Հայա Աստծո գենեզիսը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Հայա Աստծո գենեզիսը

Հենվելով Ջ. Սմիթի, Լ. Քինգի, Պ. Հերունու, Ա. Վարպետյանի, Ա. Մովսեսյանի ուսումնասիրությունների, ինչպես նաեւ շումերական ավանդա-պատումների վրա՝ «Էզոթերիկոս» գլխում ներկայացրինք Մեկ Էության եւ դիցաբանության, տիեզերքի եւ քաղաքակրթության տարիքը հաշվարկե-լու ձեւերը՝ կենդանակերպի, պատկերագրային, թվային մոդելների միջոցով կազմված հալլդիների Exotericos համակարգի 12 խորհրդանշաններից, ինչպեսեւ՝ մեկնաբանեցինք հալլդի տերմինը:

Այս գլխում կբացահայտենք «Էզոթերիկոս»-ում կատարած մեր եզրակացությունների ուղիղ կապը Մեկ Էության գաղափարախոսության հետ, որը, անհիշելի ժամանակներից սկսած, ներկայացվել է գիտությամբ եւ աստվածաբանությամբ զբաղվող որոշակի էթնոսի տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների միջոցով, որոնց գերխնդիրն էր պահպանել հոգեւորի դոգմատիկ հավասարությունը նյութականի նկատմամբ: Հոգեւոր զար-գացումների մեջ շատ գաղտնիքներ կան, որոնցից մեկը, ըստ մեր պրպտումների, Մեկ Էության ամբողջական եւ հավասարակշռված դոգմատն է՝ խտացված հա-վաքական իմաստություն, ներկայացված դավանաբանական գաղափարախոսության մեջ սահմանափակ քանակությամբ Աստվածների միջոցով: Այդ Աստվածներին կներկա-յացնենք ստորեւ՝ ըստ շումերական եւ այլ աղբյուրների:
Ի տարբերություն Հին Կտակարանում ներկայացված Յահվե աստծո, որի ով լինելը դեռեւս հայտնի չէ, իսկ ծագումնաբանության հիմնավորումը արված է խիստ պայմանական, Արարիչ Աստվածների եւ նրանց առաջնորդող Էա/Հայա/Էնկի Աստծո գենեզիսը եւ գործունեությունը ամբողջությամբ ներկա-յացված է շումերական եւ աքքադական աղբյուրներում: Շումերական եւ աքքադական Գերագույն Աստվածների ցուցակում կա մեկ Աստված, որին շումերները կոչում էին՝ Էա, իսկ աքքադները՝ Հայա (ըստ Միլիտովսկու, Աֆանասեւաի), նա դիցահավատամքային համակարգում հայտնի է որպես շումերական Enki, աքքադական Prinz Ea, բաբելոնական Oannes, հունական Poseidon, հռոմեական Neptun եւ եգիպտական Ptah: Բնականաբար, այս անունները մեզ համար շատ հետաքրքրական են, բայց տեսնենք, թե ինչպե՞ս է Էա/Հայա/Էնկի Աստվածը ներկայանում շումերական ավանդապատումներում եւ ի՞նչ առաքելություն է իրականացնում երկրի վրա, եւ արդյո՞ք Էա/Հայան/ Էնկի Աստվածը կապված է մեր էթնոսի անվան եւ կենսակերպի հետ: Փորձենք հիմնավորել Էա/Հա-յա/Էնկի Աստծո էթնիկական պատկանելությունը: Էա/Հայա/Էնկի Աստվածը համարվում է շումերական ամեն ինչ ստեղծած Աստծո (մեր ընկալումներում՝ Ա-րարիչ Աստված) գահաժառանգը, որը երկիր է իջել Անունակաների հետ միասին:
Այսպիսին է Էա/Հայա/Էնկի Աստծո գենեզիսը՝ ըստ շումերական, աքքադական ավանդապատումների:

Հայա Աստծո գենեզիսը
Էա/Հայա/Էնկի Աստծո հայրն էր՝ Ան Աստծվածը (մեր ընկալումներում Արարիչ Աստված), Էա/Հայա/Էնկի Աստծո օրինական կինն էր՝ Նինկի Աստվածուհին՝ «Աշխարհի Տիրուհին»:
Շումերական կնիքներից մեկի վրա այսպես է պատկերված Էա/Հայա/Էնկի Աստվածը իր զավակների հետ:

- ( * նկարը նայել «Լուսանցք»-ի PDF տարներակում www.hayary.org -ի «Մամուլ» բայնի «Լուսանցք»-ի թիվ 39 (170) թողարկման մեջ) -

Ներքո բերված աստվածները Միջագետքի ավանդապատումներում համարվում են Էա/Հայա/Էնկի Աստծո ժառանգները:

Զավակներ

Ner.Gal, Gi.Bil, Du.Muzi, Mar.Duk, Nin.GischI.ZiddaI, Abu, Adapa, Anschan, Arazu, Asalleuhi, Enschag, Kulla, Lachar, Ninazadim, Ninsi-mug, Pecht, Suschkinbanda, UmՖtanku, Umutannak:

Դուստրեր

Azimun, Nansche Nimmu, Ninsar, Nin.Agal, Ninkurra, Ninsutu, Ninti, Nintulla:

Ադապի (EN.MEN.DUR.AN.NA) սերունդ

Ուբարտուտու, Սաթի, Էնշի,Կունին, Մալուլու, Իրիդ, Էնկիմե, Մատուշալ, Լու Մաշ, Զիհուսուդրա-Նոյ:
Զիհուսուդրա/Նոյի որդի, Հաբեթի սերունդ
Թիրաս, Թորգոմ, Հայկ:

Տեսնենք, թե ինչպես է մեկնաբանվում Էա/Հայա տերմինը որոշ շումերագետների կողմից: Շումերական գրականության գիտակ Վ. Կ. Աֆանասեւան կար-ծում էր, որ Էա/Էնկի անունը գալիս է դրավիդական Էյա-(Հ)Այա «պարոն» տարբերակից:
Ենթադրվում է, որ դրավիդական Էյա-(Հ)Այա «պարոն» տարբերակը անցել է շումերական, հետագայում աքքադական լեզուներում, այնուհետեւ անցել է հրեական մշակույթ եւ պահպանվել «Աբհայ» ձեւով, որը նշանակում է «հայր կենդանի կամ ապրող»: Աբհայ տերմինի եբրայական տարբերակն է «Աբբա»-ն: Ըստ մեր քննախուզության, «Աբբա» բառի հայկական բարբառային տարբերակն է «Ափո» բառը: Աքքադական արձանագրություններում հանդիպում է Aburam տերմինը, որը կարդացվում է մի քանի տարբերակներով: Նշենք այդ տարբերակները՝ Ab.uram, Abu.ram, Abu.raam, բոլոր տարբերակներում առաջին Ab/abu մասը համարժեք է հայկական բարբառում պահպանված «ափո» ձեւին, երկրորդ uram/aram, ram/ramm մասը դիտարկվում է որպես Արամ (Արամ անունը հստակ պահպանված է հայկական մշակույթում որպես հատուկ անուն), հրեական մեկնիչների համոզմամբ՝ Ab.u(a)ram անունը ներկա-յացվեց որպես Հայր Արամ: Իրոք որպես մեկ գաղափարական ամբողջություն կարելի է Հայր Արամը ընկալել որպես Հայր Աստված եւ համարել Էա-Հայա Աստծո հոմանիշը:
Այսպես է ներկայանում Էա/Հայա Աստվածը «Էա եւ Երկիրը» ավանդապատումում: Աստվածների որոշմամբ ՆԻԲՐՈւ-ԽԱՉ մոլորակից Էա/Հայա Աստծո առաջ-նորդությամբ դեպի երկիր շարժվեցին ԱՆՈւՆԱԿԱ կամ ԱՆՈւՆԱԿԻ (տերմինը հայտնի է Անունակա եւ Անունակի ձեւով, կօգտագործենք առաջին ձեւը) Աստվածները: Անունակաների մասին տեղեկությունները շումերների մոտ համարվում էին գաղտնի գիտելիքների մի մասը եւ պահպանվում էին տաճարներում Աստվածների Ցուցակի ձեւով, որտեղ Անունակաները ներկայացվում էին ծագումնաբանական հերթականությամբ:
Ըստ շումերների, Էա/Հայա Աստծո հետ եկած Անունակա աստվածների խնդիրն էր գտնել երկրի վրա իրենց համար այդքան անհրաժեշտ մետաղը, որը մեզ հայտնի է ոսկի անվամբ (ըստ Զ. Սիտչինի):
Հնեաբանական հետազոտությունները հաստատում են, որ Հարավային Աֆրիկայում, մասնավորապես, Սվազիլենդում հնագույն ժամանակներում իրակա-նացվել են հանքահանման աշխատանքներ: 1970թ. Սվազիլենդում հայտնաբերվել են 20մ խորությամբ գտնվող հանքեր, մասնագետները հաստատում են, որ հանքերը շահագործվել են 100.000 տարի առաջ: Ֆիզիկոսների միջազգային խումբը 1988թ. հաստատեց, որ Սվազիլենդիի հանքերի տարի-քը կազմում է 80-115 հազ. տարի եւ ամենակարեւորը, այնտեղ արդյունահանել են ոսկի: Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով: Այս հարցի պատասխանը թողել են շումերները իրենց ավանդապատումներում:
Առաջին օգնական աստվածների խումբը՝ կազմված 50 մասնակիցներից եւ իջած երկնքից, շումերական աղբյուրներում կոչվում են ԱՆ/ՈւՆԱԿ/Ա: «Էա եւ Երկիրը» ավանդապատման մեջ հանդես եկող ԱՆՈւՆԱԿԱ աստվածները ուղղակիորեն հանդես են գալիս որպես Ան Աստծո (ամեն ինչ արարող Աստծո) բոլոր հրա-հանգները եւ ցանկությունները կատարող աստվածներ: Եվ շատ զարմանալի է, որ նրանց պարտաճանաչորեն աշխատանքը իրականացնելու կարողությունը ուղղակի արտահայտված է «ունակ» բառով, որը ժամանակակից հայերենում արտահայտում է նույն իմաստը: Շումերական ընկալումներում Ան (պատկերա-գիր նշանն է, որը նշանակում է Բարձրագույն Աստված) համարժեք է մեր ընկալումներում Արարիչ Աստծուն, Ան/ունակ/ա բառացիորեն նշանակում է «Ա-րարիչ Աստծո ունակ կամ ունակներ»: Մենք արձանագրում ենք շումերական լեզվի եւ հայերեն լեզվի մեջ առկա այս փաստը ու չենք խորանում բառի ծագման երեւույթների մեջ, քանի որ «ծագումնաբանական հետազոտությունները» դուրս են մեր հոդվածում շոշափվող խնդրների շրջանակից:
Համաձայն շումերական ավանդապատումների՝ Անունակաները երկնքից իրենց հետ երկիր բերեցին «կյանքի սերմը», շումերները իրենց գիտե-լիքները ձեռք բերեցին «նրանցից ովքեր երկնքից իջան երկրի վրա»: Անունակաները վարում էին երկկենցաղ կյանք, ըստ Միջագետքի ավանդապատում-ների, ծովից կամ ջրի միջից էր դուրս գալիս ՕԱՆՆ կամ ՕԱՆՆԵՍ (հիշենք Օհան, Օհանես տարբերակները հայերենում) անունով կիսամարդ–կիսա-ձուկ արարածը, որը դրեց շումերական մշակույթի սկիզբը: Շումերական գլխավոր աստվածը, կապված ջրի եւ ձկան հետ, Էա/Հայա աստվածն է (նա շատ էր սի-րում զբաղվել ձկնորսությամբ: Հիշենք մեկ այլ զուգադիպություն՝ օվկիանոսի ամենահայտնի ձկնորսը շնաձուկն է կամ HAYA-ն): Ի պատիվ նրա, հետագայում համաստեղություններից մեկը կոչվեց ձուկ, իսկ նրան երկրպագող քրմերը սկսեցին կրել պատմուճան, որը ձուկ էր հիշեց-նում:
Ըստ Միջագետքի դիցահամակարգի, Հիսուն Անունականերին ղեկավարում էին 4 ԴԻՆ.ԳԻՐ բարձրագույն աստվածները՝ ընտրված «Արեւի Ընտանիքի» 12 Աստվածների կողմից: Էա/Հայան Աստվածը 4 ԴԻՆ.ԳԻՐ-ներից մեկն էր:
12 Աստվածների խորհուրդը կազմված էր միայն Հին Աստվածներից, որոնք կապված էին իրար հետ բարեկամական եւ արյունակցական կապերով, հետագայում Աստվածների Խորհրդին անդամակցեցին նաեւ Երիտասարդ Աստվածները՝ սերված Հին Աստվածներից:
Էա/Հայա Աստծո գլխավորությամբ Անունակաները հիմնեցին առաջին կենտրոնը, որը ըստ շումերների կոչվեց Էդե(ի)ն՝ «Արդարության տուն», Հին Կտակարանի Եդեմը, հայկական Դրախտը եւ լատինների paradisus-ը, ավեստայի pairi.daՍza-ը: Ակնհայտ է, որ շումերների համար իրենց նախնիների երկիրը Դրախտն էր, որտեղ չկար դաժանություն եւ հուսահատություն, որտեղ ապրում էին Մեծ Աստվածները: Ելնելով շումերական «Էնմերքարը եւ Լուգալբանդը» ավանդապատումից՝ Ս. Կրամերը կարծում էր, որ շումերական կառավարիչները ունեին անսովոր ջերմ կապեր Արատտայի հետ, որը գտնվում էր Կասպից ծովի հարակից տարածքներում, ավելի հստակ՝ Հուրումի լեռներից այն կողմ, որտեղ ապրել են հուրիթները: Այնուհետեւ, Ս. Կրամերը ա-սում է, որ դրախտի գաղափարը եւ Աստվածային Այգին շումերական ծագում ունեն, իսկ Էդեմ անունով տարածքը գտնվում էր Տիգրիս եւ Եփրատ գետերի հով-տում:
«Ուրուկի կործանման ողբը» ավանդապատման մեջ Էդեն բառը թագմանվում է «հովիտ»: Հատկանշական է, որ սիրո եւ պտղաբերության աստվածուհի ԻՆԻԱՆ-ՆԱՆ իր գլխի վրա կրում էր «Էդենի պսակը», որը խորհրդանշում էր հովիտի գաղափարը: Իսկ Դումուզին ներկայանում էր որպես Էդենի կենդա-նական աշխարհի տեր՝ Հաշհուրգուլ-Էդեն: Ավելորդ չէ այստեղ նշել, որ, ըստ Հին Կտակատանի, Եդեմից են դուրս գալիս 4 գետերը, որոնցից 3-ը մեզ այսօր հայտնի են Տիգրիս, Եփրատ եւ Արաքս անուններով:
Շումերական ավանդապատումներն ասում են, որ 6 հարյուր Անունականեր կային Էդենում, երբ Անունակաների թիվը երկրի վրա հասավ 9 հարյուրի՝ երկիր իջավ Ա (Ան) Աստվածը (մեր ընկալումներում՝ Արարիչ Աստվածը), նրա հետ իջան նաեւ Էնլիլը՝ «Բարձրագույն կառավարիչը», նա Էա/Հայաի խորթ եղբայրն էր, որը նույնպես համարվում էր գահաժառանգ եւ Նինմահը՝ «Հզորագույն տիրուհին»: Ա(Ան)Աստվածը որոշեց բաժանել կառավարման իրա-վունքները իր զավակների միջեւ. Էա/Հայա Աստվածը ձեռք բերեց Էնկի-«Աշխարհի Պարոն» տիտղոսը եւ դարձավ հարավային տարածքների կառավարիչը Էդեն կենտրոնով: Էնլիլը-«այն, որ լիքն է»՝ դարձավ հյուսիսային տարածքների Բարձրագույն Կառավարիչը:
Այսպիսով Էա/Հայա Աստվածը հետագա շումերական, աքքադական եւ բաբելոնական բոլոր ավանդապատումներում սկսեց հանդես գալ որպես Աշխարհի Պարոն-Էնկի, «էն-կի» բառացիորեն նշանակում է «այն, որ հողի կրող է»: Նրա գլխավորությամբ Անունակները շումերում կառուցեցին Աստվածների եւ մարդկանց համատեղ ապրելու բնակավայր եւ անվանեցին ԷՐ.Ի.ԴՈՒ(ք)՝ «հեռվում տուն» կամ «տուն հեռու տնից», 2-րդ անունը ԿՈւ.ԱՐ: Շումերական Նիբրու-աքքադական Նիփփուրը (այս տերմինի լատինատառ ձեւն է NIPPUR (մենք այն պայմանականորեն թարգմանում ենք որպես Նիփփուր, այլ ոչ թե Նիպպուր) դարձավ Էնկի-Էա/Հայա Աստծո հաջորդ գլխավոր կենտրոնը, որտեղից նա կառավարում էր աշխարհը, սկզբնական արձանագրություննե-րում Նիբրու տերմինի համարժեքը հանդիսանում էր խաչը: Շումերները կարծում էին, որ երկրի բնական կենտրոնը գտնվում է Նիբրու կամ Նիփփուր(ում) քաղաքում: Նիփփուրի ծիսական կենտրոնը կոչվեց ԴՈւՐ.ԱՆ.ԿԻ-«մուտք/դուռ/ երկնքի/Անի/ եւ երկրի/կիի /միջեւ»:
Շումերական եւ աքքադական ավանդապատումներից Էա/Հայա Աստծո մասին բերված այս հիմնական տեղեկությունները հնարավորություն են տալիս կատարե-լու 1-ին եզրակացությունը:
- Էա/Հայա Աստվածը, ըստ շումերների, ամեն ինչ ստեղծած Աստծո (մեր ընկալումներում Արարիչ Աստծո) առաջնեկն է, հանդես է գալիս որպես Դինգիր եւ գլխավորում էր երկիր ուղարկված Անունականերին՝ նպատակ ունենալով գտնել երկիր մոլորակի վրա իրենց անհրաժեշտ նյութը՝ ոսկին:
- Էա /Հայա Աստվածը ձեռք բերեց Էնկի տիտղոսը, նրա կառավարման կենտրոնը դարձավ Էդենը՝ «Արդարության տունը» կամ Հին Կտակարանի Դրախտը:
- Էնկի/Էա/Հայա Աստվածը կառուցեց բնակավայր Աստվածների եւ մարդկանց համատեղ բնակության համար եւ անվանեց ԷՐ.Ի.ԴՈւ(ք) «Հայրական բարձունք»:
- Էնկի/Էա/Հայա Աստվածը Նիփփուրում կառուցեց իր ծիսական կենտրոնը եւ կոչեց ԴՈւՐ. ԱՆ.ԿԻ-«Մուտք երկնքի եւ երկրի միջեւ»:
Վերլուծենք նաեւ «ԷԱ» տերմինը: Հայոց այբուբենի թվային համակարգից մեզ հայտնի է, որ Է տառը 7-րդն է, իսկ Ա տառը՝ 1-ինը: Հայոց գրերի գաղափարախոսության մեջ «Է» տառը ներկայացնում է Էություն իմաստը, իսկ «Ա» տառը՝ Արարչին:
Այսպիսով կարող ենք ենթադրել, որ «ԷԱ» տերմինը հապավում է: «ԷԱ» հապավումի իմաստն է՝ Էություն Արարող, այս եզրակացությունը համա-հունչ է Էնկի/Էա/Հայա Աստծո գործունեությանը ներկայացված Միջագետքի ավանդապատումներում:
Շումերական ավանդապատումներն ասում են, որ Անունակաները շատ դժվաությունների հանդիպեցին երկրի վրա: Դժգոհությունը վերացնելու նպատա-կով երկրագնդի կառավարիչներ Էնկի/Էա/Հայան եւ Էնլիլը տասներկու Գերագույն Աստվածներին ներկայացրեցին Անունակաների համար օգնական ստեղ-ծելու իրենց առաջարկությունները: Միջագետքի ավանդապատումները շատ հետաքրքիր ձեւով ներկայացնում են Անունակաների համար օգնական ստեղ-ծելու 2 եղբայրների գործընթացը: Էնլիլը կավից պատրաստեց մարդուն եւ կենդանացրեց նրան «կյանքի ջրի-Kugallu եւ կյանքի սնունդի-Kalaturru» միջոցով:
Անդրադառնանք Էնկի/Էա/Հայա Աստծո Անունակաների համար օգնական ստեղծելու առաջարկին եւ դրա իրականացման ընթացքին, որը մեր քննախուզության նպատակներից է: «Էա եւ Երկիրը» ավանդապատումում կա մի այսպիսի դրվագ. Անունակաների դժգոհությունը վերացնելու նպատակով Էնկի/Էա/Հայան Գե-րագույն Աստվածներին ներկայացրեց Անունակաների համար օգնական ստեղծելու իր ծրագիրը: Նա բացատրեց, որ օգնականի ստեղծման համար անհարժեշտ նյութ երկրի վրա արդեն կա, մնում է ընդամենը «կնիք դնել նրանց վրա»: Օգնականը պետք է իր արտաքինով եւ ունակություններով նման լիներ Ա-նունականերին եւ պետք է կատարեր այն աշխատանքները, որոնք Անունակաների համար ծանր էին եւ ժամանակատար:
«Էնկի և Նինմահ, մարդու արարումը» ավանդապատումում ներկայացված է, թե ինչպես էր Էնկի/Էա/Հայա Աստվածը, փորձարարական եղանակով, Էնգ(կ)ուր տա-րածքում ստեղծում օգնական մոդելին: Նրան այդ գործում օգնում է Նամմու նախամայրը, որը ծնել է բոլոր Մեծ Աստվածներին: Նամմու նախամորն են ուղղում բոլոր Աստվածները իրենց բողոքը եւ խնդրում են բարեխոսել Էնկի/Էա/Հայայի մոտ օգնական ստեղծելու համար, նախամայրը հա-մոզում է էնկի/Էա/Հայա Աստծուն, խոստանում է, որ նրան օգնական ստեղծելու գործում կօգնեն Նինմահը, Շուզիանան, Նինիմադը, Նինբարան Նինմուգը, Շարշարգաբան եւ Նինգունան աստվածները, որոնք կկազմեն շրջան, երբ կստեղծվի նոր կյանքը: Ըստ ավանդապատման՝ Նինմահը Աբզու-ից պո-կեց մի կտոր եւ սկսեց պատրաստել օգնականին: Նինմահը ծնեց 6 օրինակ մոդելները, որոնք լավ չէին ստացվել: Այսպես է ներկայացվում նրանց ճակա-տագիրը:
1-ին մոդելի ձեռքերը, ոտքերը թույլ էին եւ լավ չէին աշխատում, Էնկին նրան դարձրեց թագավորական թիկնապահ:
2-րդը լավ չէր տեսնում, նրան Էնկին դարձրեց երգիչ,
3-րդի ոտքերն էին ծուռ, եւ Էնկին նրան դարձրեց արծաթագործ,
4-րդը ամուլ էր, Էնկին նրան ամրացրեց ջրով եւ նրա մարմնին կյանք տվեց,
5-րդը կին էր, ով չէր կարող ծնել եւ նրան դարձրեց ջուլհակ,
6-րդ մոդելը անսեռ էր, եւ Էնկին նրան պալատական կավատ դարձրեց:
Նինմահը իր ձեռքից գցեց Աբզուի մնացորդը եւ դիմեց Էնկիին՝ ասելով, բոլոր նրանց, ում դու կյանք տվեցիր, ես տվեցի ճակատագիր, հիմա ես կստեղծեմ, իսկ դու նրան ճակատագիր կտաս. այսպես է նկարագրված կատարելագործված մոդելի արարումը Էնկիի կողմից:

Էնկին սկսեց ծեփել Ձեւը ներսից եւ դրսից
Գլուխը, ձեռքերը, մարմնի մասերը:
Նինմահը այսպես ասաց թախանձագին,
(դիմելով Էնկիին)
Արմատը քո վեր բարձրացնելով,
Թող սերմը դատարկվի իգական մարմնում,
Եվ կինը կհղիանա:
Եվ ծնվեց ՈՒմուլը(Լուլուն):

Նինմահ-Նիհուրսագիին հաջողվեց շտկել մոդելի թերությունները եւ հասնել կատարելության:
Կատարյալ օգնականը կոչվեց «Լուլու-խառնված, ստացված»: Գոհ արդյունքից՝ Նինմահ-Նիհուրսագը բարձրացրեց նրան եւ բացականչեց. «Այդ ես ստեղծե-ցի, իմ ձեռքերը ստեղծեցին»: Շումերական նկարիչներից մեկը պատկերել է այդ պահը:
Արարման ընթացքը էնկի/Հայայի մոտ զարգանում էր օրինաչափ, «առաջին մարդու» հիման վրա ստեղծվեցին արական եւ իգական օգնականները եւ դա իրակա-նացրեց Էնկի/Հայան՝ «Նուդիմմուդը» կամ «գեղեցիկ իրերի արարողը», ինչպես նրան անվանում էին շումերները:
Շումերական ավանդապատումները շարունակում են ներկայացնել Էնկի/Հայա Աստծո գործունեությունը եւ պատմում են, որ Էնկի/Հայան կատարելագոր-ծեց «Լուլուին», ստեղծեց նրա համար ռեգեներացիայի հնարավորություն, այսինքն՝ «Լուլուն» ձեռք բերեց սերունդ ունենալու կարո-ղություն: Էնկին շատ զայրացավ, երբ իմացավ, որ Էնկի/Հայան Լուլու օգնականին ստեղծել է Անունակի պատկերով եւ տվել է նրան սերունդ ունենա-լու կարողություն: Էնլիլը մեղադրեց Էնկի/Հայային ասելով, որ շուտով այդ օգնականը կկարողանա ինքնուրույն ճաշակել կյանքի պտուղը:
Էնկի/Հայա Աստծո կյանքում մեծ տեղ ունի Նրա քույր Նինմահը կամ Նիհուրսագը-«Լեռնային գագաթների տիրուհին», նա մշտապես իր հսկո-ղության տակ էր պահում Էնկի/Հայա Աստծո արտամուսնական կյանքը եւ, սակայն, «Լեռնային գագաթների տիրուհին» չկատարեց իր ամենագլխավոր պարտա-կանությունը: «Ադապի պատմությունը» ավանդապատումը պատմում է, թե ինչպես Էնկի/Հայա Աստծո 7-րդ զավակ Ադապը ծնվեց մահկանացու կնոջից եւ դար-ձավ ամենասիրելին:

Այդ օրերին, այդ տարիներին իմաստուն Էրիդուի որդուն,
Էան նրան, ինչպես հիմք ստեղծեց մարդկանց մեջ:
Էան իմաստացրեց նրա գիտակցությունը,
Նա բացեց Ադապին աշխարհի պատկերները,
Իմաստություն տվեց նրան, հավերժական կյանք չտվեց նրան:

Ադապը շումերական դիցաբանական մշակույթում համարվում է Էրիդու քաղաքի որդին, առաջին քուրմը եւ ճանաչվում է որպես Էրիդուի իմաս-տուն, որը համադրել է գիտությունը եւ կրոնը: Էնկի/Հայա Աստծո ցանկությամբ Ադապը ներկայացավ Ա (Ան) Աստծուն, Ադապը տեսավ Տիեզերքը եւ անցավ Ա-րարիչ Աստծու փորձությունները: Ավարտելով ուսուցումը աստվածների մոտ՝ Ադապը ստացավ «ԿԻ.ԲՈւ.ԴՈւ» աղյուսակը, որը պարունակում էր թվային համակարգը հասկանալու սկզբունքը, երկնքի եւ երկրի գաղտնիքները: EN.MEN.DUR.AN.NA կոչումով վերադարձավ Շումեր, որտեղ աստվածուհի Նինկարրակը ցույց տվեց նրան այն բոլոր հիվանդությունները, որով ախտավորված էր մարդկությունը եւ ցույց տվեց, թե ինչպես իրականացնել բուժումը:
Անդրադառնանք ԱԴԱՊ տերմինին եւ փորձենք հասկանալ դրա իմաստը՝ հենվելով վերոշարադրված նյութերի վրա, որպես բանալի օգտագործելով հապավման մոդելը: «Ադապ» հապավումի մեջ ամփոփված է «Արարչի Դեմքով Արարված Պատկեր» միտքը, երեւույթը ամբողջովին համահունչ է «ԷԱ» հապավման գաղա-փարախոսությանը եւ Ադապի արարման պատմության ոգուն: Այսպիսով՝ շումերական ավանդապատումները մեզ ասում են, որ Էություն Արարող Աստ-վածը իր 7-րդ զավակին ստեղծեց իր Էությունից՝ որպես «Արարչի Դեմքով Արարված Պատկեր» մահկանացու կնոջ միջոցով, որի հապավումը դարձավ Ադապ տերմինը:
Ադապը անմահ չէր, սակայն Էնկի/Հայան բացահայտեց նրա համար Մեկ Էության իրական գաղտնիքը, անմահությունը ձեռք բերելու համար Ադապը պետք է իր հոգեւորը հասցներ կատարելության: Միեւնույն ժամանակ Էնկի/Հայան արգելեց Ադապին նյութական աշխարհը կամ նրա գլխավոր արտահայ-տիչը՝ Եսը դարձնել առաջնային, ասելով – եթե նա համտես անի «կյանքի հացը» եւ «կյանքի ջուրը», ապա երբեք անմահություն չի ունենա: Ինչ-պես շումերական, այնպես էլ Հին Կտակարանի տեքստերը հաստատում են, որ արարված մարդը ստացավ ամեն ինչ, բացի անմահությունից: Ադապի անցած ճանա-պարհը եւ նրան ուղղված գաղափարների արձագանքները ամրագրված են Նոր Կտակարանում եւ ներկայանում է մեզ Հիսուսի ծննդյան պատմությունով:
Համաձայն շումերական անվանդապատումների՝ «Էրիդուի որդի» եւ «Էրիդուի իմաստուն» հոմանիշներով Ադապը դարձավ շումերական 7-րդ կառավարիչ Էրիդուի առաջին քուրմը EN.MEN.DUR.AN.NA կոչումով, ով կառավարել է 58.600 տարի առաջ: Անդրադառնանք նորից «Էա եւ Երկիրը» ավանդապատման այն մասին, որտեղ Էնկի/Հայան Գերագույն Աստվածներին տեղյակ է պահում, որ օգնական ստեղծելու համար անհրժեշտ նյութ երկրի վրա արդեն կա, մնում է ընդամենը «կնիք դնել նրանց վրա»: Պահպանված անտրոպոլոգիական նյութերը եւ շումերական ավանդապատումները հաստատում են, որ 40.000 տարեկան «Հին մարդը» կամ Homo sapiens-ը եւ Էնկի/Հայա Աստծո ստեղծված օգնական Լուլուն գոյություն են ունեցել նույն ժամանակաշրջանում: Մարդաբանության մեջ մի հետաքրքիր միտում կա, որն ուղղակիորեն առնչվում է արարված Կավե մարդուն, Լուլուին եւ Ադապին:
Մարդաբանությունում մարդու անցած ճանապարհը պայմանականորեն այս է՝ Homo sapiens, Նեանդերտալացի, կրոմանոիդ:
Մարդու «էվոլյուցիոն» զարգացումը դեռեւս բացահայտված չէ, որոշ մասնագետներ կարծում են, որ նա հատուկ երեւույթ է, իսկ մի մասը կարծում է, որ մարդը Homo sapiens-ի զարգացած տեսակն է: Ըստ մարդաբանության մեջ ձեւակերպված տեսակետի՝ նեանդերտալցին եւ կրոմանոիդը մեծ վերապահում-ներով կարող են համարվել ժամանակակից մարդու նախնիները: Ժամանակակից մարդուն, նեանդերտալական եւ կրոմանոիդական մարդուց տարբերելու համար անվանեցին Homo sapiens–sapiens: Homo sapiens-sapiens-ի վարկածը շատ հետաքրքիր է. նա չունի նախնիներ, այդ իսկ պատճառով կարծես թե դուրս է մնում ընդհանուր էվոլյուցիոն դաշտից, այս առումով սա շատ հետաքրքիր երեւույթ է, որը հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ նա կարող է լինել Էնկի/Հայա-ի 7-րդ որդի Ադապ EN.MEN.DUR.AN.NA-ի սերունդից, որը մարդաբանության մեջ ընկալվում է որպես Homo sapiens–sapiens:
Կարծես տարօրինակ զուգադիպություններ են. շումերական ավանդապատումներում մարդը նույնպես արարվել է 2 անգամ: Այս գաղափարը համահունչ է «Homo sapiens-sapiens» տերմինի գաղափարի հետ: Էնլիլը՝ կավից արարված մարդը, անսեռ է եւ անմահ, սակայն զրկված է սերունդ ունենալու հնա-րավորությունից: Էնկի/Հայա-ի կողմից արարված մարդը անցավ զարգացման աստիճանները, բաժանվեց սեռերի, ձեռք բերեց սերունդ ունենալու հնարավորություն, բայց չդարձավ անմահ: Հաջորդ էտապում Անունակաները կենակցեցին արարված կանաց հետ, եւ ծնվեցին կիսաստվածները կամ տիտանները: Հին Կտակարանում նույնպես անդրադարձ կա այս երեւույթին, որտեղ ասվում է, որ նեֆիլիմները՝ «երկնքից իջածները», կենակցում էին երկրա-յին կանանց հետ:
Եբրայական մեկնաբանություններում Եդեմի օձը հանդես է գալիս Նաղաշ անունով, որը, ըստ հրեա մեկնիչների, նշանակում է «գաղտնիքի տիրակա-լ»: Նաղաշ տերմինը ուղիղ կապ ունի Էնկի/Հայա Աստծո «գաղտնիքի տիրակալ» կոչման հետ: Եդեմի օձի հաջորդ անունն է Բուզուր, որը նույնպես, ըստ հրեա մեկնիչների, ունի «նա, ով գիտի գաղտնիք» իմաստը:
Մենք չգիտենք, թե շումերական Ան Աստծո որդի Էնկի/Հայա «նաղաշը-օձը», ինչպես ստացավ X եւ Y քրոմոսոմները, սակայն շումերական ավանդապա-տումների մեջ եղած տեղեկությունները մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ Լուլու-Ադապի արարման մեջ կարեւոր տեղ ունի նաեւ Էն-կի/Հայա Աստծո կինը՝ Նինկին (Damkin/Damgalnuna): Էնկի/Հայա Աստծո որոշմամբ Նինկին արարված մարդու մեջ դրեց «Ճակատագիր» եւ կնքեց նրան «Աստվածային Կերպարով»: Այս բառերը մենք նաեւ հանդիպում ենք Հին Կտակարանում՝ «Եւ արարեց Աստված մարդուն իր Պատկերով եւ իր նման»:
Էնլիլի կավից պատրաստված մարդու՝ Էնկի/Հայա-ի Աստվածային Էությունից արարված Ադապի պատմությունները հետագայում անցան Հին Կտակարան, միահյուսվեցին եւ հայտնի դարձան որպես առաջին մարդ Ադամի ստեղծման պատմություն: «ԷԱ», «ԱԴԱՊ» հապավումների վերլուծման սկզբունքով վերծանենք նաեւ «ԱԴԱՄ» հապավումը եւ կստանանք հետեւյալ պատասխանը՝ «Արարչի Դեմքով Արարված Մարդ»: Ինչպես տեսնում ենք, թե «ԷԱ», թե «ԱԴԱՊ» հապավումը եւ թե «ԱԴԱՄ» հապավումը համահունչ են իրենց իմաստներով եւ ներկայացնում են մեկ երեւույթ, մեկ լեզվամտածողության շրջա-նակներում:
Էնմենդուրաննա-Ադապի հեղինակությամբ գրվել է մի աշխատություն, որը կոչվում է «Ժամանակի համադրության վերաբերյալ ըստ աստվածային Ա-նուի եւ աստվածային Էնկիի»: Աստվածներից ստացած գիտելիքները եւ կոչումը Էնմեն-դուրաննա-Ադապը փոխանցեց իր որդուն որպես ժառանգութ-յուն ասելով՝ «Գիտնական մարդը, որը պահպանում է աստվածների գաղտնիքը, իր սիրելի որդուց երդում կվերցնի եւ Շամաշ եւ Ադդադ աստվածների առաջ եւ կհանձնի նրան աստվածների գաղտնիքը»: Ըստ Էա/Հայա Աստծո գենեզիսի՝ Ադապը իր գիտելիքները փոխանցեց Զիհուսուդրային, ով Հին Կտակարա-նից մեզ հայտնի է Նոյ անվամբ:
«Ատրահասիս» ավանդապատումում ամենայն մանրամասնորեն նկարագրված են ջրհեղեղին նախորդող զարգացումները: Ա Արարիչ Աստծո զայրացած Էնլիլ զավակը ցանկանում էր ազատվել անհնազանդ Անունականերից եւ Էնկի/Հայա Աստծո կողմից արարված մարդկանցից՝ ջրհեղեղի միջոցով: Երկու եղբայր-ների մեջ առաջացած հակամարտության ժամանակ Ա Արարիչ Աստվածը պաշտպանեց Էնկի/Հայա Աստծոն, Էնկի/Հայան փրկեց մարդկությանը կործանումից Ատրա-հասիս-Զիհուսուդրայի միջոցով:
Անունակաների եւ Էնկի/Հայա Աստծո կողմից ստեղծված Եդեմ-Էդեն «Արդարության տունը» կործանվեց Մեծ Ջրհեղեղից: Ջուրը ծածկեց ամեն ինչ, եւ Էնլիլը նույնպես հասկացավ իր կատարած մեծ սխալը, այն ամենը, ինչ ստեղծել էին Անունակաները, ոչնչացավ: Երբ ջուրը հետ քաշվեց, Էնկի/Հայա Աստծո հավատարիմ ժառանգ քուրմ Ատրահասիս-Զիհուսուդրան-Նոյը կարողացավ իր նավը կառանել Մերձավոր Արեւելքի Արարատյան աշխարհի ամենա-բարձր սարի՝ Մասիսի վրա: Ջրհեղեղի դեպքերից հետո Էնկի/Հայա Աստվածը եւ Անունակաները ընտրեցին նոր հոգեւոր կենտրոնի վայրը եւ անվա-նեցին Էրիդու(ք)-«տուն հեռվում կամ տուն տանից հեռու»: Դինգիր Աստվածների կամքով Անունակաները սկսեցին օգնել մարդկանց՝ վերականգնելու կորցրածը: Այդ հարաբերությունների արդյունքում, ըստ ավանդապատումների, ծնվեց շումերական կոչվող մշակույթը կամ վերականգնվեց Մեկ Էութ-յան գաղափարախոսությունը: Մեկ Էությումը նորից ներկայացրեց Էնկի/Հայա Աստվածը, իսկ Անունակաները հեռացան՝ իրենց տեղը զիջեցին «ընտրյալ մարդուն»: Ջրհեղեղից հետո Արարիչ Աստծո եւ փրկված մարդկանց միջեւ կապը պահպանվեց Էնկի/Հայա եւ Ատրահասիս-Զիհուսուդրա-Նոյի միջոցով:
Ամփոփելով այս գլուխը կարող ենք ասել՝
- Մեր ներկայացրած տեսակետը, կապված Էա/Հայա Աստծո գենեզիսի եւ էթնիկական պատկանելության հետ, առաջին հայացքից թվում է անսովոր, քիչ հավանա-կան, սակայն Միջագետքի ավանդապատումները եւ դիցաբանությունը հստակորեն մատնանշում են մեր տեսակետի ճշմարտացիությունը:
- Էա/Հայա Աստվածը ժառանգն է Արարիչ Աստծո, Դրախտի հիմնադիրն է եւ ժամանակակից ՄԱՐԴՈւ ստեղծողն է, նրա ամբողջ գործունեությունը կապված է Մեկ Էության գաղափարախոսության հետ, իսկ այդ գաղափարախոսության եւ իր լեզուն հայերեն լեզուն է:
- Բառը մտավոր գործունեության արդյունք է, հետեւաբար բառը ներկայացնում է իր կրողի էթնոսի, տվյալ դեպքում՝ հայկական էթնոսի անցած պատմա-կան ճանապարհը եւ լեզվամտածողության ձեւը ամրագրված Միջագետքի գրավոր աղբյուրներում, որը հատուկ է միայն հայոց լեզվին եւ նրա կրո-ղին՝ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում:
- Միջագետքի ավանդապտումներից բերված բառերի եւ դարձվածքների այն խումբը, որոնք ներկայացրինք այս քննախուզությունում, ունեն 5-6 հազ. տարվա գրավոր պատմություն եւ իրենց իմացական ամբողջական նկարագիրը պահպանել են այդ բառերի եւ դարձվածքների մայր՝ հայոց լեզվի մեջ:

Արամ Մկրտչյան
Գերմանիա

«Լուսանցք» թիվ 39-42 (170-173), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։