Հայկական հարցերի շուրջ…


«Քաղաքական գործիչ չեմ, սակայն… ուժ ունեմ»

«Կոլ Իսրայել» ռադիոկայանը հայտնել է, որ աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը կոչ է արել Իսրայելին՝ պաշտոնապես ճանա-չել Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Փարիզում ելույթ ունենալով Երուսաղեմի համալսարանի միջազգային մրցանակի հանձնման արարողությանը՝ նշանավոր հայը նաեւ նշել է, որ միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը»: Նա ասել է, որ մերձավորարեւելյան բոլոր խնդիրներում Թուրքիան որդեգրել է բաց հակահրեական դիրքորոշում:

Համաշխարհային ճանաչում վայելող հայ շանսոնիե Շառլ Ազնավուրը հայտնել է նաեւ, որ պատրաստ է դեմ գնալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլ-յա Սարկոզիին, եթե վերջինս չկատարի հայ համայնքին տված իր նախընտրական խոստումը: «Հիմա ես շատ մտահոգված եմ հայկական հարցով: Նախագահ Սարկոզին որոշակի իմաստով հրաժարվել է ընտրությունների ժամանակ տված խոստումից»,- ասել է նա՝ հավելելով, թե Ֆրանսիայի նախագահը սխալ քաղաքականություն է վարում, քանի որ այդ երկրի հայ համայնքն ավելի մեծ է, քան թրքականը: «Հայ ժողովուրդը պատասխանատու է եւ խիզախ: Նա իր արյունն է տվել հայրենիքի համար: Սա առաջին դեպքն է, որ ես այսպես եմ ասում, բայց եթե նախագահը չփոխի իր տեսակետը, ես մեր ձայները կօգտագործեմ, երբ ժամանակը գա»,- ընդգծել է Ազնավուրը: Ըստ նրա՝ Ֆրանսիայի հայ համայնքն առնվազն 400-500 հազ. մար-դուց է բաղկացած, եւ իրեն կաջակցի հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր քաղաքացի. «Եթե այսպես շարունակվի, ես ինձ լիովին կնվի-րեմ այդ գործին: Ես քաղաքական գործիչ չեմ, սակայն քաղաքական նշանակալի ուժ ունեմ: Ես գիտեմ, որ նման բան ասելով՝ կյանքս եմ վտանգում: Բայց իմ տարիքում, վերջիվերջո, ի՞նչ է նշանակում կյանքը վտանգել»:
Դեռ  2007թ. նախագահի թեկնածու Նիկոլյա Սարկոզին խոստացել է աջակցել հայերի ցեղասպանությունը հերքողներին դատապարտող օրենքի ընդունմանը: Սակայն «Wikileaks»-ի վերջին հրապարակումների համաձայն՝ նախագահ Սարկոզին Թուրքիային խոստացել է, որ հայերի ցե-ղասպանությունը հերքողներին դատապարտող օրենքը Սենատում չի անցնի, ինչը եւ զայրացրել է Ազնավուրին:

Նարե Մշեցյան

Պատասխան կտան թուրքերը, մյուս կազմակերպիչներն ու մասնակիցները

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը, թե իրենք չեն ընդունում «ցեղասպանություն» եզրույ-թը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Է. Շարմազանովն ասել է. «Ամբողջ աշխարհն է ընդունում «ցեղապասպանություն» եզ-րույթը: Ռուսաստանը, Հունաստանը Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ի 42 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ անկախ այն բանից, թե Թուրքիան ճանաչել է այդ եզրույթը, թե ոչ, դա փաստ է, որը արժանի է, որպեսզի դատապարտվի համայն մարդկության կողմից: Միայն ցեղասպանությունների դատապարտումը կկանխարգելի նոր ցեղասպանությունների իրականացումը»:  
Ինչ վերաբերվում է նախագահ Գյուլի կողմից առաջարկված՝ փաստերի քննարկմանը, արխիվների բացմանը, ապա պատգամավորը նշել է. «Հայկական կողմը բազմաթիվ անգամ ասել է, որ պատրաստ է ցեղասպանության հետեւանքների վերացման հարցերը քննարկել, բայց ոչ երբեք ցեղասպա-նության փաստը, քանի որ դա տեղի ունեցած փաստ է, եւ Հայաստանի Հանրապետությունը երբեք հետ չի կանգնի ցեղասպանության ճանաչման գոր-ծընթացից ու դրա դատապարտումից»:
Թուրքիան չի ընդունում Ցեղասպանություն բառը, սակայն Գյուլը (եւ թուրքերից ոչ միայն նա) ասել է, թե իրենք ցավում են, որ ժա-մանակին մեծ տեղահանություններ են եղել: Ժամանակին թուրք քաղաքական գործիչները նույնիսկ տեղահանվածների խնդիրը չէին ընդու-նում, իսկ այսօր արդեն ընդունում են: «Ժամանակը կգա, որ Գյուլի հետնորդները՝ նոր սերունդը, կխոստովանի, որ եղել է ցեղասպանութ-յուն»,- հավելել է ՀՀԿ մամուլի խոսնակը:
Մենք վստահ ենք, որ թուրքերը եւ բոլոր նրանք (գաղտնի գործող ազգերն ու ուժերը), որոնք կազմակերպել ու մասնակցել են Հայոց ցե-ղասպանությանը, պատասխան են տալու, եւ ցեղասպանության դատապարտմանը զուգահեռ լուծվելու է նաեւ Հայոց պահանջատիրության հարցը:

Արտակ Հայոցյան

Թուրքը մնում է ոճրագործ

Ստամբուլի անվտանգության վարչությունը տեղյակ էր Հրանտ Դինքին սպառնացող վտանգից: Վերջերս ի հայտ է եկել փաստաթուղթ, որից էլ պարզ է դարձել, որ Ստամբուլի անվտանգության վարչությունը իրազեկ է եղել պոլսահայ հայտնի գործիչ, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին: Տեղյակ է եղել, բայց չի ապահովել նրա անվտանգությունը: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր» լրատվական կայքը:
2004թ. մարտի 2-ին Ստամբուլի անվտանգության վարչության պետի տեղակալ Հաքան Այդըն Թյուրքելիի ստորագրած փաստաթղթում մասնավորապես ասվ
ում է, որ «Ագօս» զանգահարող անհայտ անձինք անընդմեջ սպառնացել են սպանել Հրանտին, ուստի վերջինիս տան եւ թերթի խմբագրութ-յան մոտ պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկվեն: Այդ փաստաթուղթը տեղ է գտել նաեւ Նեդիմ Շեների հեղինակած «Կարմիր ուրբաթ. Ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» անվամբ գրքում, որտեղ լրագրողական հետաքննությունը ներկայացնում է հանցագործությանն առնչվող կարեւոր ման-րամասներ:

Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլի անվտանգության վարչությունը Դինքի սպանության գործի վերաբերյալ մի գրություն էր ուղարկել դատա-րան՝ «Հրանտ Դինքին ուղղված մահվան սպառնալիք չի եղել» բովանդակությամբ:

Ռազմիկ Ասատրյան

Բաքվի Նյուրնբերգը դեռ լինելու է

ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հունվարի 26-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստին՝ անդրադարձել է փախստա-կաններին, միգրանտներին եւ ապաստան հայցողներին վերաբերող Եվրոպական դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածին: Այդ հոդվածը թույլ է տալիս ընդունված ժամանակավոր միջոցներով պաշտպանել իրենց երկիր ուղարկվելու վտանգի տակ գտնվող փախստականներին, միգրանտների եւ ապաստան հայ-ցողներին, եթե տվյալ երկրում նրանց կարող է վտանգ սպառնալ: ՀՀ պատվիրակության անդամն իր ելույթում կարեւորել է, որ նման իրավիճակ-ներում հայտնված անձինք ունենան Եվրոպական դատարան դիմելու եւ ժամանակավոր միջոցներից օգտվելու հավասար հնարավորություններ: Նա հիշեցրել է, որ 21 տարի առաջ հենց հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 7 օր շարունակ իրականացվել է Բաքվի՝ ազգությամբ հայ բն-ակչության սպանություն ու ջարդ: Ջարդերը եղել են Ադրբեջանի իշխանության կողմից հստակ կազմակերպված գործողություններ, որոնց նպատակը մեկն է եղել՝ սպանել, ոչնչացնել ազգությամբ հայերին:
ԵԽԽՎ-ում ներկայացվել է Ադրբեջանի նախագահի վերջին օրերի հայտարարությունը, թե պատրաստ է ԼՂ-ին լայն ինքնավարություն տրամադրել Ադրբեջանի կազմում եւ նկատվել է, որ «ավելի մեծ հեգնանք այն մարդականց հասցեին, ովքեր իրենց մաշկի վրա են զգացել, թե ի՞նչ է նշանա-կում հայատյացությունը, պարզապես չկա»…
Ադրբեջանից փախել են մոտ կես միլիոն հայեր եւ բոլոր կառույցները, որոնց մանդատի տակ են գտնվում հակամարտությունների լուծում-ները, որոնք զբաղվում են փախստականների ու տեղահանվածների խնդիրներով, գերակա շահ պիտի ճանաչեն նաեւ անվտանգ ապրելու յուրաքանչ-յուր մարդու իրավունքը:

Անի Մարության

Զարուհի Փոստանջյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում

Ելույթս նվիրված է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատա-րանի` խոսքի ազատության վերաբերյալ որոշումների անտեսմանը:
Թուրքիա – 2007թ. սպանված հայտնի լրագրող Հրանտ Դինքի դեմ քրեական գործ էր հարուցված իբրեւ թե թուրք ազգի ինքնությունը վիրավո-րելու համար` Թուրքիայի  քրեական օրենսգրքի’ մինչ օրս գործող տխրահռչակ 301 հոդվածի հիման վրա: Թուրքիայի իշխանությունը չի կատարել իր պարտականությունը լրագրող Հրանտ Դինքի կյանքի եւ խոսքի ազատության պաշտպանության հարցում – այս եզրակացությանն է ե-կել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Լրագրողն իրականում պատժվել է պետական կառույցների կողմից 1915թ. դեպքերը Ցեղասպա-նություն չհամարելը քննադատելու համար: ՄԻԵԿ 10-րդ հոդվածն արգելում է ազատ արտահայտվելու սահմանափակումները` քաղաքական երկխո-սությունների և հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի  շուրջ:
Ադրբեջան – Էլնուլա Ֆաթուլաեւան Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով դատապարտվել է ազատազրկման եւ մինչ օրս գտնվում  է բանտում, չնայած 2010թ. ապրիլի 22-ին ՄԻԵԴ-ը միաձայն որոշում է կայացրել առ այն, որ լրագրողի դատապարտման մեղադրանքները խախ-տում են ՄԻԵԿ 10-րդ հոդվածը: Ֆաթուլաևան խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին եւ 1992թ. «Խոջալուի դեպ-քերի» վերաբերյալ արտահայտել է այլ կարծիք` դրանով իսկ հերքելով Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ տարածվող կեղծ տեղեկատվությունը:
Վրաստան – Վահագն Չախալյանը վրացական դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով, եւ այդ գործն արդեն գտնվում է ՄԻԵԴ-ում: Քրեական հետապնդման քողի ներքո կրկին ականատեսն ենք խոսքի ազատության դեմ ոտնձգության: Ջավախք հայաբնակ շրջանում գործող հասարակա-կան ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատազրկման իրական նպատակը Ջավախքի բնիկ ժողովրդի’ հայության առջեւ ծառացած բազում խնդիրների բարձ-րաձայնումը թույլ չտալն է:
Հայաստան – Չնայած ՄԻԵԴ որոշման` առ այսօր «Ա1+»-ը  եթերազրկված է, օրերս եթերազրկվեց «ԱԼՄ»-ն, ապագայում կեթերազրկվի նաեւ «ԳԱԼԱ»-ն:  
Շնորհակալություն եմ հայտնում պարոն Պուրգուրիդիսին զեկույցի համար եւ հորդորում եմ Եվրոպայի խորհրդի անդամ պետութ-յունների իշխանություններին
առաջնորդվել ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության երաշխիք կարգախոսով` ազատ խոսք-ազատ մարդ-ազատ երկիր:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։