Արցախը 3-րդ համաշխարհային պատերազմի պատճառ կդառնա՞ – Արցախյան թեմաներ

2010-ի թյուրքական մառազմները –

Արցախը 3-րդ համաշխարհայինի պատճա՞ռ կդառնա
Ոչ մի ծրագրված սարսափ մեզ Ադրբեջանի կազմ չի մտցնի

Վրաստանի տխրահռչակ նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին ԼՂՀ հակամարտության հանգուցալուծումը տեսնում է միացյալ Կովկասի ստեղծման մեջ: Այս մասին նա ասել է ադրբեջանական մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ԼՂ-ի հակամարտության հետ կապված հարցին: Ահա՜ թե ինչ «լայնածավալ» դիտարկումներ է կատարել հարեւան երկրի նախագահը արցախյան խնդրի առնչությամբ, ինչի մասին նա խո-սել է նաեւ վերջերս՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ:

Սա դեռ լավ է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԼՂՀ հարցի եւ Կովկասի անվտանգության հանգուցալուծումը տեսնում է «Կովկասը միասնական Ադրբեջանի մեջ» երազանքում…
Միասնական Վրաստան-Ադրբեջան (երեւի՝ ՎրԱդ) պետության ստեղծման ջատագով Սահակաշվիլին հիմա էլ միասնական Կովկասի ստեղծումն է երազում… Երեւի չեչեն վահաբականների միացյալ մահմեդական Կովկասի (ծովից ծով (Սեւ-Կասպից) Կովկասի) գաղափարը շա՜տ է ոգեւորել նրան…
Իսկ գուցե այժմ էլ նախկին, բայց մեզ հայտնի ուժերը փորձում են ծովից ծով Կովկասի գաղափարաը (Աբխազիա, Ադըղեա, Կարաչաեւո-Չերքեզիա, Կաբարդինո-Բալկարիա, Օսիա (Հյուսիսային եւ հարավային), Ինգուշիա, Չեչնիա եւ Դաղստան) նորովի՞ արծարծել՝ Հարավային Կովկաս կոչվածի տես-քով (Վրաստան-Հայաստան-Ադրբեջան, նաեւ՝ Արցախ, Աբխազիա ու Հարավային Օսիա)… հետո Հարավային եւ Հյուսիսային հատվածները միացնելու հեռանկարով: Կովկասը, վստահաբար չի կարող զատված մնալ «Նոր (կամ Մեծ) Մերձավոր Արեւելք» ծրագրից, եւ Հայաստանն էլ պետք է իր հեռանկարները բարձրաձայնի եւ կյանքի կոչի:
Իսկ մինչ այդ, Սահակաշվիլին ասում է. «Միացյալ Կովկասի գաղափարը հիմնված է ժողովուրդների փոխադարձ վստահության վրա եւ կարծում եմ, որ մեր երկրներից ոչ մեկը չունի առանձին ուղի: Կամ պետք է առաջացած հարցերը լուծենք միասնաբար, կամ առանձին-առանձին կունենանք խնդիրներ: Այդ մասին մենք համոզվել ենք մեր երկկողմ հարաբերությունների օրինակով, երբ օգնում ենք մեկմեկու: Երբ միասին ենք լինում, դժվար է մեզ բաժանել, ոչնչացնել առանձին-առանձին: Մյուս կողմից երբ սկսում ենք իրար դեմ դուրս գալ, այլ խաղացող-ների համար հեշտությամբ վերածվում ենք զոհի: Աստված չանի, որպեսզի մենք մեր հակասություններով կայսրական ուժերին հնարավո-րություն ընձեռենք մանիպուլյացիայի ենթարկել մեզ: Դա ոչ մեկի շահերից չի բխում: Պետք է նստենք ու քաջություն ունենք ո-րոշելու բոլոր խնդիրները մեզանով, ոչ թե նայենք այլոց»:
Մենք բազմիցս անդրադարձել ենք Ջավախքի, Նախիջեւանի, Արցախի եւ բռնազավթված այլ հայկական տարածքների խնդրին եւ այն փաստին, որ Վրաս-տանն ու Ադրբեջանը հայկական եւ այլոց հողերի վրա են գոյատեւում, ուստի հարց է ծագում վերստին. այդ ու՞մ հաշվին են հիմա էլ միաս-նական Կովկաս «կերտում»… առ այսօր վրացի եւ ադրբեջանցի «ավանդական» ազգեր չդարձած (անբնական ամեն բան անապագա է) մեր հարեւանները: Մեգրել, սվան կամ աջար «վրացին» եւ կովկասյան թաթար, թյուրք կամ լեռնային հրեա «ադրբեջանցին» ի՞նչ միասնականության մասին են խոսում, ո՞վ են իրենք առհասարակ, վաղուց ներխուժել են Հայկական լեռնաշխարհ, կրկնենք՝ Հա՛յ-կա՛-կա՛ն, ու այն ինքնակամ լքելու հեռահար նպատակ անգամ չունեն… ու դեռ ինչ-որ միասնական բաներից են բարբաջում:
Բայց բնական գործընթացները, տիեզերական «ի շրջանս յուր» ազդեցությունները շուտով կպարտադրեն հայությանը (Հայ Գենը պարտավորված կզգա) տեր կանգնելու Արարչատուր Հայկական լեռնաշխարհին (Աստվածների բնակատեղի)…
Իսկ մինչ այդ, հայկական հարցը արցախյան «փաթեթում» իր հեռանկարն է կերտում: 2010թ. Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարա-րությունները չդադարեցին եւ շարունակվում են ցայսօր: Այս հարցի շուրջ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանն անցյալ տարեվեր-ջին ասել է, որ Իլհամ Ալիեւին եւս մեկ անգամ հիշեցվում է Աբուլֆազ Էլչիբեյի ճակատագիրը… «Ամբողջ տարվա ընթացքում, ելույթ-ներ ունենալով տարբեր ամբիոններից, Ադրբեջանի նախագահն անընդհատ անհեթեթ հայտարարություններ էր հնչեցնում: Մեկ նշում էր, թե Արցախն Ադրբեջանի պատմական տարածքն է, մեկ էլ ասում՝ Սյունիքն է ադրբեջանական, բանը հասավ նրան, որ արդեն Երեւանն են իրենցը համարում: Այդպիսի հայտարարություններն ուղղակի անթույլատրելի են եւ դատապարտելի: Այնպես չէ, որ նման հայտարարությունների պատասխան պետք է տրվի միայն ՀՀ նախագահի ելույթներում: Բոլոր քաղաքական, հասարական գործիչներն ու ուժերը՝ Արցախում, Հայաստանում, չպետք է անպատասխան թողեն նման հայտարարությունները,- ասել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահը եւ հավելել,- Ադրբեջանի նախագահը չպետք է մոռանա իրենց նախկին նախագահ Էլչիբեյին, ով ասում էր, թե պետք է Սեւանում լողանա՝ «Ադրբեջանի պատմական շրջանում»: Ալիեւը կարծես նույն ոճով է ա-ռաջնորդվում: Միաժամանակ նա պետք է հիշի, թե ինչ եղավ Էլչիբեյի հետ, ինչ եղավ այն մարդկանց հետ, ովքեր նման բան էին երազում: Էլ չեմ ուզում եզրակացություն անել, թե ինչ ճակատագիր է սպասվում Իլհամ Ալիեւին»: Սա ասել է ԼՂՀ օրենսդիր մարմնի անդամը, ու սա նաեւ ամբողջ արցախահայության տեսակետն է:
Իսկ Ալիեւի ելույթները վաղուց զարմանալի ու ծիծաղելի են դարձել հենց ադրբեջանական հասարակության համար: Ամոթ է, որ այդ երկրի նախագահն իջնում է այդ մակարդակի եւ համաշխարհային պատմության անձնական տեսակետն է որպես իրողություն բարձրաձայնում՝ չտիրապա-տելով նույնիսկ տարրական պատմական գիտելիքների: Նա այնքան անիմաստ «պատմական ակնարկներ» է անում, որ արդեն «համբերատար միջազգային հանրությունն» է  զարմանում ու զայրանում:
2010թ. ԼՂՀ-ում արձանագրված կարեւորագույն իրադարձություններից է ԼՂՀ ԱԺ 5-րդ գումարման ընտրությունների անցկացումը: Ընտ-րությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնել 100-ից ավելի միջազգային դիտորդներ, որոնք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո արձանագրել էին, որ ընտրություններն անցել են միջազգային բոլոր չափանիշներին եւ ԼՂՀ ընտ-րական օրենսգրքին համապատասխան: Իսկ ահա ադրբեջանական ընտրությունները ոչ ժողովրդավարական եւ անազատ համարվեցին միջազգային դիտորդ-ների կողմից (բացառությամբ՝ թյուրքական երկրների):
Եվ եթե միջազգային հանրություն կոչվածը Արցախը դեմոկրատական երկիր է համարում, իսկ Ադրբեջանը՝ ոչ դեմոկրատական, ապա պարզ չէ՞, որ ԼՂՀ-ն չի կարող նորից եւ ոչ կամովին հայտնվել բռնապետական Ադրբեջանի կազմում… Արցախցի պատգամավորները հենց այդ առումով էլ պար-բերաբար հանդիպումներ են ունենում բազմաթիվ արտասահմանցի պատգամավորների հետ, որի ժամանակ հստակորեն ներկայացվում են արցախյան կողմի մոտեցումները:
Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան եւ անմիջական բանակցությունների կողմ դառնա.- ասում են ԼՂՀ պատգամավորները: ԼՂ-ի հիմնախնդիրը հնարավոր կլինի լուծել միայն այս դեպքում, պետք է բանակցեն Արցախն ու Ադրբեջանը: Այլապես ցանկացած հիմնարար փաս-տաթղթի ստորագրումն առանց արցախյան իշխանությունների՝ անիրագործելի է:
Բայց խաղաղության պահպանումը եւ բանակցությունների ընթացքը արդեն իսկ հարցականի տակ են, քանի որ Բաքուն չի դադարեցնում ռազմա-տենչ հոխորտանքները: Իսկ Հայաստան-Ադրբեջան սպառազինությունների մրցավազքն ընթանում է ամբողջ թափով: Օրինակ՝ հայ-ռուսական ռազմական պայմանագրի երկարաձգումից հետո Գյումրիում բացվեց 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում հակաօդային պաշտպանության հայ-ռուսական համատեղ հրամանատարական կետ: Նոր կետը հնարավորություն է տալիս մի քանի վայրկյանում տեղորոշել օդային սպառնալիքը: Իսկ Ադրբեջանի խորհրդարանում գրեթե միաձայն վավերացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության եւ համագործակցութ-յան համաձայնագիրը, որը 2 երկրների նախագահները ստորագրել էին օգոստոսի 16-ին Բաքվում: Այո, գրեթե միաժամանակ ՀՀ-ն ու ՌԴ-ն երկա-րաձգում են ռազմակայանի տեղակայման ժամկետը եւ ընթանում է սպառազինությունների լուրջ մրցավազք, որտեղ հակամարտող կողմերի դաշնակից են դարձել տարածաշրջանային տերությունները: Իրավիճակը կարծես համեմատելի է սառը պատերազմի հետ, երբ միջուկային մրցա-վազքը հասել էր մի կետի, որ միջուկային զենքի կիրառումն ինքնին անիմաստ էր եւ սպառնալիք էր բոլորի համար:
Հանգուցալուծումը կանխատեսել դժվար է, քանի որ Թուրքիան ու Ռուսաստանը բավական լուրջ մասնակցություն ու մտադրություն ունեն տարա-ծաշրջանում, չհաշված Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը: Չնայած հենց սա էլ կարող է զսպող գործոն լինել նոր պատերազմ սկսելու հարցում: Բայց հեռանկարում հնարավոր է խաղաղություն պահպանել, եթե Ադրբեջանը դրվի որոշակի շրջանակի մեջ եւ Բաքվին ցույց տրվի այն պատասխանատվությունը, որը կկրի չմտածված գործողությունների համար… Եվ ոչ միայն Ադրբեջանը, այլեւ՝ Թուրքիան:
Թուրքական զլմ-ներն անդրադարձել են մասնավոր անվտանգության սեկտորի վերջին շրջանի զարգացմանը երկրում: Անհրաժեշտ կադրերի պատրաստ-ման համար գործում է 712 ուսումնական կենտրոն: Պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Թուրքիայում ոստիկանական ուժերին օժանդակության կարգով տարբեր հիմնարկ-հաստատությունների անվտանգության պահպանությամբ զբաղվում է 168.975 մասնագետ: Ընդգծվում է, որ այդ ցուցանի-շով Թուրքիան գերազանցում է 134 երկրների զինված ուժերի թվին: Ներկայացնելով մի շարք երկրների զինված ուժերի թիվը, նշել է նաեւ հայկական բանակը (60.000): Թուրքիայում ներկայումս ծառայության մեջ է 232.000 ոստիկան: Հատկանշական է, որ թուրքական պարբերականը չի հիշատակել ադրբեջանական բանակի մասին, որը փաստորեն նույնպես իր թվակազմով զիջում է Թուրքիայի մասնավոր անվտագության ուժերի թվին:
Հիշեցնենք, որ մեր բանակը փորձագիտական հետազոտությունների արդյունքում համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը եւ ոչ վաղ անցյալում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայոց բանակի մա-սին կարծիք է հայտնել, որ այն ամենամարտունակն է հետխորհրդային տարածքի պետությունների բանակների շարքում: Այս մասին վկայել են նաեւ թուրքական զլմ-ները՝ հայկական զինուժը համարելով տարածաշրջանի ամենապատրաստված, արագ ու նպատակային գործող բանակը:
Թուրքական զլմ-ները վերջերս հարապարկումներ են արել, թե չնայած Հայաստանը Կովկասի ամենամարտունակ բանակն ունի, սակայն դրանով չի բավա-րարվում եւ ավելի շատ հզորանալու քայլեր է ձեռնարկում: «Չնայած Հայաստանը քիչ բնակչություն ունի, բայց այն համարվում է Կովկասի ամենապրոֆեսիոնալ, ամենագրագետ եւ ամենաճկուն զինված ուժերն ունեցող երկիրը»,- գրել է «Զաման»-ը:
Անկարան փորձում էր հայ-թուրքական կոչված արձանագրությունների միջոցով ապահովեր իր ներգրավվածությունը կովկասյան հակամարտութ-յուններում, սակայն Հայաստանում գրեթե բոլորն են համոզված, որ հայ-թուրքական գործընթացն ավարտված է:
Արձանագրությունները, որոնք Թուրքիայի պահվածքի պատճառով արդեն արժեզրկվել են, չեն կարող հիմք լինել հետագա որեւէ գործընթացի: Եթե մոտ ապագայում որեւէ նոր գործընթաց սկսվի, ապա նոր փաստաթուղթ պետք է դրվի սեղանին.- այսպես կարծում են նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների ջատագով իշխանամետ շատ հայ գործիչներ: Եթե գործընթացում կողմերից մեկը, տվյալ դեպքում Թուրքիան, շարունա-կում է նախապայմաններ առաջադրել, ուրեմն ի սկզբանե համաձայն չէր այդ արձանագրություններում արձանագրված դրույթների հետ եւ ճիշտ էր, որ հայկական կողմը գոնե գրագետ գործեց առկախելով արձանագրությունները: Այդ քայլով ի ցույց դրվեց, թե ով է մեղավոր գործընթա-ցի առժամանակ տապալման համար: Իսկ հիմա ժամանակն է նաեւ հետ կանչել այդ արձանագրությունները…
Հաճախ հնչող հայ-թուրքական հարաբերություններում ընթացող լուռ դիվանագիտության գործընթացը շարունակելու նախադրյալներ նույնպես չկան, հատկապես որ Թուրքիայում լինելու են խորհրդարանական ընտրություններ: Գուցե միայն այդ ընտրություններից հետո ինչ-որ շարժ լինի, բայց դա էլ խաղի մակարդակից չի անցնի:
Անկարան նաեւ չի քաջալերում Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, քանզի նոր պատերազմը Թուրքիային կկանգնեցնի իր ներկայիս տա-րածքները կորցնելու խնդրականի առջեւ… Պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք միայնակ չի թողնի. այսպես են արտահայտվում ռուսաստանյան որոշ վերլուծաբաններ: Անգամ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին ասել է, որ «Չնայած Ադրբեջանի պատրաստվածության մակարդակը ի տարբերություն նախկին տարիների ավելացել է, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ ՀՀ -զինված ուժերի կարողությունը թուլացել է, եւ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք միայնակ չի թողնի»:
Երեւանում եւ Ստեփանակերտում վստահ են, որ «Ալիեւն ավելի շուտ իր ծոծորակը կտեսնի, քան Արցախն Ադրբեջանի կազմում»: Արցախում անցկացված վերջին զորավարժությունները ցույց տվեցին, առաջին հերթին հենց Ադրբեջանին, իսկ հետո նաեւ ամբողջ աշխարհին, որ հայկական բանակը ուժեղ է, հզոր է ու զինված է ժամանակակից կերպով, ինչը նշանակում է, որ պատրաստ է պաշտպանելու հայրենիքը ցանկացած ոտնձգությունից ու զավթողական պատերազմից: Ի դեպ, խոսելով պատերազմի հավանականությունից, հայկական կողմը արդեն հրապարակավ շեշտում է նավթի ու խո-ղովակաշարերի մասին, հասկացնելով, որ Աղդամից չնչին հեռավորության վրա գտնվող խողովակաշարերի տեղը հայ զինվորը շատ լավ գիտի… Իսկ Մինգեչաուրի ջրամբարի պայթեցման հեռանկարը նույնպես սարսափազդու է Բաքվի համար:
Նկատի ունենանք՝ թուրք-ադրբեջանական հարաբերություններում պարբերաբար «ժայթքումներ» են լինում, ինչը չի կարող չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա: Թուրքիայի խորհրդարանի հերթական լիագումար նիստում «Խաղաղություն եւ ժողովրդավարութ-յուն» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ուֆուք Ուրասն անդրադարձել է թուրքական կառավարության ուղենշած արտաքին քաղաքական կուր-սին եւ իշխանությունների խոսքի ու գործի տարբերությունն է մատնանշել: Օրինակ՝ նա ասել է, որ կառավարությունը դավանում է «Հարե-ւանների հետ զրո խնդիր» փիլիսոփայությունը, բայց գործնականում հետամուտ չի լինում դրան: Ընդգծել է հայ-թուրքական կարգավորման գործընթացն ու ադրբեջանական ապակառուցողական ներգործությունը: «Մարզադաշտերում կատարվեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբե-րությունների կարգավորման սկզբնական քայլերը, սակայն դրանք մեկ այլ երկրի աքցանների մեջ ընկան»:
Իր հերթին Ադրբեջանի իշխող կուսակցությունը Թուրքիային վարկաբեկող սկանդալային հրապարակումներ է պատրաստում: 1994-2000թթ. Բաքվում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Թուրգութ Էրի՝ «Ազատությունից բռնակալություն. կարծես Ստալինն ու Բերիան հա-րություն էին առել» գիրքը, որտեղ մանրամասնորեն բացահայտվում է Հեյդար Ալիեւի իշխանության գալու մութ անցքերը եւ նրա ղեկա-վարման տարիներին Ադրբեջանում տեղի ունեցած հակաժողովրդավարական գործընթացները, Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից պատասխանի կարժանանա: Կխոսվի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի եւ Լենինի միջեւ գրագրությունների, Աթա-թուրքի կյանքի ընկերուհու՝ Լաթիֆեի արած ցնցող հայտարարությունների եւ Նաջիբ Ֆազիլ Քըսաքյուրեի հեղինակած «Ազատագրական պա-տերազմը ոչ թե Աթաթուրքը, այլ Վաիդուդդինն է սկսել» պնդումների մասին: Սա ադրբեջանական իշխանության կարծիքով, կդառնա Թուրքիային վարկաբեկող սկանդալային հրապարակումների շարք: Բաքուն գիրք է հրատարակելու Աթաթուրքի դեմ: Այդտեղ Աթաթուրքի եւ Լենինի միջեւ լուրջ գրագրությունների մասին տեղեկությունների կողքին տեղ են գտել հատվածներ Լաթիֆեի՝ 1970-ականներին Թուրքիայում հրապա-րակված Աթաթուրքին վարկաբեկող փաստերից եւ տեղեկություններից, որոնք հետագայում արգելվել են, ինչպես նաեւ Նաջիբ Ֆազիլ Քըսաք-յուրենի՝ 80-ականներին հեղինակած եւ հետագայում արգելված՝ «Վահիդուդդինը հայրենիքի դավաճան չէ, հայրենիքի բարեկամն է» գրքից, որ-տեղ ասվում է, որ ազատագրական պատերազմը Թուրքիայում սկսել է ոչ թե Աթաթուրքը, այլ Օսմանյան կայսրության վերջին սուլթան Վահի-դուդդինը:
Հայտնվում է, որ Լենինի հետ գրագրություններում Աթաթուրքը 5 մլն. ոսկու դիմաց համաձայնվել է Ադրբեջանի բոլշեւիկացմանը:
(Այստեղ է, որ թերեւս բացահայտվելու են սիոնա-մասոնական տարածաշրջանային ծրագրերը, «Հայաստանն առանց հայերի» եւ Հայոց ցեղասպա-նության հարցերը, իսկ որ Լենինն ու Աթաթուրքը մասոններ են եղել, վաղուց հայտնի է – Ա.Ա.):
Լաթիֆեի հրապարակումները վերաբերել են Աթաթուրքի անձնական կյանքի որոշ դրվագներին, որը թուրքական կողմը էթիկայի նորմերից դուրս է համարել: Ենթադրվում է, որ գիրքը կհրապարակի հունվարի 29-ին՝ Աթաթուրքի եւ Լաթիֆեի ամուսնության օրը: Հանուն ավագ եղ-բայր թուրքերի դեռ ընդվզողներ չկան, քանի որ Ադրբեջանում Ալիեւին քննադատելը հավասարազոր է ահաբեկչական գործողություն կազմակեր-պելուն:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն, երեւի փորձելով հարթել ներքին հակամարտությունը, հայ-թուրքական կարգավորումը դարձյալ կապել է արցախյան հիմնախնդրի հետ. «Մենք խաղաղության կողմնակից ենք: Կամենում ենք հարաբերությունների կարգավորում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Սակայն դա միակողմանի ցանկությամբ չի լինում: Հարկ է, որ Հայաստանն էլ այդ հարցում քայլեր կատա-րի: Անհրաժեշտ է Կովկասում խաղաղություն հաստատել, իսկ դրա համար հարկավոր է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալա-ցում»: Անկարան դրսեւորել եւ դրսեւորում է ապակառուցողական վարքագիծ եւ արձանագրությունների ստորագրումից եւ ապա առկախումից հետո շարունակում էր այդ հարցը նախապայմանի տեսքով շաղկապել ԼՂ-ի հիմնախնդրի հետ:
Տարածաշրջանի 6 երկրների (Ռուսաստան, Հայաստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան եւ Թուրքիա) ռազմական դոկտրինները կթարգմանվեն ռուսերեն, ադր-բեջաներեն, հնարավոր է նաեւ անգլերեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի «Պաշտոնաթող սպաների հասարակական միավորման» ղեկավար Յաշար Ջաֆարլին, այդ նախագծի նպատակն է տեղեկացնել ադրբեջանական հասարակությանն ու փորձագետներին, որպեսզի նրանք հստակ պատկերացնեն «հարե-ւան երկրներից եկող պոտենցիալ վտանգներն ու ռազմական սպառնալիքները»:
«Անհրաժեշտ է բանակցությունները շարունակել, այսօր դեռեւս հնարավորություն կա հաջողություն գրանցել այդ հարցում»,- «Դեյ.ազ»-ի հետ զրույցում այնուամենայնիվ նշել է քաղաքական աշխարհագրության մասնագետ Ալեքսանդր Լուկյանովը՝ հավելելով, որ համաձայն չէ այ տեսակետին, թե խնդիրը փակուղային վիճակում է: Նրա կարծիքով՝ ԼՂ հարցում որեւէ կտրուկ փոփոխություն չի իրագործվի, ու որեւէ իրական քայլ չի կատարվի: Փորձագետն անընդունելի է համարել խնդրի ռազմական ճանապարհով լուծումը, միաժամանակ նշելով, որ հակամարտության գո-տում լայնամասշտաբ գործողություններն անիրական են: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում շահեր ունեցող գերտերությունները ցանկանում են Կովկասը տեսնել կայուն: Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ցիգանյոկը նույն զլմ-ին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է շարունակեն բանակցություններ վարել ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, քանի որ «Ղարաբաղը հնարավոր է պատճառ դառնա երրորդ համաշխարհային պատերազմի»…
Կարծիք կա, որ բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղում, սակայն հետագայում էլ ԵԱՀԿ ՄԽ մասնակցությամբ բանակցություն-ները կշարունակվեն եւ կկատարվեն արձանագրային եզրակացություններ: Պատճառն այն է, որ  գլխավոր արտաքին խաղացողների՝ Մոսկվայի, Վաշինգ-տոնի եւ Բրյուսելի շահերը որոշ դեպքերում համընկնում են, իսկ կոնկրետ դեպքերում՝ ոչ: Սա է պատճառը, որ առաջին հայացքից տեղա-յին այս փոքր հակամարտությունը հնարավոր է պատճառ դառնա երրորդ համաշխարհային պատերազմի: Բավական է միայն Ադրբեջանին օգնի ՆԱՏՕ-ն, իսկ Հայաստանին՝ Ռուսաստանը, եւ 3-րդ համաշխարհայինը պատրաստ է…
Իսկ Բաքուն ակնհայտորեն քաղաքական իմպոտենտություն է դրսեւորում՝ հանրագումարի բերելով «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացն ու Աստանայի գագաթաժողովի արդյունքները»: Տեղեկացնելով, որ ՀՀ նախագահը խոստացել է ագրեսիայի դեպքում դե-յուրե ճանա-չել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ռուսական զլմ-ները գրում են. «Ղարաբաղի հարցով բանակցությունների ակտիվացումը վկա-յում է՝ տարածաշրջանում իրավիճակը գնում է դիմակայության երկրորդ շրջան: Մի քանի ամիս առաջ նաեւ զինված բախումներ են տեղի ունե-ցել: Ադրբեջանը, որ նվաստացուցիչ պարտություն է կրել ԼՂ-ի համար պատերազմում, հավանաբար, ուզում է փոխհատուցել իր տարածքային ու հոգեբանական կորուստները»: Հայաստանի դիրքորոշումը պարզ է լրատվամիջոցներին, «հայկական անկլավը» Ադրբեջանի կազմում հայտնվել է բոլշեւիկների քաղաքականության հետեւանքով, ովքեր համասեռ հանրապետությունների տարածքում գիտակցաբար փոքրիկ էթնիկական անկլավներ էին թողնում: Նրանց թվում էր, որ տարբեր էթնոսների միջեւ մանեւրելով՝ կպահեն իշխանությունը: Իրականությունն այն է, որ ԼՂՀ հայերը երբեք չեն ապրելու Ադրբեջանում, որքան էլ Բաքուն դա ուզենա: «Սակայն, փոխզիջումներ գտնելու ու իրավիճակից դուրս գա-լու փոխարեն, Ադրբեջանը ձգտում է պնդել տարածքային ամբողջականության իր իրավունքը: Մոռանալով, որ միջազգային իրավունքում առկա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Արցախի ժողովուրդը, ինչպես իրենց պետական կազմավորումն անվանում են ԼՂՀ հայերը, ար-դեն պնդել է իր վճռականությունը՝ գոյություն ունենալ կամ որպես անկախ պետություն, կամ, առնվազն՝ Հայաստանի կազմում»: Կասկած չկա, որ կրկնակի հանրաքվեում եւս արցախցիները նույն ընտրությունը կանեն: Մինչդեռ Բաքուն փոխզիջումների փոխարեն զբաղված է ռազմա-տենչ հայտարարություններով: «Իլհամ Ալիեւը վերջին շրջանում ոչ մեկ, ոչ էլ երկու անգամ է պնդել, թե Ադրբեջանը պատրաստ է նոր պատե-րազմում հաղթանակի: Ակնհայտ է՝ նման թեզիսները ամենեւին էլ չեն նպաստում վստահությանն ու փոխզիջումների որոնմանը,-վեր-լուծաբանների խոսքն է,- դրանից բացի, Վրաստանի փորձը ապացուցում է. ոչ ազդեցիկ արեւմտյան հովանավորների աջակցությունը, ոչ քաղա-քական գործիչների ու լրագրողների ջանքերը, ոչ անվերջ կեղծիքն ու լոբբինգի վրա կատարված ծախսերը հաջողություն չեն բերում, եթե ագ-րեսորը ռազմական ներխուժում է անում»:
Մասնագետները վստահեցնում են, որ ագրեսիային հետեւելու է նաեւ Ռուսաստանի արձագանքը: Թեեւ Մոսկվան ու Բաքուն բազմաթիվ ընդհա-նուր շահեր ու պայմանավորվածություններ ունեն, մասնավորապես նավթի ու գազի արդյունահանման եւ արտահանման բնագավառում, բայց Մոսկ-վայի ու Երեւանի միջեւ պայմանավորվածությունները վերաբերում են հենց ռազմական ոլորտին: Իսկ Ադրբեջանը ահաբեկչական վտանգ է ներկա-յացնում Ռուսաստանի համար, այդ երկիրը հայտնվել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ահաբեկչական վտանգ պարունակող երկրների ցան-կում: Նախատեսվում է նաեւ ապահովագրել առանձին դեսպանատներ առավել վտանգավոր գոտիներում, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջա-նը, Չերնոգորիան, Իսպանիան, Թուրքիան եւ Եգիպտոսը:
Հասկանալի է՝ Ադրբեջանի ռազմատենչության հետեւում արտաքին ուժեր են, որոնք լարվածությունը սրում են: Ադրբեջանի կրթության նա-խարար Միսիր Մարդանովը մեղադրել էր ներքին եւ արտաքին ուժերին՝ ադրբեջանում գլխաշորով կրթական հաստատություններ մուտք գործե-լու արգելքից հետո ստեղծված իրավիճակն առավել սրելու կապակցությամբ: Նա նշել էր, որ երկրում անցկացված բողոքի ակցիաները, բարձրացված բողոքի ալիքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից են հրահրվել: ԿԳ նախարարը որոշում էր կայացրել, որի համա-ձայն՝ արգելվում էր գլխաշորերով մուտք գործել կրթական հաստատություններ: Այդ որոշումը երկրում մեծ հակազդեցություն էր առաջաց-րել, ինչի հետեւանքով էլ այդ որոշումը չեղյալ համարվեց: Եվ իսլամիստների այս ակտիվությունը մտահոգում է նաեւ Մոսկվային, քան-զի Հյուսիսային կովկասում դեռ խնդիրներ կան չլուծված:
Փոխարենը «Wikileaks»-յան բացահայտումները ամրապնդել են ՀՀ դիրքերը, տխուր իրավիճակ է առաջացել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Ըստ քաղաքագետների, Երեւանը վատ վիճակում չի հայտնվել, քանզի հրապարակված փաստաթղթերից երեւում է, որ հայ-թուրքական հարաբերութ-յուններում ձախողումը Թուրքիայի պատճառով է: Իսկ ինչ վերաբերում է Իրանին զենք վաճառելուն, որը ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի նկատ-մամբ պատժամիջոց կիրառելու հնարավորություն էր, ապա ՀՀ-ի համար դա յուրօրինակ քննություն էր, որը Երեւանը լավ հանձնեց… ՀՀ-ն կարողացավ գրագետ պատասխան տալ ԱՄՆ-ին կատարվածի վերաբերյալ:
Այդ փաստաթղթերից նաեւ ակնհայտ է դառնում, որ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում վաճառել ԼՂ-ն: Իհարկե, շատերն էլ խորհուրդ են տալիս ԼՂ հարցում չշտապել, քանի որ «Wikileaks»-ի Հայաստանի վերաբերյալ 17 հազարից ավելի փաստաթղթերից ընդամենը մի քանիսն է հրապարակել:
Այնուամենայնիվ, Արցախի խնդիրը խաղաղ կարգավորելու տարաբնույթ փորձերը շարունակվում են: Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Ընդհատված երգը», նույնիսկ մեծ հետաքրքություն էր առաջացրել: Կինոնկարը հիմնված է միեւնույն հո-րում հայտնված հայի ու ադրբեջանցու հոգեբանական դրամայի վրա: Մոսկվայում արդեն կայացել է «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանող խմբի ղեկավարների մամուլի ասուլիս, որտեղ նշվել է, որ ադրբեջանական որոշ զլմ-ներ գտնվում են «իրական հիստերիայի վիճակում»: Հաշվի առ-նելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը, ծրագրվում է Ռուսաստանից, Հա-յաստանից եւ Ադրբեջանից բացի, ֆիլմը կցուցադրվի  ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի ու Բալ-կանյան թերակղզու մի շարք երկրների մեծ էկրաններին:
Սակայն, ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական կամ մշակութային ոլորտներում արվող տարաբնույթ քայլերը չեն կարող «համոզել» արցախահայերին՝ «մտնել» Ադրբեջանի կազմ, եւ հետո «միջազգային հանրությունից» թախանձագին խնդրել, որ փրկվեն հերթական ցեղաս-պանությունից ու անարգումներից: Նրանք, ովքեր այսպես չեն կարծում, ապա մազոխիստներ են, ինչը հայից հեռու հիվանդություն է ու հային այդպիսին չեն դարձնելու… եւ հայը դա ապացուցել է հազարամյակներ շարունակ:

Արամ Ավետյան

* * *
Համարբերգը պատասխան կուզի
ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը հունվարի 18-ին Երեւան այցի ժամանակ հանդիպելու է կոալիցիոն քա-ղաքական ուժերի, արտախորհրդարանական խմբակցությունների հետ: Օրակարգում դրված են լինելու այն խնդիրները, որոնք առնչվում են ԵԽ ընդունած վերջին մի քանի բանաձեւերին, որոնցում ՀՀ-ի վերաբերյալ որոշ մտահոգություններ էին արտահայտվում:
ՀՀ-ում Համարբերգին կներկայացնեն հատկապես կատարված օրենսդրական բազմաթիվ փոփոխությունները, դատաիրավական բարեփոխումների փաթե-թը: Կպարզաբանվեն նաեւ, թե օրակարգում առկա խնդիրներն ինչու լուծումներ չեն ունեցել դեռեւս:

Գոհար Վանեսյան

Արցախի համբերության հերթական փորձարկումը
Հարավային Սուդանում կայացավ ինքնորոշման հանրաքվե, որի արդյունքում հայտարարվեց եւս մեկ պետության անկախության մասին: Հարավա-յին Սուդանի անկախացումն առաջին հերթին հետաքրքիր զարգացումների կարող է բերել Աֆրիկայում, որտեղ կա չճանաչված Սոմալիլենդը:
Անդրադառնալով Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի ազդեցությանը ԼՂ հարցին՝ քաղաքագետները նշում են, որ այդ ինքնորոշման հանրաքվեն մեզ համար մի կողմից այդքան էլ կարեւոր չէ, որովհետեւ Լեռնային Ղարաբաղն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է դե-ռեւս 19 տարի առաջ, բայց մյուս կողմից էլ ասում են, թե Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը հետաքրքիր է մի-ջազգային քաղաքականության մեջ նոր տարրերի ի հայտ գալու առումով: Մասնավորապես, ինքնորոշման իրավունքը միջազգային քաղաքակա-նության մեջ՝ որպես անկախանալու մեխանիզմ, սկսում է նոր ակտիվությամբ հանդես գալ:
Հանրաքվեները ներմուծվում են միջազգային քաղաքականություն, դառնում ինքնորոշման իրավունքի իրացման միջոց: Անդրադառնալով ինքնորոշման իրավունքի մյուս դեպքերին (Կոսովո, Հարավային Օսիա եւ Աբխազիա, Թիմոր եւ Արցախ), քաղաքագետները շեշտում են, որ այդ երկրներում ինքնորոշման իրավունքի իրացման դեպքերն ունեն նմանություններ եւ տարբերություններ: Օրինակ Կոսովոյի, Հարավա-յին Օսիայի եւ Աբխազիայի պարագաներում ինքնորոշման իրավունքն իրացվել է առանց դրանց նախկին քաղաքական կենտրոնների հետ համա-ձայնություն ձեռք բերելու: Մինչդեռ Հարավային Սուդանի, Թիմորի եւ Էրիթրեայի պարագայում անկախության հանրաքվեներն անցկաց-վել են դրանց նախկին քաղաքական կենտրոնների հետ ձեռքբերված համաձայնությամբ:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այս հայկական տարածքն իր ինքնորոշման հանրաքվեն անցկացրել է 1990-1991թթ. առկա իրավական նորմատիվների բազայի հիման վրա: Իսկ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեով մենք ձեռք ենք բերում մի նոր հզոր հաղթա-թուղթ: Այսպիսի զարգացումնմեր կարող են լինել նաեւ ԼՂ-ի բանակցային գործընթացում: Ադրբեջանը կրկին մտահոգված է, հասկանալով, որ Հարավային Սուդանի հանրաքվեն ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքի պարզ իրացում: ԼՂՀ դեպքում նաեւ Հայաստանն է ԼՂ-ի ինք-նորոշման իրավունքի երաշխավորը:
Ըստ վերլուծաբանների, Հյուսիսային Սուդանն այս հանրաքվեով շահեց միայն կայունություն: Նման քայլի համար հարկավոր է քաղաքական կամք, որ ցուցաբերեց Հյուսիսային Սուդանի ղեկավարությունը եւ որով էլ վերջինս տարբերվում է Ադրբեջանի իշխանություններից:

Վահագն Նանյան

Խորհրդակցություն` Բակո Սահակյանի մոտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրների: Տեղեկատվության համաձայն, զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հար-ցի շուրջ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարան-ներով ապահովելու գործընթացը: Մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման մասին զեկույցով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազ-գեն Միքայելյանը: Այդ աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:
Նշենք, որ քննարկվել են նաեւ Ստեփանակերտում գործող մշակութային օջախների շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 1 (177), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։