Սպիտակ տունը դեռ դիմադրում է… Պաշտպանենք հայկական շահերը…

Սպիտակ տունը դիմադրում է

Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը չընդգրկվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկման օրակարգում, սակայն առաջիկա օրերին այն կարող էր ընդգրկվել: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ն. Փելոսին քայլեր էր ձեռնարկում մինչ Կոնգրեսի աշխատանքների ավարտը քննարկման դնելու հայանպաստ թիվ 252 բանաձեւը: Օրակարգում կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պետք է անպայման քննարկվեին, որի պատճառով Կոնգրեսի աշխատանքները եւս մի քանի օրով երկարաձգվեցին:

«Մենք տեղյակ ենք տեսականորեն հնարավոր 252 բանաձեւի մասին, եւ մենք վճռականորեն դեմ ենք այդ բանաձեւին: Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի ու Թուրքիայի համար ընդհանուր անցյալին անդրադառնալու լավագույն ճանապարհը իրենց հարաբերությունները բարելավելուն ուղղված ջանքերն են»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Ֆ. Քրոուլին՝ եւս մեկ անգամ հավաստելով, որ հայ-թուրքական կոչված հարաբերութ-յունը միջազգային ծուղակ է…
Վերջին շաբաթներում  շատ էր խոսվում այն մասին, որ մինչեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացիկ նստաշրջանի եւ ներկայիս կազմի ժամկետի ավարտը հնարավոր է օրակարգ մտնի ու քվեարկվի 1915-1923թթ. Հայերի ցեղասպանության ճանաչման մասին 252 բանաձեւը:
Այս առումով ծավալուն աշխատանք էին կազմակերպել ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները: Նշենք, որ ավանդույթի համաձայն, հեռախոսազ-րույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուի միջեւ:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը ցեղասպանության բանաձեւին խոչընդոտելու արդարացումների ցանկից արդեն հանել է հայ-թուրքական արձանագրություններին արվող հղումները:
Այնուամենայնիվ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի նախագիծը չընդգրկվեց Պալատի օրակարգ:
Նկատենք, որ Թուրքիայի իշխանությունները վարչապետ Էրդողանի ու ԱԳ նախարար Դավութօղլուի մակարդակով այս ընթացքում բազմիցս սպառ-նացել են ԱՄՆ վարչակազմին՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատացմամբ: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը պարբերաբար եւ անձամբ է զանգահարել կոնգրեսականներին՝ հիշեցնելով ԱՆկարա-Վաշինգտոն համագործակցության մասին… Ավելին, վարչապետ Էրդողանը առանձին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով թիվ 252 բանաձեւը չներառել Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ:
Եվ այսպես, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձեւի նախագիծն այդպես էլ չընդգրկվեց 111-րդ  Կոնգրեսի Ներկայա-ցուցիչների պալատի օրակարգ՝ մեծ հիասթափություն առաջացնելով ամերիկահայերի (եւ հայության) շրջանում: Ամերիկայի Հայ դատի հանձ-նախմբի (ANCA) գործադիր տնօրենը facebook-ի իր էջում կանխատեսում էր հայտնել, թե տիկին Փելոսին ունի հեղինակություն եւ կարող է հարցը դնել քննարկման ու քվեարկության:
Իսկ «Հայ դատ»-ականներն իրենց հերթին վերջին 2 օրերի ընթացքում զանգահարում էին կոնգրեսականներին ու մասնավորապես Պալատի խոսնա-կի գրասենյակ խնդրելով նրան՝ «պահպանել խոստումը եւ թույլ տալ Կոնգրեսին քվեարկել թիվ 252 բանաձեւի օգտին՝ հարգանք մատուցելով ցե-ղասպանության զոհերի հիշատակին»:
Բայց Փելոսին ձախողվեց՝ «թույլ չտալով կոնգրեսականներին Ցեղասպանության բանաձեւի նախագծի քվեարկություն իրականացնել: Նա նախընտ-րեց ավարտել այս Կոնգրեսի նիստը առանց այս նախագծի քվեարկության»,- իրենց տարակուսանքն են հայտնել ամերիկահայերը:
Այնպես որ, ԱՄՆ-ն այսօր էլ տեղի տվեց, եւ դեռ հայտնի չէ՝ ե՞րբ այդ երկրի շահերը կհամընկնեն հայկական շահերի հետ…
Իսկ մինչ այդ Վաշինգտոնը տեղի կտա Անկարայի սպառնալիքներին:

Արտակ Հայոցյան

Մեր շահը միշտ ստորադա՞ս

ՀՀ իշխանությունները, որոշ քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ հաճախ են հնչեցնում այն միտքը, թե Թուրքիայի կող-մից եվրոպական արժեքների դավանման հռչակումը շահավետ է ՀՀ համար, քանի որ կարող է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերութ-յունների կարգավորմանը: Սակայն, թուրքական պատմությունը ցույց է տալիս, որ այս երկիրը ամեն պահի կարող է խախտել միջազգային կա-ռույցներում իր ստանձնած պարտավորությունները եւ առաջնորդվել համաթրքական շահերով: Ինչը չես ասի հայկական կողմի համար… Միայն Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումն ու ՀՀ-ի հետ սահմանի փակումը (ԼՂՀ հարցին խառնվելը) դրա վառ ապացույցն են: Ըստ վերլուծաբան-ների, Հայաստանը Թուրքիայի համար կար եւ մնում է հատուկ շահի գոտի, Թուրքիան երբեք Հայաստանին չի դիտել «որպես այլ երկրների շարքին պատկանող միջազգային իրավունքի սուբյեկտ»:

Վահագն Նանյան

Հայկական Աշխարհը պետք է իրապես կայացնել

Հայրենիք-Սփյուռք միասնությունը իրական ու գործուն միակ անշահախնդիր հզոր կապն է, եւ փոխադարձ աջակցությունն ու համատեղ ծրագ-րերը միշտ են անհրաժեշտ ու արդիական:
Խառնամուսնությունները մտահոգում են, քանի որ թիվն ավելացել է. հայտնել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նշելով, որ դա եղել է այս տարվա գլխավոր մտագոհություններից մեկը: Նախարարությունում ուսումնասիրել են դրանց հետեւանքով ծնված երեխաների ո-րակական հատկանիշները ու գիրք հրատարակել:
Նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրի շրջանակում 20-25%-ը հենց խառը ամուսնություններից ծնված երեխաներին են բերելու Հայաստան: Մտահոգող մյուս 2 հարցերը արեւմտահայերենի պահպանումն է ու տեղեկատվական անվտանգությունը: Այդ ուղղությամբ եւս քայլեր արվել են, որոնք որակական առումով տարբերվում են մինչ այդ կազմակերպված ու ձեռնարկված միջոցառումներից:
Նախարարության գործունեության ընթացքում արդեն իսկ նկատելի է եղել Սփյուռքի վերաբերմունքի փոփոխությունը Հայրենիքի, իրա-կանացվող ծրագրերի նկատմամբ: Սա ասվել է ասուլիսի ժամանակ, ինչն ուղիղ հեռարձակվել է տարբեր երկրներում գործող ռադիոընկերություն-ներով ու առցանցով: 1 տարվա ընթացքում նախարարություն է այցելել 1601 քաղաքացի, որից նախարարն ընդունել է 756-ին: Նրանցից ՀՀ քա-ղաքացիներ են եղել 687-ը, 923-ը եղել են սփյուռքահայեր:
Հաջորդ տարի կիրականացվեն նոր ծրագրեր: Մշակվել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մանրակերտերի պատ-րաստում եւ տեղադրում» ծրագրի նախագիծը, ըստ որի արտերկրում գտնվող որոշ հուշարձանների մանրակերտեր տեղադրվելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում: Մշակված է նաեւ «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի ծրագ-րի նախագիծը: Նախարարությունն առավել կարեւորում է Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարանի ստեղծումը, Հայ բարերարների ճեմուղու համալրման ու բարեկարգման աշխատանքները:

Նարե Մշեցյան

Հիմա էլ թուրքախաղ՝ վրացահայերի հետ

Վրաստանին սահմանակից Թուրքիայի Արդահան նահանգի նահանգապետ Մուստաֆա Թեքմենը վերջերս կողմ է արտահայտվել «Աքթաշի» սահմանադռան բաց-մանը՝ ընդգծելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան հարաբերություններ զարգացնել հայերի հետ:
«Արդահանն այսօր Վրաստանի հետ հարաբերություններում օրինակ հանդիսացող նահանգ է. տնտեսական գործակցությունից մինչեւ ուսանողնե-րի փոխանակում: Մենք դարձանք Կովկասի առջեւ Թուրքիայի բացվող դուռը»,- ասել է նահանգապետը:
Կարեւորելով սահմանի բացումը հատկապես Արդահանի զարգացման տեսանկյունից, թուրքը նաեւ նշել է. «Մասնավորապես կսերտանա մեր երկխո-սությունը Վրաստանում բնակվող հայերի հետ, քանի որ այնտեղ մեծ թվով հայազգի Վրաստանի քաղաքացիներ կան: Դա կարեւոր դերակատարում կարող է ունենալ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններում»:
Հնում Արդահանը Մեծ Հայքի Գուգարք աշխարհի նույնանուն գավառի կենտրոնն է եղել: Գտնվում է Կուր գետի վերին հոսանքի շրջանում:
Արդահանը արեւմտահայերեն տառադարձությամբ գրվել է Արտահան ձեւով եւ կոչվել է նաեւ Քաջաց քաղաք, Քաջաց բերդ:
 
Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 45 (176), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։