Ում համար Ամանոր է, ում համար՝ Նժդեհի ծնունդը…

Շնորհավորում ենք բոլոր այն հայերին.

- Ովքեր հունվարի 1-ին եւ 13-ին (քրիստոնեական հին տոմարով) նշում են քրիստոնեական Նոր տարին… 2011թվականը:
Մաղթում ենք անձնական, ընտանեկան եւ ազգային հաջողություններ, բարիք, սեր ու երջանկություն…
- Ովքեր հունվարի 1-ին նշում են Գարեգին Նժդեհի ծնունդը, իսկ հունվարի 14-ին Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրը…
Առնվազն Հայոց 4502-4503թթ.-ն: Իսկ Հայ արիների համար տարեփոխումը Մարտի 21-ին է՝ Հայոց զորության ու ռազմի Աստված Վա-հագնի վերածննդի օրը, որը հաշվվում է տասնյակ հազարամյակներով…

Հայ արիները հավաստում են, որ եթե մեզանում նշվում են նաեւ այսպես կոչված «Սուրբ ծննդյան տոներ»-ը, ապա դա իրենց համար ոչ թե Եհովա Աստծո Որդի Հիսուսի ծննդյանն է վերաբերում, այլ՝ Հայ Աստծո՝ Հայր Արայի որդի Նժդեհին…
Նույնպես մաղթում ենք անձնական, ընտանեկան եւ ազգային հաջողություններ, բարիք, սեր ու երջանկություն… Եվ ամենակարեւո-րը՝ Հայոց հավատի՝ Հայ Աստվածների վերադարձ եւ Արիական Հայաստանի վերականգնում:

Հայաստանի գլխավոր տոնածառը

Ամանորի տոնական միջոցառումների մեկնարկը Երեւանում կտրվի մայր տոնածառի լույսերը վառելով: Տոնական լուսավորություն կլինի ամբողջ քաղաքում, ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնում, այլեւ մյուս վարչական շրջաններում: 31 մետր բարձրությամբ ՀՀ գլխավոր տոնածառն այս տա-րի զարդարվել է 72 աստղիկներով եւ 4.000 տարբեր գույների խաղալիքներով: Տոնածառի վրա կվառվեն 32.000 լուսադիոդային լամպեր: Գլխավոր տո-նածառը հավաքվել է եղեւնու 6.000 բնական ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատման արդյունքում:
ՀՀ բոլոր վարչական շրջաններում նույնպես տեղադրվել են տոնածառեր: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը Հանրապետության հրապարա-կում նախատեսում է անցկացնել շքեղ տոնական համերգային ծրագրեր: Դեկտեմբերի 31-ին ժ. 13.00-ից հրապարակում կմեկնարկի տոնական համերգը՝ մանկական համույթների եւ պարային խմբերի, հեքիաթային տարբեր հերոսների մասնակցությամբ, կկազմակերպվեն նաեւ մանկական խաղեր: Երեկո-յան ժ. 23.00-ից կսկսվի տոնական համերգը՝ էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, ինչը ժ. 24.00-ին կուղեկցվի շքեղ հրավա-ռությամբ: Համերգը կշարունակվի մինչեւ ուշ գիշեր՝ ժ. 04.00-ը:
Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ՝ հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Երեկո-յան ժամերին կանցկացվեն տոնական համերգներ:
Ազատության հրապարակում արդեն մեկնարկած համերգային ծրագրերը կշարունակվեն մինչեւ հունվարի 6-ը: Սահադաշտի վերածված Կարապի լճում դեկտեմ-բերի 30-ից մինչեւ 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի տոնական ցերեկային ծրագրեր՝ Ձմեռ պապի եւ Ձյունանուշի մասնակցութ-յամբ: Օրական 30 րոպե տեւողությամբ կանցկացվի նաեւ հոկեյի մրցաշար: Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումների ընթացքում իրենց մասնակցությունը կունենան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կաշխատեն անվճար:

Աշխարհի ամենաթանկ տոնածառը

Ոսկյա փուչիկներ, մարգարիտ, զմրուխտ ու ադամանդ՝ այս տոնածառին: Աշխարհի ամենաթանկ տոնածառը, 11 մլն. դոլար արժողությամբ, կանգնեցվել է Ա-բու Դաբիի թանկարժեք հյուրանոցներից մեկում՝ «Emirates Palace»-ում: 13 մետրանոց արհեստական տոնածառը կանգնեցվել է հյուրանոցի սրա-հում ու զարդարված է ոսկյա ու արծաթե փուչիկներով, այլ զարդարանքներով ու սպիտակ լամպերով:
Աբու Դաբիի այս տոնածառի ճյուղերը զարդարված են թանկարժեք ժամացույցներով, ականջօղերով, թեւկապներով, վզնոցներով ու այլ զարդեղեննե-րով, որոնց պատճառով էլ հենց տոնածառը աշխարհի ամենաթանկարժեքն է համարվել:
Տոնածառի զարդարանքի պատասխանատուն ասել է, որ զարդարանքի վրա օգտագործվել է 181 թանկարժեք քար, այդ թվում՝‘ ադամանդ, մարգարիտ ու զմրուխտ: Այս տոնական ծառի արժեքը կազմում է 10 հազ. դոլար, իսկ թանկարժեք իրերի գինը կազմում է 11 մլն. դոլար:
Հյուրանոցի տերերը մտադիր են Գինեսի գրքի մեջ ընդգրկվելու հայտ ներկայացնել:
Տոնածառի պահպանությունն ապահովում են հյուրանոցի անվտանգության աշխատակիցները, ինչպես նաեւ տեսախցիկները: Արաբական միացյալ էմի-րությունների բնակչության գերակշռող մեծամասնությունը մուսուլմաններ են, բայց հյուրանոցի սեփականատերը ասել է, որ չի վախե-նում քրիստոնեական այդպիսի զարդարանքով, ինչպիսին տոնածառն է. «Սա շատ ազատ երկիր է»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 45 (176), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։