդյունքներով 2010թ. ամենամասսայական ֆուտբոլիստ է համարվում Իրանի հավաքակա-նի եւ «Պերսեպոլիսի» խաղացող Քարիմ Բաղերին: Նրա օգտին արդեն ձայն են տվել 30.416 ֆուտբոլասերներ:
Մասսայականությամբ 2-րդ տեղում է նրա հայրենակից, Թեհրանի «Էսթեղլալի» ֆուտբոլիստ Ֆարհադ Մաջիդին` 26.178 ձայն:
Իսկ ահա 2009թ. աշխարհի լավագույն խաղացող, արգենտինացի Լիոնել Մեսին 3.900 ձայնով այդ ցուցակում զբաղեցնում է ընդամենը 10-րդ տեղը: Ուշագրավն այն է, որ առաջին տասնյակում ընդգրկված ֆուտբոլիստներից 5-ը հանդես են գալիս ասիական, 3-ը` աֆրիկյան, եւ միայն 2-ը` եվրոպական ակումբներում:

Պահպանեց առաջատարի դիրքը
Լեւոն Արոնյանը Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 5-րդ փուլում էլ ոչ-ոքի խաղաց եւ վաստակեց 3,5 միավոր ու շա-րունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Կարյակինը, Վան Հաոն, Մամեդյարովը, Նակամուրան եւ Գրիշչուկը 3-ական միավո-րով բաժանում են 2-6-րդ տեղերը: Կրամնիկն ունի 2,5 Գելֆանդն ու Էլյանովը՝ 1,5-ական, իսկ Շիրովը՝ 1 միավոր:
Զավեն Անդրիասյանն էլ մասնակցում է ՌԴ գավաթի եզրափակիչ խաղարկությանը: 1/16 եւ 1/8 եզրափակիչներում նա 2:0 եւ 1,5:0,5 հաշիվներով հաջորդաբար հաղթեց ռուս Պավել Պոնկրատովին եւ մոլդովացի Վիկտոր Բոլոգանին եւ հաջորդ փուլ մտնելու համար լավ հայտ ներկայացրեց:

Հայազգի մարտիկը՝ Երեւանում
Առանց կանոնների մարտի «Ազգերի համագործակցության գավաթ»-ի խաղարկության 10-րդ փուլի շրջանակում նոյեմբերի 21-ին Երեւանում տե-ղի կունենա Pro FC լիգայի չեմպիոնի կոչման համար մենամարտ: Միմյանց հետ կմրցեն թեթեւ քաշային մարտիկներ Գոռ Հարություն-յանը, ով հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո, եւ ռուսաստանցի Միխայիլ Մալյուտինը: 22-ամյա հայազգի մարզիկը հանդես է գա-լիս 2009թ.-ից: Նա այս տարի անցկացրել է 3 մենամարտ, որից մեկում հաղթել է, մեկն ավարտել ոչ-ոքի, իսկ մեկում զիջել մրցակցին: Միխայիլ Մալյուտինը 5 տարով մեծ է Գոռ Հարությունյանից ու այս տարի 1 մարտ է անցկացրել, Ring of Combat ամերիկյան կազմակեր-պության չեմպիոնի կոչման համար, որում հաղթել է Լուիս Ասեւեդոյին:

Արցախցին՝ աշխարհի չեմպիոն
Նոյեմբերի 4-8-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացավ Սամբոյի աշխարհի առաջնությանը: Հայ սամբիստներից Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ) եւ Արտակ Ծատինյանը (90կգ) զբաղեցրեցին 5-րդ տեղը, իսկ Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը (74 կգ) նվաճեց ոսկե մեդալ ու հռչակվեց մարզական սամբոյի աշխար-հի չեմպիոն:
Ստեփանակերտցի մարզիկն այս տարվա գարնանը Մինսկում նվաճել էր նաեւ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի առաջնությունում հրաշալի հանդես եկավ նաեւ մարտական սամբոյի Եվրոպայի 2010թ առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյա-նը (68 կգ), ով գրավեց 1-ին տեղը եւ հռչակվեց հողագնդի չեմպիոն ու 2-րդ ոսկե մեդալը պարգեւեց մեր հավաքականին:

Համեստ արդյունքներ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտված սուսերամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 3 մասնակիցներից առավել հաջող հան-դես եկավ Միքայել Ղազարյանը: Խոցասուսերի մրցումներին նա իր խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ մտավ հաջորդ փուլ: 1/32 եզրափա-կիչում Միքայել Ղազարյանը 14:13 հաշվով հաղթեց Հոնկոնգի ներկայացուցիչ Լաու Կամ Տանին, սակայն 1/16-ում զիջեց ուզբեկ մարզիկ Ռուսլան Կուդաեւին եւ ավարտեց ելույթները առաջնությունում: Մեր մյուս 2 սուսերամարտիկները՝ Արկադի Մուրադյանը եւ Ղարիբ Վար-դանյանը, իրենց խմբերում զբաղեցրին համապատասխանաբար 6-րդ ու 7-րդ տեղերը եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:

Հաղթեցին պատանի վանաձորցիները
Մինչեւ 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունն ավարտվեց Վանաձորի հավաքականի հաղթանակով: Նախավերջին փուլում վանա-ձորցիները 29:13 հսշվով առավելության հասնելով Աջափնյակի թիմի նկատմամբ, անհասանելի դարձան մրցակիցների համար եւ նվաճեցին հանրապետության չեմպիոնի կոչումը: Մրցանակային 2-րդ տեղը գրավեցին Շենգավիթի պատանի հանդբոլիստները, 3-րդ հորիզոնականը` Ա-ջափնյակի թիմը:
Հիշեցնենք, որ աղջիկների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել էին Շենգավիթի հանդբոլիստուհիները:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 39 (170), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։