Ոչ թե միասնական Կովկաս, այլ միացյալ Հայաստան…

Ոչ թե միասնական Կովկաս, այլ՝ միացյալ Հայաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այցելեց Երեւան եւ, կարծում ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց նաեւ իր՝ «Կովկաս-յան միասնական պետության» ցնդաբանական գաղափարը:
Պարբերաբար Ադրբեջանին եղբայրական ու բարեկամական ուշադրությամբ համակող Վրաստանի նախագահին երեւի թվում է, թե բոլորն են իր պես կույր եւ անիմաստ…

Նա մեկ հայտարարեց, թե Իլհամ Ալիեւի հետ Վրաստան-Ադրբեջան (իհարկե նաեւ Աբխազիա, Հարավային Օսիա եւ Արցախ) միասնական պետություն են կառուցելու, մեկ էլ՝ թե դա բավարար չէ եւ միասնական կովկասյան պետություն պիտի կառուցվի (իհարկե այս անգամ վերոթվարկյալներին պետք է ավելանա նաեւ Հայաստանը)…
Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը կառուցվել են այլ ազգերի երկրների տարածքների վրա եւ  հասկանալու փոխա-րեն, որ վաղ թե ուշ այդ տարածքները հետ են տալու (կամ հետ են վերցվելու՝ ինչպես Արցախը), անիմաստ աղմկում են այլոց տարածքների հաշ-վին մի նոր արհեստական պետական կազմավորման ստեղծման մասին… Անդրֆեդերացիան եւ սովետական եղբայրություն կոչվածը կարծես մեզ քիչ էր…
Ինչեւէ, այսքանից բացի, չարժեւորելով Վրաստանի նախագահի այցը մեր երկիր (քանզի նրան հավատալը հարաբերական է), հանգամանալից չենք անդրադառնա դրան, բայց կներկայացնենք Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի այն հայտարարությունը, որը նրանք ուղղել էին Հայաստանի  եւ Վրաստանի նախագահներին՝ կոչ անելով քննարկել նաեւ Ջավախքին ու ջավախքահայությանը վերաբերող խնդիրներ:
Հայտարարությունում մասնավորապես շեշտադրվում է այն գաղափարը, որ միայն ջավախքահայության հիմնախնդիրների լուծման միջոցով է հնարավոր կայուն հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար: «Հայ-վրացական հարաբերություն-ների հիմնաքարերից մեկը վրացահայության եւ ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումն է, որոնցից առավել կարեւոր են, նախ, Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը եւ Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը եւ խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը, Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող՝ հայատառ գրքերի, թերթերի ու ամսագրերի անցկացման եւ Ջավախքի հիմ-նախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների՝ Վրաստան մուտք գործելու արգելքների վերացումը եւ այլն»:
Չենք կարող ասել, թե արդյո՞ք այս հարցերը քննարկվել են, թե ոչ, սակայն առանց այս հարցերի լուծման իրապես հնարավոր չէ խոսել հայ-վրացական կոչված բարեկամությունից…

Արման Դավթյան

Փաստ՝ առանց մեկնաբանության -
Այսօր բոլորին հայտնի եղավ՝ ով ով է

«Հայ-թուրքական կարգավորման գործընթացի անարդյունք ելքն էլ արդյունք է, քանի որ այդ կերպ աշխարհը հստակ իմացավ, թե ով եւ ինչու է դեմ կարգավորմանը»,- «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին՝ նա ընդգծել է, որ այդ հարցը ոչ միայն կարեւոր է ՀՀ համար, այլեւ անձնապես իր համար, քանի որ ինքն է եղել հարաբերությունները կարգավորելու նախաձեռնողը: «Անցյալ ժամանակով եմ խոսում: Սակայն դա չի նշա-նակում, որ ես դադարել եմ այդ ուղղությամբ մտածել կամ չեմ ուզում հարթել այդ հարաբերությունները: Բայց երբ մենք գործընթացը սկսեցինք, այնպիսի վստահություն չունեինք, որ հարաբերություններն
անպայմանորեն պետք է հարթվեն, սահմանները՝ բացվեն»,- անկեղծացել է նախագահ Սարգսյանը եւ հավելել, թե այն ժամանակ էլ ասվում էր, որ այս գործընթացը կարող է 2 ելք ունենալ. «Մեկը՝ իսկապես հարաբերությունները կարգավորվում են, սահմանները բացվում են, մենք սկսում ենք խոսել մեր խնդիրների մասին: Եվ 2-րդ՝ առանց որեւէ արդյունքի: Բայց, ինչպես ասում են, բացասական արդյունքն էլ է արդ-յունք: Ինչո՞ւ: Որովհետեւ ճշմարտությունը ոչ բոլորին էր հայտնի: Մեր բարեկամները միշտ խոսում էին այն մասին, որ այս հակա-մարտության լուծմամբ հետաքրքրված մարդկանց համար մինչեւ վերջ հստակ չէ՝ վերջիվերջո ո՞վ չի ցանկանում այդ լուծումը: Բոլոր հայերի համար միանշանակ պարզ էր, որ այդ հարցի լուծումը կախված է Թուրքիայից … իսկ որ այսօրվա դրությամբ հարաբերություններ չկան, մի-ջազգային հանրության մի մասն ամեն դեպքում նաեւ ՀՀ-ին էր մեղադրում՝ նկատի ունենալով այն, թե հայերն ապրում են միայն անցյա-լով, որ այո, ցեղասպանություն եղել է, եւ այսօր հայերը նախապայման են դնում, իբր, ճանաչեք ցեղասպանությունը, հետո միայն հա-րաբերություններ կլինեն: Սա որոշակի դժվարություններ էր ստեղծում: Եվ ահա, բացասական արդյունքը կապացուցեր, որ դա այդպես չէ, որ ի-րականում ՀՀ ղեկավարությունը, հայերն իրենց մեջ ուժ են գտել թուրքերի հետ առանց նախապայմանների կապ հաստատելու համար: Իսկ կստացվի՞, թե՞ ոչ, արդեն այլ խոսակցություն է: Այսինքն, ես ուզում եմ ասել, որ եթե խոսք լինի նախապայմանների մասին, ի սկզբա-նե մենք ավելի մեծ բարոյական, քաղաքական ու իրավաբանական իրավունքներ ունենք այդ նախապայմաններն առաջ քաշելու: Բայց կրկնում եմ՝ մենք մեր մեջ քաղաքակիրթ ճանապարհով գնալու ուժ գտանք»:
ՀՀ նախագահը խոսել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացի եւ դրա ընթացքում Թուրքիայի կողմից նա-խապայմաններ առաջ քաշելու, ինչպես նաեւ արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։